Генрих Бабаджанян » 23 май 2017, 11:18
.
ԱՄԱՌԱՅԻՆ ՍԻՄՖՈՆԻԱ
Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Խոտհարք է Մորուտի ձորում,
Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Հնձվորը բութ շեղբն է սրում:
Խըշտ-խըրշտ-խըշտ-խըրշտ՝,
Քրտինքը դառն է ու ծորուն,
Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Հնձածից ամառն է ծորում:
Պիպ–պիպ-պիպ, պիպ–պիպ-պիպ՝
Երգում է արտում մայր լորը,
Պիպ –պիպ-պիպ, պիպ–պիպ-պիպ՝
Շատ է մոտ բնին հնձվորը,
Պիպ–պիպ-պիպ, պիպ–պիպ-պիպ՝
Տագնապը լցվել է ողջ ձորը:
Ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի,
Երգում է փոքրիկ արտույտը,
Ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի,
Ծաղկել է վայրի առվույտը,
Ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի, ծի-ծի-ծի,
Գույնը կարմրակապույտ է:
Բղիկ, բղիկ, բղիկ, բըռռռ, չի,չի, չի՝
Կռինչն է թեղուտում՝ կաքավի,
Բղիկ, բղիկ, բղիկ, բըռռռ, չի,չի չի՝
Ուր որ է պիտ պարի՞, կաքավի՞,
Բղիկ, բղիկ, բղիկ, բըռռռ, չի,չի չի՝
Ճտերի կորուստը կցավի:
Կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ՝
Թփուտում կաղաղակի,
Կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ,
Զույգը չալ կաչաղակի,
Կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ, կչ-կչ-կչ՝
Երանի մի լավ լուր ուղարկի:
Տըգդիմ, տըգըդիմ, տըգդիմ,
Հոգնել են հեծվորը ու ձին,
Տըգդիմ, տըգըդիմ, տըգդիմ,
Հազար փառք փոքրիկ հեծվորին,
Տըգդիմ, տըգըդիմ, տըգդիմ,
Որ տանի պաղ ջուրը հնձվորին:
Օուու՜, օուու՜, օուու՜՝
Ոռնում է սարում մայր գայլը,
Օուու՜, օուու՜, օուու՜՝
Շների ոռնոցը քիչ այլ է,
Օուու՜, օուու՜, օուու՜՝
Պառաված գայլը ծծմայր է:
Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Խոտհարք է Մորուտի ձորում,
Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Հնձվորը շեղբն է սրում:
Խըշտ-խըրշտ-խըշտ-խըրշտ՝,
Քրտինքը դառն է ու ծորուն:
Խըշտ-խըրշտ, խըշտ-խըրշտ՝
Հնձածից ամառն է ծորում: