СТАНЬ VIP
Турция подчеркнула свою ключевую роль на КавказеПремьер-министр: Влиятельные силы хотели открыть второй фронт в ГрузииЦАХАЛ: Израильские войска ликвидировали более 90% выявленных стратегических ракет класса «земля-воздух» в СирииВ России депортируют граждан Армении после инцидента с ребёнком в КраснодареГенсек НАТО: Президент России стремится полностью уничтожить УкраинуВ России заблокировали Viber

Սոնա Արշունեցի

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:12

ՄՏՔԵՐՆ ԻՄ ԱՆՄԵՌ

Կարո՞ղ եք սպանել մտքերս երկնած
Փորձեք, կարո՞ղ եք, հարցնում եմ ձեզ
Նրանք ձիեր են հրեղեն, անսանձ
Շանթ ու որոտի հրից են ասես
Ոչ ոք չի կարող նրանց բռնանալ,
Լոկ ես եմ տերն իմ նժույգների,
Ամուր բռնել եմ սանձերը նրանց
Նրանք արքան են իմ ծով մտքերի.
Ու երազներիս թամբին ես նստած
Սլանում եմ երկնի անհունում
Ողջ էությունս նրանցով լցված
Անձիս մասին եմ հաճախ մոռանում
Մտքերս հեծած հրեղեն ձիեր
Ինձ հեռո~ւ, հեռո~ւ, հեռու են տանում
Որ ցանեմ սիրո, բարության սերմեր
Այս չար ու անգութ, դաժան աշխարհում
Տանեմ մտքերս անհաղթ, երկնային
Շաղեմ սար ու արտերում անծայր
Գութն իմ ներարկեմ ես քար սրտերին
Տամ հոգուս լույսն աշխարհին արար
Երբ արտերն իմ բերքի տակ կքվեն,
Այդժամ հանգիստ, խաղաղված սրտով
Իմ նժույգներին ազատ կարձակեմ,
Որ ճախրեն մտքերս աշխարհից աշխարհ
Երգն իմ հավերժի ամենուր սփռեմ,
Որ չլինեն գեթ ավեր ու դավեր,
Չարին, խավարին մտքով շանթարգել,
Որ վառվեն մտքերն իմ լուսեղեն ջահեր
Անսանձ, հրածին մտքերն իմ անմեռ...

2004, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:13

ԱՍՏՎԱԾ ԻՄ, ՆԵՐԻ՛Ր


Աստված իմ ներիր մեղքերս բոլոր
Ուզում եմ քավել ու խոստովանել
Քեզ, քեզ, որ բարձրյալ ես ու ամենազոր.
Մարդ արարածն ես որ դու արարել
Մարմին ու հոգի դու մեզ պարգեւել
Կառավարում ես տիեզերքը ողջ
Ժամն է, որ քավեմ մեղքերս ամբողջ
Թող որ գրավոր ես խոստովանեմ
Ու քո բարձրյալի ներումը հայցեմ
Ո՛չ եկեղեցու մի քահանայի,
Այլ քեզ արարիչ արար աշխարհի
Եղիր ինձ համար արդար դատավոր
Իրարից զատիր անմեղ-մեղավոր,
Թող որ հասնի քեզ խոսքս թեւավոր,-
- Գործել եմ ես մեղք, բայց ոչ ահավոր,
Եղել եմ շեղված, եղել եմ մոլոր
Զղջում եմ հիմա ամեն-ամեն օր.
Աշխարհում չկա մարդ առանց մեղքի
Թեկուզ ինչքա~ն էլ այն փոքր լինի
Անիծված է մարդն իր ծնված օրից
Դա եկել է դեռ Ադամ-Եվայից
Հանդուգն մտքիս համար ինձ ներիր
Ինձ արարեցիր ազնիվ ու բարի
Լինեի կատարյալ, ոչ այսքան թերի
Դրախտ-դժոխքից չտառապեի,
Հանդերձյալ կյանքի ահով չապրեի.
Ճիշտ է, փոքրիկ են մեղքերս, չնչին,
Բայց հանգիստ չունի իմ միտքն ու հոգին
Աղաչում եմ քեզ, բարձրյալ, ինձ ներիր
Քո զավակն եմ ես, հավատքիդ գերի
Ինձ, մեղավորիս, դու մի՛ պատժիր
Չդառնա հոգիս բաժին դժոխքի:

2004, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:13

ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԻՆ

Ես աղոթում եմ ամեն օր Աստծուն.
Կեղծ բարեպաշտ չեմ, քավ լիցի՝ բնավ
Հոգուս մեջ է այն հավերժ, անբաժան
Թե՛ աղոթքները մեր եւ թե՛ պատվիրան.
Մարդ կա ողջ օրն Աստված է կանչում
Բայց հազար մեղք է ամենուր գործում,
Եկեղեցի է հաճախում հաճախ,
Սակայն անեծք է շաղում աջ ու ձախ
Թեեւ ուզում եմ ապրել ես անկախ,
Բայց ունեմ հարկավ ամեն ինչից վախ
Քրիստոս, Աստված ես չեմ ուրանում,
Իսկ ուրացողին խիստ հանդիմանում.
Մի ազգ, մի հավատք այս է մեր ճամփան
Մոլորյալներին դարձի եմ կանչում,-
- Մեղանչեք դուք ձեր հոգով կուրացած,
Որ ներում հայցի Քրիստոս-Աստված:

2003, Բրյուսել
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:14

ԿԳԱՄ

Ես կգամ մի օր
Գարնան հովի հետ
Ու մեխակների բույրի հետ
Կգամ
Վաղ արշալույսին,
Երբ քնած լինես,
Ցողիկ կդառնամ
Զովի թեւերով քո գիրկը
Կգամ
Գուցե դու չզգաս,
Դու չհավատաս,
Բայց ես, ես
Կգամ...

1981



ԱՉՔԵՐԴ

Աչքերիս մեջ շողն եմ պահել
Քո աչքերի,
Ու հրդեհի
Կայծն եմ պահել իմ աչքերում
Քո աչքերի,
Ցողն եմ պահել իմ աչքերում
Քո արցունքի
Խենթ կարոտից թե որ հուզվեմ
Վայր կթափվի իմ աչքերից
Արցունքները քո աչքերի...
Ժպիտ ու սեր,
Հուր եւ արցունք
Նույն իմաստն են
Միակ վկան
Իմ աչքերը, քո աչքերի...

1981
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:14

ԱՉՔԵՐԴ

Աչքերդ փակիր, չտեսնեմ նրանց,
Այնտեղ հրդեհ է հասկանում ես դու,
Թող որ մենք այսօր սերը մոռանանք,
Թող որ խորհենք քիչ, երկինք վերանանք
Ամաչում եմ ես աչքերիդ նայել
Ասես հանցանք եմ գործել իմ անգին
Հեռուներին եմ հայացքս հառել,
Բայց աչքերդ ա՜խ այնտեղ է կրկին:

1966



ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարող է ասեմ.
Թող ու հեռացիր,
Կարող է ասեմ՝
Հավերժ մոռացիր,
Բայց սիրտս, սիրտս
Միշտ քեզ կտենչա,
Աշնան տերեւի պես
Ահից կդողա,
Որ չհեռանաս,
Որ չմոռանաս...

1970
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:15

ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ

Թող վարդ դառնամ
Ես քո կրծքին
Բույր խնկարկեմ,
Թող երգ դառնամ
Քո շուրթերին
Քաղցր հնչեմ
Արեւ դառնամ
Ու քո գրկում
Թող մայր մտնեմ
Հենց այդ պահին
Իրար փարված
Հավերժության
Գիրկը կընկնեմ

1970
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:15

ՍՐՏԻՍ ԵՐԳԸ

Մի կրակ է
Այրվում իմ մեջ
Ու բոցկլտում,
Ինչքան շատ եմ
Այն պրպտում
Ավելի է նա թեժանում
Խարույկ դառնում.
Սրտիս երգն է
Այնտեղ ծնվում
Կենդանանում,
Ու թրծվում թեժ խարույկում
Սառնամանիք լինի դրսում
Մրրիկ կամ հողմ
Ես չեմ մրսում
Այդ կրակի հուրն է անվերջ
Ինձ ջերմացնում,
Բայց թող ասեմ,
Խոստովանեմ.
Վախենում եմ,
Վախենում եմ, որ բռնկված
Խարույկն հանկարծ,
Հանկարծ հանգչի.
Մտածում եմ
Մտածում եմ ու աղերսում
Թող հավաքեն հուրը նրա
Մոխիրն անգամ թող հավաքեն
Ու դրոշմեն
Մեր լեռներից վայր գլորված
Մի լերկ, ողորկ քարի վրա.
Սրտիս երգն այնտեղ գրեն
Գրեն թեկուզ
Մի քանի տող...

1983
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:16

ՍԵՐ

Քեզ մի բառով,
Մի զորեղ բառով
Են կոչել.
Սեր,
Քեզ սիրտ այրող,
Թեւեր պարգեւող
Մի հատիկ բառով
Են կոչել
Սե՛ր,
Քեզ մի բառով է
Մարդն ամփոփել,
Բայց զգացել է
Այդ հատիկ բառիդ
Մեծ վեհությունն
Ու սրբությունը
Սե՛ր
Ու հավաստումն է
Կոչումն այդ բառիդ,
Որ քեզանով է,
Հե՛նց քեզանով է
Աշխարհը կանգուն,
Հե՛նց քեզանով է
Մարդն արարում
Իր էությունն ու
Իմաստնությունը,
Խաղաղությունն ու
Հավերժությունը
Սե՛ր...

1994
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:16

ՍԻՐՈ ՀՐԵՇՏԱԿ

Իմ սրտում սերմեր ցանեցիր
Կյանքի
Արեւ ու լույսեր,
Իմ ջահել հոգում հրդեհ վառեցիր
Տենչանք ու սեր,
Դու այնպես կամաց մոտեցար
Սրտիս,
Վառեցիր կրակ,
Լուռ ու մանրաքայլ դու մտար
Հոգիս
Սիրո հրեշտակ

1982
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սոնա Արշունեցի

Сообщение Армине » 29 дек 2008, 02:16

ՈՒՇԱՑԱԾ ՍԵՐ

Թող փայփայեմ
Քեզ անվերջ
Իմ հուշերի մեջ,
Դու ուշացած, ուշացած
Ուշացած
Իմ սեր
Քեզանից հեռու,
Թող որ քեզ այրեմ
Ու այրվեմ
Քեզ հետ
Ու մի օր, մի պահ,
Երբ մեր հայացքներն
Իրար հանդիպեն
Ինչպես կայծակներն
Երկնակամարում
Իրար են բախվում
Այնժամ կայլայլվես
Ու կխենթանաս,
Կցանկաս շուռ տալ
Անիվը բախտի,
Որ մեր հայացքներն
Հավերժ հանդիպի:

1986
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Սոնա Սերոբյան
    Вложения Harutin » 02 июл 2011, 11:27
    1 Комментарии
    649 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    02 июл 2011, 11:27
  • ՍՈՆԱ ՎԱՆ
    1, 2, 3, 4, 5Вложения Harutin » 23 окт 2010, 22:07
    40 Комментарии
    9593 Просмотры
    Последнее сообщение Sashik Mkrtchjan Перейти к последнему сообщению
    19 ноя 2014, 07:43