Генрих Бабаджанян » 01 дек 2014, 10:42
.
ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ
Սովորել եմ կարդալ, գրել,
Գիր ու գրքով միտքս սրել.
Ա-ն՝ արևն է ելած ոտքի,
Բ-ն՝ բարևն է սրտի խորքի:
Գ-ն՝ գնում եմ նորից դասի,
Դ-ն՝ դպրոցն է Երրորդ մասի:
Ե-ն՝ եկել եմ դպրոցից տուն,
Զ-ն՝ էլ զանգն է դռան հնչում:
Է-ն՝ է՜յ, ինչքան լավ է տանը,
Ը-ն՝ էլ ընկեր Վարդանյանը:
Թ-ն՝ թվերն են ու թանաքը,
Ժ-ն՝ ժամն է ու ժամանակը:
Ի-ն՝ իղձերն են մանուկ սրտում,
Լ-ն՝ լռեցե'ք, դաս եմ սերտում:
Խ-ն՝ խաղալու ժամն է բակում,
Ծ-ն՝ ծիրանի ծառն է ծաղկում:
Կ-ն՝ կողովն է մրգով լիքը,
Հ-ն՝ հարազատ իմ հայրիկը:
Ձ-ն՝ ձմեռն է, ձյունը ձորի,
Ղ-ն՝ ղա-ղան է կռունկների:
Ճ-ն՝ ճտերն են, ճընճըղուկը,
Մ-ն՝ մայրիկն ու իր մանուկը:
Յ-ն՝ յոթ թիվն է՝ իմ տարիքը,
Ն-ն՝ նահապետ Նոյ պապիկը:
Շ-ն՝ շնիկն է բակը հսկող,
Ո-ն՝ ոչխարն է մեզ բուրդ տվող:
Չ-ն՝ չամիչն է, չիրն է բալի,
Պ-ն՝ պապիկն է իմ միշտ բարի:
Ջ-ն՝ Ջիվանն է ջութակահար,
Ռ-ն՝ Ռազմիկն է մեր ռազմավար:
Ս-ն՝ էլ սիրտն է՝ սիրող, կանչող,
Վ-ն՝ վանքերն են մեր ղողանջող:
Տ-ն՝ տատիկն է միշտ հոգատար,
Ր-ն՝ րոպեն է, մեր խեղճ Ր -ը տառ:
Ց-ն՝ ցորենի հացն է անուշ,
Փ-ն՝ փնթին է ծույլ ու ապուշ:
Ք-ն՝ քաղաքն է մեր քարակերտ,
Ու-ն՝ ուլունքն է հուռութքի հետ:
Օ-ն՝ օրհնանքը և օրը պերճ,
Ֆ-ն՝ ֆինալը, այսինքն՝ ՎԵՐՋ:
Последний раз редактировалось
Генрих Бабаджанян 13 авг 2017, 14:33, всего редактировалось 1 раз.