СТАНЬ VIP
В Ереване заподозрили Баку в подготовке к возможной агрессииМиграционная служба МВД анонсировала новую систему управления очередямиВ Армении вводят запреты и штрафы за нарушения правил вождения самокатовГлава МИД Ирана назвал красной линией и абсолютно неприемлемым изменение границ соседних странВ Армении седьмой месяц подряд сокращается рождаемостьВице-президент Еврокомиссии посетит Ереван с целью запуска диалога по либерализации визового режима

Սոնա Արշունեցի

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:45

ՆՈՒՅՆՆ Է ԱՇԽԱՐՀԸ

Նույնն է աշխարհը՝ կույր ու անհոգի,
Ինչպես անցյալում՝ դարասկզբին,
Երբ թուրքն էր լափում արյունը հայի
Ուզում էր ջնջել երեսից երկրի
Հայ տառն անգամ ու շունչը հայի.
Մորթեց, թալանեց, որ նրան տիրի,
Մի կետ մնացինք ծովից ծով երկրից
Փյունիկի նման ծխացինք վշտից,
Բայց մենք հառնեցինք մեր մոխիրներից.
Այսօր էլ նույնն է, նույնն է աշխարհը
Դիտողի դերում՝ լուռ, ինչպես քարը,
Իսկ արյունը հոսում է անվերջ
Արյան ծով է, մենք էլ նրա մեջ.
Արթնացեք մարդիկ խորը թմբիրից,
Արթնացեք եւ դուք, որ ձեր ձեռքումն է
Ղեկն աշխարհի, դուք արյան ծարավ,
Տարված ձեր շահով, դուք իսկը դահիճ
Աշխարհը քաոս դարձրիք իրավ.
Ուշքի եկեք շուտ, ընկել եք ճահիճ
Ձեր ձեռքով անմեղ արյունն է հեղվում
Այսօր արաբի, իսկ վաղը թե ո՞ւմ...
Ուժեղը միշտ էլ ճիշտ է ու հաղթող
Վա~յ նրան, ով թույլ է ու անկարող...
Նույնն է աշխարհը՝ կույր ու անհոգի
Ինչպես անցյալում թուրքը տմարդի
Թափում էր, լափում արյունը հայի,
Իսկ աշխարհն էր լոկ դերում դիտողի...

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:45

ԿԱՐՈՏ

Հազար երանեկ ձեզ արագիլներ,
Որ ձեր դեմ չկան ոչ մի սահմաններ,
Բաց են ճամփեքը գոնե ձեզ համար,
Աշխարհում մեր այս այսքան անարդար
Ո՞ւր էր, որ ես էլ թռչուն դառնայի
Թռչեի պապերիս Էրգիրն անգին
Նստեի մեր տան մամռոտ տանիքին,
Բույնս հյուսեի մեր բարդու ծառին.
Անհաս կարոտը սիրտս թռչեի
Իմ նախնյաց շիրմին այցի գնայի
Թռչեի բոլոր արահետներով,
Բարձր սարերով ու մեր արտերով
Իջնեի մեր սուրբ լեռան գագաթին,
Ու վերջ չունենար իմ այս երազին:

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:46

ԳՆԱՆՔ, ՀԱՅԵՐ

Մեկ-մեկ ինձ-ինձ միտք եմ անում
Ա՞յս է վերջը մեր փուչ կյանքի.
Ազգս է մեռնում օտար հողում
Ձուլվում այլոց բյուր ազգերի
Նմանվել եմ այն թխսկանին,
Որ ձագերին շուրջն հավաքած
Դեգերում է մայրամուտին,
Ծով կարոտը սրտում թառած.
Գնա՛նք, հայեր, թող հողմը մեր
Մեր գալուստից հավերժ ցնծա
Ու Մասսի սիրտն էլ ծեր
Մեր ջերմությամբ թող ջերմանա...

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:47

ՀԱՅՆ ԻՐ ԱԶԳԸ ՉԻ ՈՒՐԱՆՈՒՄ

Օտար հողում ես միայնակ,
Քայլում եմ լուռ ու գլխահակ.
Աչքս է առնում դեմից եկող
Լույս աչքերով մի ծե~ր կնոջ
Վզից կախված մի փոքրիկ խաչ.
Հարցնում եմ,-
- Ով ես, ինչ ազգ
Ու մնում եմ արք ու զարմանք
Պատասխանն է թուրքերենով
Մի հատիկ բառ,-
- Էրմենի եմ, էրմենի եմ,
Հայ եմ, ասաց
Դողդոջ ձայնով ու շատ կամաց
Սարսուռ անցավ իմ մարմնով,
Ու կրծքիս տակ սիրտս մխաց.
Հայն է խոսում թուրքերենով,
Բայց ինչո՞ւ ոչ հայերենով:
Սա եղեռն է, լա՛վ իմացեք,
Սիրտս այրող մի նոր Տեր-Զոր,
Շարունակվում է մինչեւ այսօր.
Սփռել է մեզ աշխարհով մեկ
Ներում չունի թուրքը երբեք,
Բայց քեզանից գոհ եմ Աստված,
Որ ստեղծել ես հայ արարած,
թեկուզ մորթված ու թալանված,
Թեկուզ օտար ափեր քշված
Իրեն խաչը պատվով տարած,
Ամեն ազգից բարձր կանգնած
Գոյատեւման մեծ պայքարում,
Ի~նչ լեզվով էլ թեկուզ խոսի,
Արյան կանչն է ու հավերժի
Այս ծեր կնոջ երակներում,
- Հայն իր ազգը չի ուրանում...

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:47

ԱՇԽԱՐՀԱԿԱԼԸ

Կանխազգում եմ գալիքդ, աշխարհ,
Ու ողբում վաղվա սեւ օրվադ համար
Քանզի թուրքն է քեզ հաստատ իշխելու
Արդ իմ ասածն եք հետո հիշելու:
Էլ ի՞նչ պատերազմ, պատերա՞զմ երբե՛ք,
Ահա շատ շուտով, մոտ ապագայում
Լինի Եվրոպա, թեկուզ տիեզերք,
Թուրքն է տիրելու, այդ են ինձ ասում
Վաղագուշակող մտքերն իմ գալիքի.
Նա ներքուստ մի մեծ ախորժակ ունի,
Ուզում է կրկնել մեծն Նապոլեոնի,
Կամ Հիտլերի պես, որ ժամանակին
Փորձեցին ուժով տիրել աշխարհին,
Բայց ինչքան խելքով լինեն երկուսով
Խորամանկությամբ չեն հասնի թուրքին
Հնուց է գիտակ նա այդ ,արվեստինե
Հագել է այսօր նա գառան դիմակ,
Ցույց տալիս իրեն բարեկիրթ մի ազգ
Ու սփռվում է ողջ աշխարհով մեկ,
Անվերջ բազմանում, գցում է արմատ,
Սուսիկ ու փուսիկ եւ շատ աննկատ
Աստղաբաշխորեն աճում ու աճում,
Մեծ Եվրոպայի դռներն է ճանկռում
Զոռով թե խաթրով հենց որ խցկվի,
Առաջին քայլը ա՛յ սա կլինի.
Շքեղ կտոնի իր հաղթանակը
Կարող է շարժել այս ձեր զարմանքը
Դեռ նա ուզում է շահել ժամանակ
Թուրքը գիշատիչ, նենգ ու անառակ
Հենց որ իր թաթը Եվրոպա դնի
Հետո կրունկին հաստատ տեղ կանի,
Կամաց, քայլ առ քայլ նա կգրավի,
Ու ողջ աշխարհն իրենով կանի:
Աշխարհի գլխին սեւ ամպ է կախված,
Փորձանքից միայն այս պատուհասած,
Լոկ հայը թուրքին կարող է սանձել
Քանզի կոկորդի ոսկորն ենք դարձել.
Թե որ աշխարհն փաստն այս ընդունի,
Ու խոհեմ լինեն այրերն աշխարհի,
Բացեն դիմակը թուրքի իսկական,
Նայեն աչքերին գեթ արդարության,
Հայոց եղեռն է իբրեւ խարազան.
Այս է բանալին միակ փրկության
Արար աշխարհի ու ողջ մարդկության,
Որ կշղթայի թեւերը նրա՝
Թուրքի փափագն էլ սրտում կմնա...

12.11.2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:47

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայը հաստատ այս հարցում շահեց,
Գիշատիչ թուրքին մեր երկրից քշեց,
Արցախ աշխարհը նորից ետ բերեց,
Հայն իր արյամբ, պատվով երդվեց,
Որ կազատի եւ սարը բիբլիական
Ընդմիշտ կլուծի հարցը Հայկական
Ճիշտ ճամփան այս է մեր ազատության
Թող թուրքն հաստատ այս բանն իմանա,
Թե ողջ աշխարհին թեկուզ տեր դառնա
Ազգս կենդանի ական կդառնա,
Թուրքը մեր թափին էլ չի դիմանա
Կդնենք հավերժ ամեն ինչին վերջ
Մեր փրկությունն է լոկ մեր բազուկի մեջ
Սոսկ ցնորքներ են մնացածը ողջ.
Պատրաստ լինենք միշտ, ա՛յս եմ անում կոչ:

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:48

ԱՐԵՎԻ ՃԱՄՓԱՆ

Արեւ, փեշերդ ես ամուր բռնած
Չգիտեմ, թե դու ինձ ո՞ւր ես տանում,
Օտար երկրում սիրտս կոտրված
Միակ մտերիմ դու ես իմ սրտում.
Արեւ, ես էլ մենակ եմ քեզ պես,
Թող որ գրկեմ շեկ վարսերը քո հուր
Օտար երկրում իմ կյանքն ու հույսն ես
Սիրտս մի թողնի անտեր ու թափուր
Արեւ, սպասիր, քեզ հետ եմ գալիս,
Հողիս կարոտից սիրտս է լալիս
Այստեղ չհանգչեմ իմ մայրամուտիս
Գեթ այգաբացիդ ես քեզ հետ լինեմ,
Արեւ, շողերդ որ գիրկս առնեմ
Տանեմ շողերդ շաղեմ ամենուր,
Սառած սրտերին տամ կրակ ու հուր
Իմ Մասիս սարին շողերդ շաղեմ,
Որ նրա սրտի խոր ձյունը հալեմ
Արեւ, փարվիր ինձ, մտնեմ ես քո ծոց
Դարձիր ինձ ընկեր, տեր ու ուղեցույց,
Գնանք միասին երկիրն իմ հայոց:

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:48

ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆ

Մա՛րդ, դու քայլել ես արդյոք Տեր-Զորով
Այստեղ է թաղված ամոթն աշխարհի
Խոնարհվի՛ր, երբ կանցնես այս անապատով
Հարգի՛ր հիշատակը մեր շիրիմների:
Տանջամահ եղած մեր ոսկորներն են
Ու մեր գանգերն են բաց երկնքի տակ
Ազգիս մեծերն են ու հանճարներն են
Հանգչում են այստեղ երկա~ր ժամանակ
Թուրք շունը հայի արյան էր ծարավ,
Քշեց ողջ ազգիս ու Տեր-Զոր տարավ
Ջնջել էր ուզում անգամ շունչն հայի
Այսպես էր փորձում հարցերը լուծի
Բառեր չեմ գտնում հարմար նզովքի.
Ու ոչ ոք այնժամ չբռնեց թուրքի
Ձեռքերն ու ասեր,-
Այ գազան վայրի
Նենգ ու ցեղասպան
Հանուն քո շահի
Ինչո՞ւ ես մորթում մի ամբողջ ազգի:
Անապատն անծայր այս արաբական
Իմ ամբողջ ազգին դարձավ գերեզման,
Ուր եղեռնագործ թուրքն օսմանյան
Խիղճն է թաղել համայն մարդկության:
Դաժան խաչվեցինք դժոխք Տեր-Զորում,
Սակայն հաղթեցինք մեծ գոյամարտում,
Ես մի ծիլն եմ քո, այդ գոյիդ վկան,
Ծխում եք իմ մեջ փյունիկի նման,
Ձեզ չեմ մոռանում եւ ոչ մի վայրկյան
Ընդունեք անվերջ սիրտս կեղեքող,
Որպես շիրմաքար ձեզ հավերժացնող
Իմ այս ներբողը՝ մարմարյա կոթող,
Բոլոր-բոլորիդ Տեր-Զորում հանգչող
Աշխարհից արդար դատաստան հայցող:

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:49

ԱՂՈԹՈՒՄ ԵՄ ԱՌ ԱՍՏՎԱԾ

Սրտիս խորին մի անկյունում
Տխրությունն է ծվարել,
Անկախ ինձնից ու իմ կամքից
Այնտեղ իր բույնն է դրել
Արմատներ է գցել շատ խոր
Ասես ինձ հետ է ծնվել
Ինձ դարձրել տխուր, մոլոր
Միտքս շղարշով պատել:
Հուսահատ եմ ու թեւաթափ
Ազգիս վիշտն է սրտիս մեջ
Ազգս փոքր, վերքերն անափ
Ելք եմ փնտրում ես անվերջ
Շուրջս եմ նայում
Թափառ հայեր
Հայերենն էլ մոռացած
Սփռվել են աշխարհով մեկ
Այլ ազգերի են ձուլված
Ու փնտրում եմ, փնտրում անվերջ
Փնտրում օտար երկրում
Ու ինձ նայող աչքերի մեջ
Հայի աչքեր եմ փնտրում
Ամեն տեղ ենք մենք՝ ամենուր
Այս աշխարհի երեսին
Աստված բացիր գոնե մի դուռ
Սատար կանգնիր իմ ազգին
Ես միամիտ մի հայ պոետ
Դեռ հույսեր եմ փայփայում
Քար աշխարհի, քար սրտերից
Արդարություն պահանջում,
Երբ աշխարհն արյան ծով է
Մարդիկ նայում են բեմից,
Էլ որտեղից արդարություն
Հնչի արնոտ շուրթերից,
Էլ որտեղի՞ց ուրախ լինի
Սիրտս վշտից ավերված
Հայոց հողը թուրքն է վայելում
Ազգս է մորթված, թալանված:
Շահն է այսօր թագավորում
Աշխարհը դարձել է ջունգլի
Ուժեղը թույլին հոշոտում է
Գազանի պես՝ տանջալի
Աղոթում եմ առ աստված,
Դու տեր անտեր իմ ազգին
Մարդիկ շահից են կուրացած
Ծախել իրենց սիրտ, հոգին
Ես միամիտ մի հայ պոետ
Զուր հույսեր եմ փայփայում,
Քար աշխարհի քար սրտերից
Արդարություն պահանջում:

2004, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 28 дек 2008, 23:49

ԴԱՌԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Երազներս եմ թաղել հեռվում,
Շրջում մոլոր, օտարոտի,
Հազար մուրազ սրտիս խորքում
Գուցե մնա հավերժ թերի.
Ո՞ւր շպրտեց բախտն այս անգութ
Հայի բախտը հավերժ թափառ,
Մի հարվածով գրվեց անփույթ
Ճակատագիրը մեր այսքան դառ.
Դարձել ենք մենք իսկը գնչու
Ցուպը ձեռքին դեգերող,
Ախր խելոք ազգ ենք ինչո՞ւ
Միտքն է սիրտս կեղեքող.
Պատասխանն այս է դաժան
Թող աշխարհն իմանա
Արգանդում է թուրքը գազան
Խեղդել ճիչը հայ մանկան
Քշել, հանել մեզ մեր բնից
Տնից-տեղից, հող ու ջրից,
Որ մենք ձուլվենք, ոչնչանանք,
Մեր հողերին տեր չդառնանք:
Բավ չէ՞ մնանք այսքան ծարավ,
Այսքան հեռու մեր հողերից,
Համբերությունն իսպառ հատավ
Սիրտս մաշվեց ծով կարոտից:
Գիտե՛մ, մի օր կմեկտեղվենք
Մենք՝ հայերս ողջ աշխարհի,
Եռագույնը կծածանենք
Սուրբ գագաթին Արարատի:

2004, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Սոնա Սերոբյան
    Вложения Harutin » 02 июл 2011, 11:27
    1 Комментарии
    639 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    02 июл 2011, 11:27
  • ՍՈՆԱ ՎԱՆ
    1, 2, 3, 4, 5Вложения Harutin » 23 окт 2010, 22:07
    40 Комментарии
    9450 Просмотры
    Последнее сообщение Sashik Mkrtchjan Перейти к последнему сообщению
    19 ноя 2014, 07:43