.
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ
Մերն են վաղվա բարիքները,
Այսօ՞ր: Օրն է գիրելիքի:
Եկ իմանաք գաղտնիքները՝
Ծովի, հողի, տիեզերքի:
Սովորելով, օրն սկսենք,
Օրն ավարտենք դաս սերտելով,
Իմացածը մեր, եկ, կիսենք,
Վեհ գալիք, վեհ դար կերտելով:
ՍԵՊՏԵՄԲԵՐ
Եկ, շուտ արի, Սեպտեմբեր,
Եկ կրթության օրերով:
Մոռացածս հետդ բեր,
Արի հազար նորերով:
Գիտելիքն է ապագան՝
Մեր լուսավոր գալիքը:
Կորչի մութը ապական,
Միտքն էլ՝ բերի տալիքը:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Այսօր դպրոց եկա նորից՝
Այստեղ է մեր մտքի հունդը,
Ուսուցանեմ դասս խորից՝
Գաղտնիք ունի երկրագունդը:
Լուծեմ հարցերն անլուծելի,
Խնդիրները բարդ ու խրթին,
Ու սովորեմ նորից, էլի՝
Ծալք չմնա գորշ ու մթին:
ԵՍ ԴՊՐՈՑ ԵՄ ԳՆԱԼՈՒ
Ես դպրոց եմ գնալու,
Դպրոցն է իմ ընկերը,
Այնտեղ եմ իմանալու
Ճիշտ լուծումներ գտնելը:
Ես դպրոց եմ գնալու՝
Իմաստալից դարան է:
Կյանքում կիրթ եմ մնալու՝
Կամքս կուռ, անվարան է:
ԴՊՐՈՒԹՅՈՒՆ
Ես դպրոցոց եկա տուն
Գիտելիքով պարուված,
Սովորում եմ օրն ի բուն՝
Իմացությամբ հարյուրված:
Սուրբ է ուղին դպրության,
Ուսուցիչն էլ՝ պայազատ*,
Անցնեմ ուղին սրբության
Մնամ ուղուն հարազատ:
*ՊԱՅԱԶԱՏ - ազնվացեղ, ազնվարյուն.
Вода на Луне: Новые открытия о происхождении и запасах льда в древних кратерахВладимир Путин объявил пасхальное перемирие на УкраинеБелый дом назвал Джорджа Клуни «военным преступником» за критику ТрампаЛига чемпионов: «Атлетико» шокирует «Камп Ноу», «ПСЖ» сильнее «Ливерпуля»«Сильная Армения» утвердила первых 36 кандидатов в депутатыАрбитр матча «Барселона» — «Атлетико» отстранен до конца сезона ЛЧМоё желание, чтобы люди жили хорошо. Я не хочу быть премьер-министром. Гагик ЦарукянМария Захарова призвала Ереван к предметной оценке вместо эмоциональных заявлений по ОДКБ и ЕАЭСИнститут Лемкина требует восстановить Эдиту Гзоян в должности директора Музея Геноцида армян
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՏԱՍԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախ տառերն ենք
Մենք սովորում
Մեկ առ մեկ,
Սա ձեզ՝ մեկ:
Հետո՝ գրում,
Կարդում, սերտում
Ու երգում,
Սա՝ երկու:
Եվ գիտության
Կածաններով
Դեպ վերելք...
Սա՝ երեք:
Լույս ենք վառում
Մեր ուղեղում
Մութ ու գոս,
Այս էլ՝ չորս:
Բազմապատկում
Միտք ու շնորք,
Նաև՝ ձիրք,
Սա էլ՝ հինգ:
Սովորում ենք՝
Օհմ, վոլտ, ջոուլ,
Մեկ էլ՝ հերց,
Էս էլ՝ վեց:
Ճանաչում ենք
Գիտությունը՝
Բարդ ու խորթ,
Սա ձեզ՝ յոթ:
Ոնց շրջանցել՝
Պատնեշ, արգելք,
Կիրճ ու խութ,
Էս էլ՝ ութ:
Գնահատում ենք՝
Վեհանց գինը,
Բարին, հինը,
Ահա՝ իննը:
Եվ վերջապես՝
Ուշիմ սերտել
Կյանքի դասը,
Սա էլ՝ տասը:
.
ՏԱՍԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախ տառերն ենք
Մենք սովորում
Մեկ առ մեկ,
Սա ձեզ՝ մեկ:
Հետո՝ գրում,
Կարդում, սերտում
Ու երգում,
Սա՝ երկու:
Եվ գիտության
Կածաններով
Դեպ վերելք...
Սա՝ երեք:
Լույս ենք վառում
Մեր ուղեղում
Մութ ու գոս,
Այս էլ՝ չորս:
Բազմապատկում
Միտք ու շնորք,
Նաև՝ ձիրք,
Սա էլ՝ հինգ:
Սովորում ենք՝
Օհմ, վոլտ, ջոուլ,
Մեկ էլ՝ հերց,
Էս էլ՝ վեց:
Ճանաչում ենք
Գիտությունը՝
Բարդ ու խորթ,
Սա ձեզ՝ յոթ:
Ոնց շրջանցել՝
Պատնեշ, արգելք,
Կիրճ ու խութ,
Էս էլ՝ ութ:
Գնահատում ենք՝
Վեհանց գինը,
Բարին, հինը,
Ահա՝ իննը:
Եվ վերջապես՝
Ուշիմ սերտել
Կյանքի դասը,
Սա էլ՝ տասը:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԷՔՍՊՐՈՄՏ
Հայոց աշխարհ,
Հայոց երկիր,
Ես երգ հյուսեմ,
Իսկ դու երգիր.
Գարուններ բեր
Առատ բերքի,
Կյանքդ լինի
Առանց վերքի,
Ուղիդ անշեղ
Միշտ վերելքի՝
Դեպի դուռը
Ազատ ելքի,
Լույսը կաթի
Արեւելքի՝
Օրհնանքի հետ
Աստծո ձեռքի:
Հայոց աշխարհ,
Հայոց երկիր,
Այս սաղմոսը
Դու էլ երգիր:
.
ԷՔՍՊՐՈՄՏ
Հայոց աշխարհ,
Հայոց երկիր,
Ես երգ հյուսեմ,
Իսկ դու երգիր.
Գարուններ բեր
Առատ բերքի,
Կյանքդ լինի
Առանց վերքի,
Ուղիդ անշեղ
Միշտ վերելքի՝
Դեպի դուռը
Ազատ ելքի,
Լույսը կաթի
Արեւելքի՝
Օրհնանքի հետ
Աստծո ձեռքի:
Հայոց աշխարհ,
Հայոց երկիր,
Այս սաղմոսը
Դու էլ երգիր:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԱՇՈՒՆ Է
Աշու՜ն է...
Քամին մտել է անտառ,
Մարում է հուրը աշնան՝
Պոկում է երես ու աստառ,
Դարձնում մետաքսը խաշամ:
Աշու՜ն է...
Քամին մտել է արտը,
Փաթաթվել ծղոտի դեզին,
Սփռել է նոր դիզած հարդը,
Սոված թողնելով եզին:
Աշու՜ն է...
Քամին կախվել է ամպերից,
Քշում է՝ փեշերից կախված,
Անձրև է թափում թաց բեռից
Ամպերի՝ իրար բախված:
Աշուն է..
.
ԱՇՈՒՆ Է
Աշու՜ն է...
Քամին մտել է անտառ,
Մարում է հուրը աշնան՝
Պոկում է երես ու աստառ,
Դարձնում մետաքսը խաշամ:
Աշու՜ն է...
Քամին մտել է արտը,
Փաթաթվել ծղոտի դեզին,
Սփռել է նոր դիզած հարդը,
Սոված թողնելով եզին:
Աշու՜ն է...
Քամին կախվել է ամպերից,
Քշում է՝ փեշերից կախված,
Անձրև է թափում թաց բեռից
Ամպերի՝ իրար բախված:
Աշուն է..
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
«ՄՐԳԱՐԱՆ» շարքից
ՄՈՇ
Թուփ է՝ սուր փշով մոշի,
Թավուտներում ծեր Գոշի,
Բարդ է բերքը քաղելը՝
Շատ են փշոտ թաղերը:
-Որ չդառնամ խորշելի,-
Ասաց փշոտ մոշենին,-
Վայելելիս՝ մոշերս,
Զգույշ, սուր են փշերս:
ՁՄԵՐՈՒԿ
Տես, կլոր եմ,
Նախշուն, կոր եմ,
Կարմրում եմ –
Երբ տկլոր եմ:
Դուրսս կանաչ,
Ներսս կարմիր,
Հասած – հյութեղ,
Միշտ մի համի:
Թող ինձ ուտի
Ով կկամի:
ՆԱՐԻՆՋ
Արեւի պես կլոր,
Արեւ պես շեկ եմ,
Անուշ համով, հոտով՝
Երբ անհանդերձ, մերկ եմ:
Հարավներից եմ ջինջ,
Կոչում են ինձ ՆԱՐԻՆՋ:
Ես կամ զօր ու տարի,
Կերեք, եղեք բարի:
ՉԻՉԽԱՆ-ԼԱՓՌԻ
Տավուշում լափռի,
Սյունիքում չիչխան,
Իրանում խան եմ,
Իսկ Հայքում իշխան,
Ոսկեհուր ջահ եմ,
Ոսկեթագ գահ եմ
Ոսկի բար ունեմ,
Դառը համ ունեմ.
Հակինթի չափ եմ,
Եվ բուժիչ հաբ եմ:
ՓՇԱՏ
Վրադ փշեր՝ հարյուր,
Պտուղներդ - ալյուր,
Իսկ ալյուրի վրա
Շեկ կլեպից բարուր:
Բույրդ՝ դեղին ծաղկաց,
Սփռվում է այլուր:
Փշատենի իմ ծեր,
Շատ ես մաշկս քերծել:
ՄՈՌ
Ես համով մոռ եմ,
Մոշենու թոռ եմ,
Ես ամեն տեղ եմ,
Պտուղ ու դեղ եմ:
Ալերանգ ու նուրբ,
Ազնիվ եմ ու սուրբ:
Ես կյանքի հիմնն եմ,
Ձեր վիտամինն եմ:
Ով վատառողջ է -
Ինձ հետ նա ողջ է:
Վայելիր, մանուկ,
Եղիր միշտ բանուկ:
ԵԼԱԿ
Մի քիչ հողոտ,
Մի քիչ շաղոտ,
Կարմիր ներկված,
Երգում երգված,
Դառին ներհակ,
Համով ելակ՝
Ձեր բոստանում,
Հայաստանում:
Հազար փառք՝ այն
Մշակողին
Եվ հազար կյանք
Ճաշակողին,
Հազար փառք և
Հայոց հողին,
Եվ երկնային
Արարողին:
«ՄՐԳԱՐԱՆ» շարքից
ՄՈՇ
Թուփ է՝ սուր փշով մոշի,
Թավուտներում ծեր Գոշի,
Բարդ է բերքը քաղելը՝
Շատ են փշոտ թաղերը:
-Որ չդառնամ խորշելի,-
Ասաց փշոտ մոշենին,-
Վայելելիս՝ մոշերս,
Զգույշ, սուր են փշերս:
ՁՄԵՐՈՒԿ
Տես, կլոր եմ,
Նախշուն, կոր եմ,
Կարմրում եմ –
Երբ տկլոր եմ:
Դուրսս կանաչ,
Ներսս կարմիր,
Հասած – հյութեղ,
Միշտ մի համի:
Թող ինձ ուտի
Ով կկամի:
ՆԱՐԻՆՋ
Արեւի պես կլոր,
Արեւ պես շեկ եմ,
Անուշ համով, հոտով՝
Երբ անհանդերձ, մերկ եմ:
Հարավներից եմ ջինջ,
Կոչում են ինձ ՆԱՐԻՆՋ:
Ես կամ զօր ու տարի,
Կերեք, եղեք բարի:
ՉԻՉԽԱՆ-ԼԱՓՌԻ
Տավուշում լափռի,
Սյունիքում չիչխան,
Իրանում խան եմ,
Իսկ Հայքում իշխան,
Ոսկեհուր ջահ եմ,
Ոսկեթագ գահ եմ
Ոսկի բար ունեմ,
Դառը համ ունեմ.
Հակինթի չափ եմ,
Եվ բուժիչ հաբ եմ:
ՓՇԱՏ
Վրադ փշեր՝ հարյուր,
Պտուղներդ - ալյուր,
Իսկ ալյուրի վրա
Շեկ կլեպից բարուր:
Բույրդ՝ դեղին ծաղկաց,
Սփռվում է այլուր:
Փշատենի իմ ծեր,
Շատ ես մաշկս քերծել:
ՄՈՌ
Ես համով մոռ եմ,
Մոշենու թոռ եմ,
Ես ամեն տեղ եմ,
Պտուղ ու դեղ եմ:
Ալերանգ ու նուրբ,
Ազնիվ եմ ու սուրբ:
Ես կյանքի հիմնն եմ,
Ձեր վիտամինն եմ:
Ով վատառողջ է -
Ինձ հետ նա ողջ է:
Վայելիր, մանուկ,
Եղիր միշտ բանուկ:
ԵԼԱԿ
Մի քիչ հողոտ,
Մի քիչ շաղոտ,
Կարմիր ներկված,
Երգում երգված,
Դառին ներհակ,
Համով ելակ՝
Ձեր բոստանում,
Հայաստանում:
Հազար փառք՝ այն
Մշակողին
Եվ հազար կյանք
Ճաշակողին,
Հազար փառք և
Հայոց հողին,
Եվ երկնային
Արարողին:

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բացիր դուռդ, Գիտություն՝
Մտքի շտեմարանդ,
Մենք չենք ուզում մթություն,
Տուր մեզ լույսի վառանդ*:
Մերն են վաղն ու ապագան,
Իմացության խարանդ,
Սիրո, փառքի պարագա
Խոկմունքների շարանդ,
Տուր մեզ գանձը մտական՝
Իմաստության դարանդ,
Որ լույսով անա՛պական,
Լցնենք Փառքի մառանդ:
*ՎԱՌԱՆ - վառիչ.
.
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բացիր դուռդ, Գիտություն՝
Մտքի շտեմարանդ,
Մենք չենք ուզում մթություն,
Տուր մեզ լույսի վառանդ*:
Մերն են վաղն ու ապագան,
Իմացության խարանդ,
Սիրո, փառքի պարագա
Խոկմունքների շարանդ,
Տուր մեզ գանձը մտական՝
Իմաստության դարանդ,
Որ լույսով անա՛պական,
Լցնենք Փառքի մառանդ:
*ՎԱՌԱՆ - վառիչ.
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
Նոր տարին մոտենում է
ՁՅՈՒՆԱՆՈՒՇ ԵՒ ՁՄԵՌ ՊԱՊ
Անուշ, Անուշ, Ձյունանուշ,
Երկարածամ, կարմրաթուշ,
Նոր տարվա հետ արի հյուր,
Մեր սիրելի ձյունե քույր:
Ձմեռ, Ձմեռ, Ձմեռ պապ,
Դու բարի ես Աստծո չափ,
Խաղաղ կյանք ու Սեր բեր մեզ -
Սիրենք Աշխարհն Աստծո պես:
.
Նոր տարին մոտենում է
ՁՅՈՒՆԱՆՈՒՇ ԵՒ ՁՄԵՌ ՊԱՊ
Անուշ, Անուշ, Ձյունանուշ,
Երկարածամ, կարմրաթուշ,
Նոր տարվա հետ արի հյուր,
Մեր սիրելի ձյունե քույր:
Ձմեռ, Ձմեռ, Ձմեռ պապ,
Դու բարի ես Աստծո չափ,
Խաղաղ կյանք ու Սեր բեր մեզ -
Սիրենք Աշխարհն Աստծո պես:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՆՈՐ ՏԱՐԻ
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավիար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին
Հարկավոր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետափի,
Որն իր հսկա
Պարկի միջից՝
Ծանր բեռի,
Գանգուրներին
Մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն
Ու խինդ սփռի:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
Եկեք ասենք -
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր
Շնորհավո՜ր:
.
ՆՈՐ ՏԱՐԻ
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավիար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին
Հարկավոր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետափի,
Որն իր հսկա
Պարկի միջից՝
Ծանր բեռի,
Գանգուրներին
Մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն
Ու խինդ սփռի:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
Եկեք ասենք -
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր
Շնորհավո՜ր:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԶԻՆՎՈՐ
Կամքդ կոփած մարտում՝
Արիությամբ համառ,
Քրտինք թափած արտում՝
Մեր մանկության համար,
Պահիր հավերժ խաղաղ
Մեր երկիրը, զինվոր,
Չանես կյանքդ մատաղ,
Որ գաս, դառնաս հնձվոր,
Կամ՝ գիտնական մի այր,
Բժիշկ, քանդակագործ,
Մտքով՝ իմաստնափալ,
Գործում՝ հազարափորձ:
Վարդան էիր երեկ,
Այսօր՝ Մոնթե ու Սոս,
Չես նահանջել երբեք,
Մեր անկոտրում հերոս:
Դարձիր, զինվոր, դու տուն,
Փառք ու պատվով անբիծ,
Հաղթանակած մարտում՝
Խիզախների շարքից:
.
ԶԻՆՎՈՐ
Կամքդ կոփած մարտում՝
Արիությամբ համառ,
Քրտինք թափած արտում՝
Մեր մանկության համար,
Պահիր հավերժ խաղաղ
Մեր երկիրը, զինվոր,
Չանես կյանքդ մատաղ,
Որ գաս, դառնաս հնձվոր,
Կամ՝ գիտնական մի այր,
Բժիշկ, քանդակագործ,
Մտքով՝ իմաստնափալ,
Գործում՝ հազարափորձ:
Վարդան էիր երեկ,
Այսօր՝ Մոնթե ու Սոս,
Չես նահանջել երբեք,
Մեր անկոտրում հերոս:
Դարձիր, զինվոր, դու տուն,
Փառք ու պատվով անբիծ,
Հաղթանակած մարտում՝
Խիզախների շարքից:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԱՄԱՆՈՐ Է
Ամանո՜ր է, Ամանո՜ր,
Հրաշքներով առատ օր,
Տոնածառի պես նախշուն
Նվերների ՝ խշխշուն,
Եվ երգերի հոգեթով,
Եվ պարերի՝ շքերթով:
Ամանո՜ր է, Ամանո՜ր,
Բարիքներով առատ օր,
Հանդեսների՝ մանկաշատ,
Մանուկների՝ տոնազարդ,
Եվ զարդերի գույնզգույն,
Եվ գույների բազմաբույր:
Ամանո՜ր է, Ամանո՜ր,
Մանուկներով լեցուն օր,
Դահլիճներով՝ հարակից,
Մայրիկներով կարեկից,
Ձմեռ պապով բարեցան,
Ձյունանուշով հրածամ:
Ամանո՜ր է, ամանո՜ր:
.
ԱՄԱՆՈՐ Է
Ամանո՜ր է, Ամանո՜ր,
Հրաշքներով առատ օր,
Տոնածառի պես նախշուն
Նվերների ՝ խշխշուն,
Եվ երգերի հոգեթով,
Եվ պարերի՝ շքերթով:
Ամանո՜ր է, Ամանո՜ր,
Բարիքներով առատ օր,
Հանդեսների՝ մանկաշատ,
Մանուկների՝ տոնազարդ,
Եվ զարդերի գույնզգույն,
Եվ գույների բազմաբույր:
Ամանո՜ր է, Ամանո՜ր,
Մանուկներով լեցուն օր,
Դահլիճներով՝ հարակից,
Մայրիկներով կարեկից,
Ձմեռ պապով բարեցան,
Ձյունանուշով հրածամ:
Ամանո՜ր է, ամանո՜ր:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- Հենրիկ Բաբաջանյան
1 ... 54, 55, 56 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 21:54 - 559 Ответы
- 53093 Просмотры
- Последнее сообщение Генрих Бабаджанян
17 окт 2024, 17:32
- Հենրիկ Բաբաջանյան
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
Harutin » 24 мар 2011, 23:44
- 2 Ответы
- 2442 Просмотры
- Последнее сообщение Harutin
24 мар 2011, 23:46
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ