.
ՏՐԻՈԼԵՏ – 167
Ճշմարտություն կա – արծվի նման,
Կա՝ անտարակույս, հավ է գիրացած՝
Փառքի ճախրանքից դեռ չվերացած.
Ճշմարտություն կա – արծվի նման:
Արծիվն է խիզախ մոգը ու հման՝
Չես տեսնի նրան մարտից հեռացած:
Ճշմարտություն կա – արծվի նման,
Կա՝ անտարակույս, հավ է գիրացած:
.
Мария Захарова призвала Ереван к предметной оценке вместо эмоциональных заявлений по ОДКБ и ЕАЭСВладимир Путин объявил пасхальное перемирие на УкраинеАрбитр матча «Барселона» — «Атлетико» отстранен до конца сезона ЛЧЛига чемпионов: «Атлетико» шокирует «Камп Ноу», «ПСЖ» сильнее «Ливерпуля»Вода на Луне: Новые открытия о происхождении и запасах льда в древних кратерахИнститут Лемкина требует восстановить Эдиту Гзоян в должности директора Музея Геноцида армянБелый дом назвал Джорджа Клуни «военным преступником» за критику ТрампаМоё желание, чтобы люди жили хорошо. Я не хочу быть премьер-министром. Гагик Царукян«Сильная Армения» утвердила первых 36 кандидатов в депутаты
Հենրիկ Բաբաջանյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Հենրիկ Բաբաջանյան
.
ՑԱՎՈՏ ՈՒ ԴԱՌՆ
Անդունդ է գլորվում դարը՝
Ցավոտ ու դառն է,
Տերտերը օրհնում է աղը –
Մորթվողը գառն է,
Մատա՞ղ է՝ հանուն կյանքի,
Ո'չ, հոգեառն է,
«Փրկեա'» - լսվում է խորանից –
Աղոթքի բառն է:
Մաճկալը կյանք է վարում -
Մեր բախտի առն է:
Ջոկում եմ սևը ճերմակից,
Բայց էլի խառն է,
Ընկնում են օրերը դարից -
Մեր կյանքի ծառն է,
Անդունդ է գլորվում դարը՝
Ցավոտ ու դառն է:
.
ՑԱՎՈՏ ՈՒ ԴԱՌՆ
Անդունդ է գլորվում դարը՝
Ցավոտ ու դառն է,
Տերտերը օրհնում է աղը –
Մորթվողը գառն է,
Մատա՞ղ է՝ հանուն կյանքի,
Ո'չ, հոգեառն է,
«Փրկեա'» - լսվում է խորանից –
Աղոթքի բառն է:
Մաճկալը կյանք է վարում -
Մեր բախտի առն է:
Ջոկում եմ սևը ճերմակից,
Բայց էլի խառն է,
Ընկնում են օրերը դարից -
Մեր կյանքի ծառն է,
Անդունդ է գլորվում դարը՝
Ցավոտ ու դառն է:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան
.
ԽՆԴԻՐՆԵՐ
Խնդիրնե՞ր – ունենք՝ երեք,
Պիտ լուծվեր – այն էլ երեկ.
Թե խե՞նթ է – խելքի բերենք,
Թե թու՞րք է – ծնկի բերենք,
Թե հա՞յ է – խնկի բերենք:
Բաժանվենք, թե, մաս-մասի,
Կհասնենք պատուհասի:

***
Մարդը պիտ անտառ գնա՝ կայմը նավի անտառից է,
Կացինը պիտ կաղնի հատի, թեկուզ կոթը այդ ծառից է:
Մարդ կա – նավ է, մարդ կա՝ կաղնի, մարդ կա՝ կացին,
Կյանքն ապրում են առանց գայթ ու հակադարձի:
Լոկ հատողն է ջոկում ծառի հաստը լառից:
Ծառը հատվեց... ներկա էի ես կացնի հետ կաղնու լացին,
Ծառը հատվեց... ու այդ նավի հոգին ընկավ կաղնու թառից...
Անտառը լուռ ու անհուզում նայում էր այդ անցուդարձին:

ՏՐԻՈԼԵՏ – 52
Մարդն այս կյանքից գոհ չի հեռանում,
Բայց հեռացողից գոհ է աշխարհը:
Գինում թաթախած իր կյանք-նշխարը -
Մարդն այս աշխարհից գոհ չի հեռանում:
Թեկուզ երջանիկ, վաելքախառը,
Դժգոհ՝ չար բախտից, բողոք՝ բերանում,

Առյուծին բանա՞կ՝
Ոչխարից համակ...
Ժանիքներ են պետք
Եվ ոչ թե՝ քամակ:
***
Ընկերության մեջ այս բարդ՝
Ուր մեկը գայլ, մեկը՝ մարդ,
Մարդն ավելի շատ է գայլ,
Քան՝ գազանն է կիսամարդ:

ԱՐՏԻ ՍՈՆԵՏ
Արտը ընկերն է մարդու՝ հյուրասեր է ու հացո՜վ,
Խինդ ու բերկրանք է ապրում անակընկալ իմ այցով,
Ամեն առին շաղախված քրտինք ունեմ և աղոթք,
Փարվեմ խրձին ու դառնամ Արարիչին ես հաղորդ:
Կտամ մի քիչ մրջյունին, մի փութ՝ հավին ու բադին,
Ցուրտ օրերին կպառկեն հոգնած եզերս հարդին:
Բաժին կտամ ես սիրով եւ կաքավին, եւ լորին.
Հավասար եմ նայում ես Արարչի պես բոլորին:
Աղու տարա ջրաղաց՝ աղուն աղու՜մ է, աղու՜մ,
Հին աղացի կոր քարին, թայտե չախչախն է խաղում,
Բույրն անուշ է, արարչոտ՝ աղվող ճերմակ ալյուրի,
Փրկելու է նա սովից ինձ պես քաղցած հարյուրի:
Մայրս աղոթքը սրտում տաշտում ալյուրն է մաղում,
Այս սուրբ բույրը՝ արարվող, թող աշխարը պարուրի:

Երբ մարդու ուղեղում ծախվելը բնել է,
Դյուրին է ծախվածին երիցս գնելը:
Ծախվողին չեն թողել էլի բազմանա՝
Մահի բաժին են արել հները:
***
Թե հեծել ես ավանակի, ձեզ չեն կոչի այրուձի,
Շակալների դեմ կռվելիս չես հաղթելու առյուծի:
Մարտնչում են որսի համար՝ լեշի դեմ չեն պայքարում,
Թե հաղթել էս դու նենգությամբ – որձ ես՝ առանց ամորձի:
***
Ոջիլն ապրելու իր հույսը ունի,
Լուսատտիկը իր լույսը ունի,
Ունի նաեւ նա, ով հավատարիմ,
Վստահ հենվելու իր ուսը ունի:

ԵՐԿՈՒ ՏՈՂՈՎ
***
Խառնվել են ու միացել ճշտի-ստի ափերը.
Եւ խաբվելն է դարձել դյուրին, եւ կեղծելն ու խաբելը:
***
Մենք ենք մեզ տանում դեպի բագինը,
Ոչ թե՝ այն կարմիր դիմակ հագինը:
***
Էշին տվեցին մի բուռ թարմ գարի,
Ասաց,- Աշխարհ իմ, ինչքա՜ն ես բարի:
***
Հանգիստ չի տալիս խոկմունքն այս տրտում.
Քո որովայնն է գլուխդ ուտում:
***
Իմ մտքերի պիրկ ծալքերում այս կարծիքն է հավետ ներկա.
Թե չլինեն վախկոտները, խիզախները կապրեն երկար:
***
Կյանքիս փորձերը այս միտքն են հինում.
Քաղցած շունն էլ է դավաճան լինում:
***
Հին գազանից ազատվե՞լ - մի վստահեք նորերին.
Հենց-որ գայլը վերանում - շատանում է բորենին:

15 սեպտեմբերի, 2017 թ.
·
ԱՌԱԿ-ՔԱՌՅԱԿ
Գանգը քաջ շահի, ուղեղը խուճուճ
Մի օր դարձան կավ, իսկ կավը՝ կճուճ:
Այս կարճ առակում կա խորունկ մի ցավ.
Քջուջ է անում կճուճում մի հավ:
·
ԱՌԱԿ-ՔԱՌՅԱԿ
Գանգը քաջ շահի, ուղեղը խուճուճ
Մի օր դարձան կավ, իսկ կավը՝ կճուճ:
Այս կարճ առակում կա խորունկ մի ցավ.
Քջուջ է անում կճուճում մի հավ:

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
1 ... 26, 27, 28 Генрих Бабаджанян » 19 сен 2013, 11:35 - 275 Ответы
- 133340 Просмотры
- Последнее сообщение Генрих Бабаджанян
13 апр 2025, 08:25
- Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
Harutin » 24 мар 2011, 22:44
- 2 Ответы
- 2442 Просмотры
- Последнее сообщение Harutin
24 мар 2011, 22:46
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ