Կարինե Կարինե » 10 окт 2019, 14:55
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Գիտեմ խորհուրդը հարգված չէ այսօր:
Խորհուրդ չէի տա ու լավ կլիներ,
Եթե մեզանում Հոգին հալածող
Այսքան անարգանք ու ցավ չլիներ …
Ապրել եմ արդեն վեց տասնյակ տարի,
Շփվել բազմաթիվ ազգի ու մարդու,
Գիտուն ու տգետ, դաժան ու բարի,
Շատ լավ ու վատ եմ տեսել իմ կյանքում…
Տարիներ առաջ, իշխում էր մեր մեջ
Սերը, Հավատը, Արդարն ու Բարին,
Իսկ հիմա հոգին դարձել սնամեջ,
Հույս է որոնում հողում օտարի:
Հարգանք կա միայն նրանց նկատմամբ,
Ով պաշտոն ունի, քսակը մեծ է,
Որ ձեռք է գցել կեղծիք ու արյամբ,
Սին խոստումներով՝ մեր վզին հեծել…
Ազնվությունն ու խիղճը անզեն են,
Խելացի մարդը չի գնահատվում,
Չքացան իսպառ Բարին ու Սերը,
Արդարությունը փոշով է պատվում:
Մարդիկ չարակամ, տգետ, անսեր են,
Անգթությունն է աճում անսասան,
Իսպառ մոռացանք մեծաց դասերը,
Չկա մարդկային հոգու բալասան:
Կորավ հավատը մարդու նկատմամբ,
Հարեհասությունն անհետ չքացավ,
Օրեցօր քիչ են մարդիկ գթառատ,
Խղճմտանք ու գութ պատմություն դարձավ:
...
Մոռանանք մի պահ ամեն հոգս ու ցավ,
Սատարենք միմյանց, իրար աջակցենք,
Դառնանք գթառատ, լինենք ջանացավ,
Բարի մտքերով իրար դուռ բացենք:
Ներող գտնվենք մարդկանց բացերին
Ու լինենք անշահ, անկեղծ բարեկամ,
Եվ բարությունը մե’զ էլ կայցելի,
Հաջողությունը մե’ր տուն էլ կգա:
Անարդարի դեմ պայքարենք անդուլ,
Սատարենք միայն գործերին Արդար,
Ձեռք մեկնենք նրան, ով մերկ է, անտուն,
Գովերգենք Լավն ու Բարին անդադար:
Լավը ցուցանենք ամեն առիթով,
Անաչառ քննենք ամեն թերացում,
Անտարբեր չանցնենք ընկածի կողքով,
Եվ Ազնիվ մնանք ցանկացած հարցում:
Խորհուրդ չեմ տալիս, հիշեցնում եմ լոկ…
Որ կա աշխարհում Գեղեցիկ ու Լավ,
Ու թեև բազում հոգս ունենք ցավոք,
Երբ ձեռք բերածով լինենք բավարար,
Կընկրկեն անշուշտ հոգսերն անամոք:
Ձգտենք բարձունքի ազնիվ տքնանքով
Եվ առանց այլոց ցավ պատճառելու,
Հարգանք վայելենք մեր վարք ու բարքով
Այլ ոչ թե դատարկ խոստում՝ ճառերով:
Քննադատ լինենք, բայց առանց թույնի,
Գործենք անաչառ՝ խղճի համաձայն,
Մոռանանք իսպառ Կռունկն, Անտունին,
Ու Մեր Դրախտը կռեք միաձայն:
Եվ, հավատում եմ, տարի էլ չանցած,
Քաոսը երկրում կկարգավորվի,
Կժպտանք իրար, հինը մոռացած,
Եվ Խինդ կլինի սրտում բոլորի։
Սեյրան Մալխասյան 3.08.2013