Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:06
Կոնստանտին Սիմոնով
ՍՊԱՍԻՐ ԻՆՁ (ЖДИ МЕНЯ)
Սպասիր ինձ և ես կգամ,
Բայց շատ սպասիր,
Երբ անձրևն է դեղին անգամ,
Թախծոտ ու անսիրտ:
Սպասիր, երբ ձյուն է մաղում
Երբ շոգ է ու տապ,
Երբ շատերին են մոռանում
Շուտ ու հապշտապ։
Սպասիր, երբ հեռուներից
Նամակներ չկան,
Երբ հոգնել են սպասումից
Մոտիկ, բարեկամ:
.
Սպասիր ինձ և ես կգամ,
Չափսոսաս բարին,
Նրանց, ում ասել է չկամ
Իր գցած գարին...
Թող հասկանան ուստր ու մայր,
Որ չկամ արդեն,
Ընկերներս թող որ գան
Գլուխը կախեն,
Դատարկեն դառը գինին
Ողորմաթասի...
Սպասի'ր, բաժակդ դի'ր,
Հիշի'ր իմ մասին:
.
Սպասիր ինձ և ես կգամ
Մահին դեմ այդ սին,
"Բախտն է բերել", թող անկամ
Չսպասողն ասի,
Չհասկանան թող նրանք,
Որ արհավիրքից
Քո սպասումն է միայն
Պահպանել միշտ ինձ։
Ո՞նց փրկվեցի, կիմանանք
Միայն ես ու դու,
Պարզապես ինձ շատ էր թանկ
Սպասումը քո...
Թարգմանեց` Ս.Մալխասյանը