.
ՏԱՍԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախ տառերն ենք
Մենք սովորում
Մեկ առ մեկ,
Սա ձեզ՝ մեկ:
Հետո՝ կարդում,
Գրում, սերտում
Ու երգում,
Սա՝ երկու:
Եվ գիտության
Կածաններով
Դեպ վերելք...
Սա՝ երեք:
Լույս ենք վառում
Մեր ուղեղում
Մութ ու գոս,
Այս էլ՝ չորս:
Բազմապատկում
Միտք ու շնորք,
Նաև՝ ձիրք,
Սա էլ՝ հինգ:
Սովորում ենք՝
Օհմ, վոլտ, ջոուլ,
Մեկ էլ՝ հերց,
Էս էլ՝ վեց:
Ճանաչում ենք
Զգիտություն՝
Բարդ ու խորթ,
Սա ձեզ՝ յոթ:
Ոնց շրջանցել՝
Պատնեշ, արգելք,
Կիրճ ու խութ,
Էս էլ՝ ութ:
Գնահատում ենք՝
Վեհանց գինը,
Բարին, հինը,
Ահա՝ իննը:
Եվ վերջապես՝
Ուշիմ սերտել
Կյանքի դասը,
Սա էլ՝ տասը:
.
Левон Зурабян: Армении нужен доступ к портам Индийского океана через одну странуВенеции угрожает затопление: ученые предлагают перенести городВэнс отправится в Пакистан для переговоров с Ираном: Трамп обвиняет Тегеран в несоблюдении договоренностейИранский конфликт увеличивает инфляционные риски для АрменииОкеан превращается в катализатор глобального потепления: обнаружена новая угрозаВодители «Ереван Автобус» угрожают уволиться из-за невыносимых условий трудаМалхас Амоян поборется за свою 5-ю золотую медаль чемпионата Европы«Майкл»: Биографический фильм о Короле поп-музыки выходит с серьезными изменениямиApple после Тима Кука: Джон Тернус возглавит компанию, обещая новую эру
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԲԱՐԵՎ
Արևն ասաց,- Արևիկ,
Ե՛լ, շողերիս բարևիր,
Փառք տուր նրանց լույսերին՝
Թառած Մասիսի ուսերին:
Աղբյուրն ասաց,- Արևիկ,
Ե՛լ, ջրերիս բարևիր,
Օծվիր իմ սուրբ ցայտերում,
Իմ ջուր տված արտերում:
Մայրիկն ասաց,- Արևիկ,
Ե՛լ, աշխարհին բարևիր:
Որ նայի քեզ բարությամբ
Եվ հոգառատ մայրությամբ:
Քնից ելավ Արևը...
Ինչքա՜ն ջերմ է բարևը:
.
ԲԱՐԵՎ
Արևն ասաց,- Արևիկ,
Ե՛լ, շողերիս բարևիր,
Փառք տուր նրանց լույսերին՝
Թառած Մասիսի ուսերին:
Աղբյուրն ասաց,- Արևիկ,
Ե՛լ, ջրերիս բարևիր,
Օծվիր իմ սուրբ ցայտերում,
Իմ ջուր տված արտերում:
Մայրիկն ասաց,- Արևիկ,
Ե՛լ, աշխարհին բարևիր:
Որ նայի քեզ բարությամբ
Եվ հոգառատ մայրությամբ:
Քնից ելավ Արևը...
Ինչքա՜ն ջերմ է բարևը:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՕՐՎԱ ԾՆՆՈՒՆԴԸ
Ցայգից հետո
Ծեգը մոտ է,
Ծեգը անցավ -
Առավոտ է,
Առավոտն էլ
Դեռ աղոտ է,
Ծնված շողը
Սուրբ աղոթք է,
Իսկ երբ օրը
Արևոտ է -
Կեսօրը տաք
Շոգ ու տոթ է:
Բարի օրն էլ
Սրտամոտ է,
Ցողը հակինթ,
Մաքուր օդ է:
Ամեն նորը
Աստծո օր է,
Փառք տուր՝ կյանքդ
Լուսավոր է:
.
ՕՐՎԱ ԾՆՆՈՒՆԴԸ
Ցայգից հետո
Ծեգը մոտ է,
Ծեգը անցավ -
Առավոտ է,
Առավոտն էլ
Դեռ աղոտ է,
Ծնված շողը
Սուրբ աղոթք է,
Իսկ երբ օրը
Արևոտ է -
Կեսօրը տաք
Շոգ ու տոթ է:
Բարի օրն էլ
Սրտամոտ է,
Ցողը հակինթ,
Մաքուր օդ է:
Ամեն նորը
Աստծո օր է,
Փառք տուր՝ կյանքդ
Լուսավոր է:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՀԵՏՈ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ
Հետո ի՞նչ է լինելու...
Զուլալ, ջինջ է լինելու,
Նիրհ ու նինջ է լինելու,
Լուռ ու մունջ է լինելու:
Հետո ի՞նչ է լինելու...
Բարի իղձ է լինելու,
Սիրո բիծ է լինելու,
Կյանքին կից է լինելու:
Հետո ի՞նչ է լինելու...
Ուրց, եղինջ է լինելու,
Գառ, երինջ է լինելու,
Սիբեխ, սինձ է լինելու:
Հետո ի՞նչ է լինելու...
Բան ու գործ է լինելու,
Բարին հոծ է լինելու,
Առանց կոծ է լինելու:
Ահա՝ ինչ է լինելու:
.
ՀԵՏՈ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ
Հետո ի՞նչ է լինելու...
Զուլալ, ջինջ է լինելու,
Նիրհ ու նինջ է լինելու,
Լուռ ու մունջ է լինելու:
Հետո ի՞նչ է լինելու...
Բարի իղձ է լինելու,
Սիրո բիծ է լինելու,
Կյանքին կից է լինելու:
Հետո ի՞նչ է լինելու...
Ուրց, եղինջ է լինելու,
Գառ, երինջ է լինելու,
Սիբեխ, սինձ է լինելու:
Հետո ի՞նչ է լինելու...
Բան ու գործ է լինելու,
Բարին հոծ է լինելու,
Առանց կոծ է լինելու:
Ահա՝ ինչ է լինելու:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
Այբուբենով մեր անթերի
Եկեք, նշենք գազանների.
Ա-ն արծիվն է, վեհ, բարձրագահ,
Բ-ն բորենին՝ չար ու ագահ:
Դ-ն դելփինն է խոր ծովերի,
Ե-ն եղջերուն, մեր ձորերի:
Զ-ն զեբուն* է սապատավոր,
Է- էլ էշն է սմբակավոր:
Ը-ն ընձուղտը՝ երկարավիզ,
Թ-ն թութակը՝ պոչը մի թիզ,
Ժ-ն էլ ժեռն է՝ սարյակը զեռ,
Ի-ն իբիսը՝ կտուցը կեռ:
Լ-ն լուսանն է՝ կատվի ցեղից,
Խ-ն էլ խոզն է՝ ելած ցեխից:
Կ-ն կապիկն է ու չալ կատուն,
Հ-ն հովազը՝ տեսքով հատու:
Ձ-ն էլ ձին է, երամակը,
Ղ-ն էլ՝ ղա-ղա՜ երգող սագը:
Ճ-ն ճայակն է ծովի ափին,
Մ- մամոնտն է՝ փղի պապին,
Յ-ն էլ՝ բրդոտ, հսկա յակը,
Ն-ն՝ շատ վախկոտ նապաստակը:
Շ-շ շնիկն է՝ հոտը հսկող,
Ո-ն ոչխարը՝ շնից հսկվող:
Չ-ն խավարում թռչող մուկ է,
Որսը թիթեռ ու մամուկ* է:
Պ-ն պախրան է՝ պոզերը սուր,
Ռ-ն՝ աֆրիկյան գորշ ռնգեղջուր:
Ս-ն շատ շքեղ սիրամարգն է,
Վ-ն վագրն է՝ ուժը վարգն է:
Տ-ն տատրակն է՝ թևերը չալ,
Ր- ն բառ չունի, խեղճ է, անճար:
Ց-ն էլ՝ ցինն է՝ հավք գիշակեր,
Փ-ն, փղին ո՞նց չհիշատակել:
Ք-ն էլ քաղն է՝ այծ է, նոխազ,
Օ-էլ օձն է, թունոտ սողան:
Այբուբենը՝ մեր անթերին,
Նշեց բոլոր գազաններին:
*ԶԵԲՈՒ – սապատավոր եզ, ցուլ,
*ՄԱՄՈՒԿ – սարդ:
.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
Այբուբենով մեր անթերի
Եկեք, նշենք գազանների.
Ա-ն արծիվն է, վեհ, բարձրագահ,
Բ-ն բորենին՝ չար ու ագահ:
Դ-ն դելփինն է խոր ծովերի,
Ե-ն եղջերուն, մեր ձորերի:
Զ-ն զեբուն* է սապատավոր,
Է- էլ էշն է սմբակավոր:
Ը-ն ընձուղտը՝ երկարավիզ,
Թ-ն թութակը՝ պոչը մի թիզ,
Ժ-ն էլ ժեռն է՝ սարյակը զեռ,
Ի-ն իբիսը՝ կտուցը կեռ:
Լ-ն լուսանն է՝ կատվի ցեղից,
Խ-ն էլ խոզն է՝ ելած ցեխից:
Կ-ն կապիկն է ու չալ կատուն,
Հ-ն հովազը՝ տեսքով հատու:
Ձ-ն էլ ձին է, երամակը,
Ղ-ն էլ՝ ղա-ղա՜ երգող սագը:
Ճ-ն ճայակն է ծովի ափին,
Մ- մամոնտն է՝ փղի պապին,
Յ-ն էլ՝ բրդոտ, հսկա յակը,
Ն-ն՝ շատ վախկոտ նապաստակը:
Շ-շ շնիկն է՝ հոտը հսկող,
Ո-ն ոչխարը՝ շնից հսկվող:
Չ-ն խավարում թռչող մուկ է,
Որսը թիթեռ ու մամուկ* է:
Պ-ն պախրան է՝ պոզերը սուր,
Ռ-ն՝ աֆրիկյան գորշ ռնգեղջուր:
Ս-ն շատ շքեղ սիրամարգն է,
Վ-ն վագրն է՝ ուժը վարգն է:
Տ-ն տատրակն է՝ թևերը չալ,
Ր- ն բառ չունի, խեղճ է, անճար:
Ց-ն էլ՝ ցինն է՝ հավք գիշակեր,
Փ-ն, փղին ո՞նց չհիշատակել:
Ք-ն էլ քաղն է՝ այծ է, նոխազ,
Օ-էլ օձն է, թունոտ սողան:
Այբուբենը՝ մեր անթերին,
Նշեց բոլոր գազաններին:
*ԶԵԲՈՒ – սապատավոր եզ, ցուլ,
*ՄԱՄՈՒԿ – սարդ:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՄԱՅՐԻԿ
Մայրիկ, մայր իմ,
Հոգու փայլ իմ,
Կերպար բարու,
Հավերժ գարուն:
Եթե ամառ –
Ջահ ես անմար,
Եթե աշուն –
Բերք ես հասուն,
Եթե ձմեռ –
Տաք վառարան,
Եթե խոսք ես –
Ավետարան:
Մայրիկ, մայր իմ,
Ուղու փայլ իմ,
Դու սուրբ տաճար՝
Սրբավայր իմ:
.
ՄԱՅՐԻԿ
Մայրիկ, մայր իմ,
Հոգու փայլ իմ,
Կերպար բարու,
Հավերժ գարուն:
Եթե ամառ –
Ջահ ես անմար,
Եթե աշուն –
Բերք ես հասուն,
Եթե ձմեռ –
Տաք վառարան,
Եթե խոսք ես –
Ավետարան:
Մայրիկ, մայր իմ,
Ուղու փայլ իմ,
Դու սուրբ տաճար՝
Սրբավայր իմ:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԱՅԲԲԵՆԱԿԱՆ
Եկեք հիշենք մենք տառ առ կետ
Քաղաքները մեր հայակերտ.
Ա-Ն Անին է աթոռանիստ,
Բ-ն Բիթլիսն է՝ բերդով իր խիստ,
Գ-ն Գյումրին է իմաստակիր,
Դ-ն Դվինն է՝ երազ ու տիր:
Ե-ն Երևանն՝ արիների,
Զ-ն Զեյթունն՝ այն տարիներին,
Է-ն քաղաքն է ժամ ու վանքի,
Ը- ն Անին է, բայց ընդերքի:
Թ-ն Թալինը՝ Թալնո Ոտն է,
Ժ-ն էլ Ժոռն է, լքված-խորթն է:
Ի-ն Իգդիրն է՝ Ցոլակերտը,
Լ- ն, Լուսակերտ, քոնն է հերթը:
Կ-ն Կարինն է և Կափանը,
Խ-ն Խարբերդ՝ երբ հայն էր տանը:
Ծ-ն էլ Ծոփքն է՝ Ծոփք նահանգի,
Հ-ն Հադրութն է՝ թանկ ու անգին,
Ձ-ն Ձորակն... քիչ էր թվաց,
Ղ-ն էլ Ղարսն է թուրքին տված:
Ճ-ն ճարեցի՝ Ճապաղջուրը,
Մ-ն էլ Մուշն է: Մեր Մուշն ու՞ր է:
Ն-ն նորակերտ Նոր Հաճնն է,
Շ-ն Շուշին է, մեր սուրբ Խաչն է:
Ո-յո՞վ, ունենք, դա Ոստանն է,
Չ-ն էլ փոքրիկ Չալաբերդն է,
Պ-ն Պարթևն է Պարսկահայքում,
Ջ- ն Ջերմուկն է՝ իր հմայքում:
Ռ-ն՝ երկրում հին Ռշտունյաց,
Ս-ն Արցախում՝ անտեր մնաց:
Վ-ն էլ Վանն է կպած քերծին,
Տ-ն՝ հազար փառք Տիգրան Մեծին:
Փ-ն Փերին է փերիների,
Ք-ն Քղին՝ մեր նախնիների,
Օ-ն էլ Հայքում հին Օլթին է,
Հայաստանի քաջ որդին է:
Հետ պիտ բերենք նախ և աղաք*
Ամեն ավան, ամեն քաղաք:
*ԱՂԱՔ - առաջ
.
ԱՅԲԲԵՆԱԿԱՆ
Եկեք հիշենք մենք տառ առ կետ
Քաղաքները մեր հայակերտ.
Ա-Ն Անին է աթոռանիստ,
Բ-ն Բիթլիսն է՝ բերդով իր խիստ,
Գ-ն Գյումրին է իմաստակիր,
Դ-ն Դվինն է՝ երազ ու տիր:
Ե-ն Երևանն՝ արիների,
Զ-ն Զեյթունն՝ այն տարիներին,
Է-ն քաղաքն է ժամ ու վանքի,
Ը- ն Անին է, բայց ընդերքի:
Թ-ն Թալինը՝ Թալնո Ոտն է,
Ժ-ն էլ Ժոռն է, լքված-խորթն է:
Ի-ն Իգդիրն է՝ Ցոլակերտը,
Լ- ն, Լուսակերտ, քոնն է հերթը:
Կ-ն Կարինն է և Կափանը,
Խ-ն Խարբերդ՝ երբ հայն էր տանը:
Ծ-ն էլ Ծոփքն է՝ Ծոփք նահանգի,
Հ-ն Հադրութն է՝ թանկ ու անգին,
Ձ-ն Ձորակն... քիչ էր թվաց,
Ղ-ն էլ Ղարսն է թուրքին տված:
Ճ-ն ճարեցի՝ Ճապաղջուրը,
Մ-ն էլ Մուշն է: Մեր Մուշն ու՞ր է:
Ն-ն նորակերտ Նոր Հաճնն է,
Շ-ն Շուշին է, մեր սուրբ Խաչն է:
Ո-յո՞վ, ունենք, դա Ոստանն է,
Չ-ն էլ փոքրիկ Չալաբերդն է,
Պ-ն Պարթևն է Պարսկահայքում,
Ջ- ն Ջերմուկն է՝ իր հմայքում:
Ռ-ն՝ երկրում հին Ռշտունյաց,
Ս-ն Արցախում՝ անտեր մնաց:
Վ-ն էլ Վանն է կպած քերծին,
Տ-ն՝ հազար փառք Տիգրան Մեծին:
Փ-ն Փերին է փերիների,
Ք-ն Քղին՝ մեր նախնիների,
Օ-ն էլ Հայքում հին Օլթին է,
Հայաստանի քաջ որդին է:
Հետ պիտ բերենք նախ և աղաք*
Ամեն ավան, ամեն քաղաք:
*ԱՂԱՔ - առաջ
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՀԱՅՈՑ ԲԱՐԲԱՌՆԵՐ
Հայոց լեզու՝
Ոսկեեղնիկ,
Հին բարբառներ՝
Վեհ ու մեղմիկ,
Դուք վառ թելեր՝
Նախշուն նարոտ,
Մենք՝ ձեզ սիրող,
Միշտ ձեզ կարոտ:
Դու մեր վահան՝
Հազար տեղից,
Մեզ պաշտպանող
Հորդու ցեղից:
Սասունցի ես
Եւ արցախցի,
Մշեցի ես
Եւ վանեցի,
Գրաբար ես
Դու հնաբառ,
Հնագիր ես
Ու հնատառ:
Հայոց լեզու՝
Ոսկեղենիկ,
Մեր Բարի Լույս՝
Ջերմ ու մեղմիկ:
.
ՀԱՅՈՑ ԲԱՐԲԱՌՆԵՐ
Հայոց լեզու՝
Ոսկեեղնիկ,
Հին բարբառներ՝
Վեհ ու մեղմիկ,
Դուք վառ թելեր՝
Նախշուն նարոտ,
Մենք՝ ձեզ սիրող,
Միշտ ձեզ կարոտ:
Դու մեր վահան՝
Հազար տեղից,
Մեզ պաշտպանող
Հորդու ցեղից:
Սասունցի ես
Եւ արցախցի,
Մշեցի ես
Եւ վանեցի,
Գրաբար ես
Դու հնաբառ,
Հնագիր ես
Ու հնատառ:
Հայոց լեզու՝
Ոսկեղենիկ,
Մեր Բարի Լույս՝
Ջերմ ու մեղմիկ:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
«ՄՐԳԱՐԱՆ» շարքից
ԴԵՂՁ
Արարիչը արարել,
Ասել է ինձ,- Դու դեղձ ես:
Հասել ես՝ չես ալարել,
Քաղցր ես ու անեղծ ես:
Հավատացեք Արարչին,
Արարումն եմ առաջին՝
Օծվել եմ այս առավոտ
Ջերմ շողերում արեւոտ:
ՍԵՐԿԵՒԻԼ
Եկավ մեր հին այգուց էլի
Անուշ բույրը սերկեւիլի:
Աստվածային՝ տեղը տեղին,
Համով միրգ է ոսկեդեղին:
Բացիր, այգի, նորից իմ դեմ
Դուռը այգու՝ դրախտ-եդեմ:
ՓՇԱՏ
Վրադ փշեր՝ հարյուր,
Պտուղներդ - ալյուր,
Իսկ ալյուրի վրա
Շեկ կլեպից բարուր:
Բույրդ՝ դեղին ծաղկաց,
Սփռվում է այլուր:
Փշատենի իմ ծեր,
Շատ ես մաշկս քերծել:
ԹՈՒԶ*
Կարծում են, թե՝ կեղծ եմ,
Ես կեղծիքից զերծ եմ,
Այո, առանց կասկած՝
Ինձ չեք տեսնի ծաղկած:
Մարդիկ չեն էլ տեսնում՝
Ես ծաղկում եմ ներսում:
Ուզեմ ես, թե՝ չուզեմ -
Քաղցր, համով թուզ եմ:
«ՄՐԳԱՐԱՆ» շարքից
ԴԵՂՁ
Արարիչը արարել,
Ասել է ինձ,- Դու դեղձ ես:
Հասել ես՝ չես ալարել,
Քաղցր ես ու անեղծ ես:
Հավատացեք Արարչին,
Արարումն եմ առաջին՝
Օծվել եմ այս առավոտ
Ջերմ շողերում արեւոտ:
ՍԵՐԿԵՒԻԼ
Եկավ մեր հին այգուց էլի
Անուշ բույրը սերկեւիլի:
Աստվածային՝ տեղը տեղին,
Համով միրգ է ոսկեդեղին:
Բացիր, այգի, նորից իմ դեմ
Դուռը այգու՝ դրախտ-եդեմ:
ՓՇԱՏ
Վրադ փշեր՝ հարյուր,
Պտուղներդ - ալյուր,
Իսկ ալյուրի վրա
Շեկ կլեպից բարուր:
Բույրդ՝ դեղին ծաղկաց,
Սփռվում է այլուր:
Փշատենի իմ ծեր,
Շատ ես մաշկս քերծել:
ԹՈՒԶ*
Կարծում են, թե՝ կեղծ եմ,
Ես կեղծիքից զերծ եմ,
Այո, առանց կասկած՝
Ինձ չեք տեսնի ծաղկած:
Մարդիկ չեն էլ տեսնում՝
Ես ծաղկում եմ ներսում:
Ուզեմ ես, թե՝ չուզեմ -
Քաղցր, համով թուզ եմ:

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
-Այս ի՞նչ ճիչ ու աղաղակ է,
Հավանո՞ց է սա, թե բա՞կ է:
Այն լցվել է ամբողջ թաղը,-
Զարմացել է աքաղաղը:
-Հեծանիվ են գնել, որձակ,
Բակի չաղլիկ խոզն ու սագը:
Իսկ գլխներին, ակնհայտ է,
Ուղեղի տեղ սաղավարտ է:
Անհանգիստ է բակում մաքին,
Չանկռել են գառան ագին,
Խանգարել են կատվի քունը,-
Դժգոհում է բակում շունը:
Նախանձողն էլ, ինչպես հարկն է,
Սմբակավոր ավանակն է:
.
ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
-Այս ի՞նչ ճիչ ու աղաղակ է,
Հավանո՞ց է սա, թե բա՞կ է:
Այն լցվել է ամբողջ թաղը,-
Զարմացել է աքաղաղը:
-Հեծանիվ են գնել, որձակ,
Բակի չաղլիկ խոզն ու սագը:
Իսկ գլխներին, ակնհայտ է,
Ուղեղի տեղ սաղավարտ է:
Անհանգիստ է բակում մաքին,
Չանկռել են գառան ագին,
Խանգարել են կատվի քունը,-
Դժգոհում է բակում շունը:
Նախանձողն էլ, ինչպես հարկն է,
Սմբակավոր ավանակն է:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- Հենրիկ Բաբաջանյան
1 ... 54, 55, 56 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 20:54 - 559 Ответы
- 53315 Просмотры
- Последнее сообщение Генрих Бабаджанян
17 окт 2024, 16:32
- Հենրիկ Բաբաջանյան
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
Harutin » 24 мар 2011, 22:44
- 2 Ответы
- 2449 Просмотры
- Последнее сообщение Harutin
24 мар 2011, 22:46
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ