СТАНЬ VIP
В Армении седьмой месяц подряд сокращается рождаемостьГлава МИД Ирана назвал красной линией и абсолютно неприемлемым изменение границ соседних странВ Ереване заподозрили Баку в подготовке к возможной агрессииВ Армении вводят запреты и штрафы за нарушения правил вождения самокатовМиграционная служба МВД анонсировала новую систему управления очередямиВице-президент Еврокомиссии посетит Ереван с целью запуска диалога по либерализации визового режима

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 дек 2022, 19:29

.
ՁՅՈՒՆ Է ԵԿԵԼ

Ձյուն է եկել
Այս նոր տարում՝
Մնալու է
Մինչև գարուն,
Հետո՝ հալվի,
Լցվի առուն,
Խոտը ջրի
Մոտիկ սարում՝
Որտեղ հայրս
Խոտ է հարում,
Հորեղբայրս
Արտն է վարում,
Գայլն է ոռնում,
Գառն է մայում...
Ձյուն է եկել
Այս Նոր տարում.
Սպասում է
Ազգս բարուն:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 дек 2022, 13:27

.
ՕՐԸ ԾՆՎԵՑ

Օրը ծնվեց կրկին՝
Արեգակը գրկին,
Ծիրանոտվեց ծեգը,
Կորան մութն ու մեգը,
Շեկ ձի դառավ ամպը՝
Մեջքին բոսոր թամբը,
Հանդ գնաց կթանը,
Եզը եւ գութանը,
Հավքը լքեց թառը,
Սերմը ընկավ առը:
Ճառագայթից՝ լուսած,
Ոսկե պսակ հյուսած
Օրը բացվեց բարով,
Մարդուն բարիք տալով:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 дек 2022, 13:48

.


ՀԱՎՔԱՆՈՑ

-Ծի-ծի-ծի, ծիվ, ծիվ, ծիվ,-
Մորն է կանչում լորի ճուտը:
-Ծի-ծի-ծի, ծիվ, ծիվ, ծիվ,-
Ու՞ր է օրվա համով կուտը:

-Տուկ-տուկ-տուկ, տիկ,տիկ,տիկ,-
Ձուն է ծակում ճուտ-արտույտը:
-Տուկ-տուկ-տուկ, տիկ,տիկ,տիկ,-
Այս ձվի մեջ անչափ մութ է:

-Ղու-ղու-ղու, ղա, ղա, ղա:
Այս բադիկն էլ, դեռ պուճուր է:
-Ղու-ղու-ղու, ղա, ղա, ղա,
Բայց վազում է դեպի ջուրը:

-Ղա, ղա, ղա, ծիվ, ծիվ, ծիվ,–
Շուրջը հավքի ծլվլոց է:
-Ղա, ղա, ղա, ծիվ, ծիվ, ծիվ,
Աշխարհն այս մեծ հավքանոց է:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 18 дек 2022, 13:45

.
ԱՐՏԸ ՀԵՐԿՎԵԼ Է

Քամին սուլում է.
Էս ինչ զուլում է,
Ձմեռն իր սառցե
Սուրը սրում է:

Կտրում է շունչը,
Սառել է դունչը՝
Չալոյի, ասես
Կատու է, շուն չէ:

Մեր արտը հերկել՝
Գութանով ներկել,
Պապս՝ հերկելիս
Տաղեր է երգել:

Աշնանացան է,
Կյանքի կցան է,
Ակոսը գալիք
Տանող կածան է:

Մեր արտը հերկվել,
Տարին թեքվել է,
«Հորովել» երգը
Արտում երգվել է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 21 дек 2022, 11:28

.
.
ՁՅՈՒՆ

Ձյուն, արի մեղմ՝
Փաթիլ-փաթիլ,
Սար ու ձորեր
Պիրկ փաթաթիր,
Արևի տակ
Շողա, ցաթիր,
Հենց տաքանաս,
Հալվիր, կաթիր,
Դարձիր սառյուց
Ու արծաթվիր:

Ձյունը եկավ
Ձնեբուքով,
Հողը ծածկեց
Ճերմակ քուրքով:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 дек 2022, 23:55

.
ՆՈՐ ՏԱՐԻ Է

ԵՂԵՎՆԻ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՏՈՒՆ

Եղևնի ենք բերել տուն
Ու դարձրել տոնածառ,
Կախել լամպեր գունզգույն,
Ջերմ գույներով ու պայծառ:

Ձմեռ պապին հյուր կգա՝
Նվերների պակն ուսին,
Խաղալիքներ մեզ կտա՝
Ինձ, Արային ու Սոսին:


ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀՅՈՒՐ Է ԵԿԵԼ

Բակում ճերմակ ձյուն է եկել,
Ձմեռ պապին հյուր է եկել,
Խաղալիքներ բերել նվեր,
Նվերներն ինձ դուր են եկել:

Հետո ասել,- Գիտե՞ք, այսօր
Նոր Տարի է՝ նոր Ամանոր:
Ձեր տոնն, անգին իմ մանուկներ,
Շնոր-հա-վո՜ր, շնորհավո՜ր:


ՆՈՐ ՏԱՐԻ Է

Դրսում ձյուն է ու ձմեռ,
Դահլիճում մեծ տոնածառ,
Շուրջը ուրախ մանուկներ,
Ծառին լույսեր կան պայծառ:

Արտասանում են, երգում
Մանուկները խելացի,
Որ հայրենի մեր երկրում
Ոչ մի մանուկ չլացի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 янв 2023, 08:41

.
ՁՆԵՄԱՐԴ

-Շուտ բակ ելե'ք, Սո'ս ու Վա'րդ,
Եկեք, սարքենք ձնեմարդ:

Նայեք ձյունոտ փողոցին,
Ու՞ր եք թառել բազմոցին:

Քանդակեցին երեք թոռ
Մի ձնեմարդ հաստափոր:

Սոսը՝ Վարդին,- Արի, քույր,
Գլխին դնենք մի ծակ դույլ:

Աչքեր շինենք բազալտից,
Քիթն էլ դեղին գազարից:

Խցաններն էլ այս բերենք
Կոճակների տեղ շարենք:

Ունքեր շինենք ճյուղերից,
Բերան՝ նռան կեղևից:

Ձեռքին դնենք ցախավել,
Որ սովորի նա ավլել:

Քանդակեցին երեք թոռ
Մի ձնեմարդ հաստափոր:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 апр 2024, 07:52

.
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Մանկապարտեզ,
Մանկապարտեզ,
Մանկաշատ ու
Մանկազարդ ես:
Ուրախ տոն ես,
Երգ ու ձոն ես,
Երջանկության
Մարաթոն ես:

Մանկապարտեզ,
Մանկապարտեզ,
Մանկագույն ու
Մանկաբույր ես,
Խաղ ու պար ես,
Խոսք ու բառ ես
Մանուկների
Ամուր շար ես:

Մանկապարտեզ,
Մանկապարտեզ,
Մանկանման,
Մանկախնամ,
Մանկաբար ես,
Դու շուրջպար ես,
Մանկամարդ ու
Մանկազարդ ես:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 апр 2024, 07:54

.
ԲԱՐԻ ՏՈՒՆԸ (ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ)

Գիտեմ շքեղ,
Բարի մի տուն,
Որտեղ շատ են
Սիրում մարդուն՝
Մանուկներին
Այս աշխարհի՝
Հրեշտակի
Նման բարի:
Նրանց սրտում
Սեր են ցանում,
Նաև կրթում,
Ուսուցանում:
Այնտեղ ուրախ
Պար ու հանդես
Սիող սրտեր՝
Մայրերի պես:
Մի մեծ տուն է,
Մի մեծ տանիք,
Հարյուր մանուկ –
Մի ընտանիք:
Չես հավատու՞մ –
Ե՛կ, ինքդ տես,
Կոչվում է այն
Մանկապարտեզ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 апр 2024, 07:57

.


ՈՒՐԱԽ-ՏԽՈՒՐ ՀԱՆԴԵՍ
(ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ)

Այսօր տոն է՝
Ուրախ հանդես,
Մեր սիրելի
Մանկապարտեզ,
Դաստիարակներ
Մեր պաշտելի՝
Այս մանկաշատ
Պիրկ վաշտերի,
Այս ծաղկազարդ
Վեհ դաշտերի:

Ուրախ տոն է,
Նաև՝ տխուր,
Մենք լքում ենք
Տունն այս ամուր՝
Ինչպես խորան
Ու սուրբ մատուռ,
Սիրելով ձեզ
Ջերմ ու ամուր՝
Միասին ու
Միահամուռ:

Եվ թույլ տվեք
Սա էլ նշել՝
Խոսք ենք տալիս
Միշտ ձեզ հիշել:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ