.
ԳԱՐՆԱՆ ԱՐԵՎԸ
Շողերը սրել է,
Խավարը ցրել է,
Ժպիտը թշերին,
Երեկին հրել է,
Արփին ծլել է
Մասսի փեշերին:
Լույսերով օծել է.
Սաղարթը բոցել է
Ծաղկած նշենին,
Բույրով լցրել է,
Գույները կցել է
Երեկվա հուշերին:
Երանգ կա ծիրանի
Սեր կա, երանի՝
Լեռնաբաշերին:
Չարին խոցել է,
Մուտքը գոցել է
Խավար խորշերի:
.
Володин предупреждает Армению: «Так начиналось все на Украине»Ночь музеев в Армении: Бесплатный вход до полуночи 16 мая!Верх цинизма: В Капане оккупированы кладбища, а власть пропагандирует сдачу территорий — Анна ГригорянНовые правила для армянских товаров на Wildberries: обязателен сертификат происхождения«Просвещенная Армения» обещает радикальную судебную реформуВОЗ успокаивает: вспышка хантавируса на лайнере MV Hondius не имеет отношения к COVID-19Дуа Липа подала в суд на Samsung: $15 млн за фото на коробках телевизоровБудущее Генриха Мхитаряна в «Интере» под вопросом: клуб ждет окончательного решенияТрамп прибыл в Пекин: Высокие ставки переговоров с Си Цзиньпином по Тайваню и Ирану
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԱՐԵՎ-ԱՐՓԻ
Արև-Արփի,
Բարև, Արփի,
Շողդ փռիր
Գետի ափին,
Որ տաքանա,
Ծփա ալին,
Հավքին տա երգ,
Համ տա բալին
Ու հմայք տա
Ձկան պարին,
Առատ լինի
Բերքը ծառին,
Վազին՝ ճութը,
Ծառին՝ թութը:
Արև-Արփի,
Բարև, Արփի,
Դու ոսկեհուր,
Ցերեկվա հյուր,
Մեր սարերին,
Ու ձորերին,
Ակոսների
Նուրբ ծլերին,
Սարից եկող
Պաղ ջրերին,
Ջերմություն տուր,
Որ տաքանան
Ալիքները՝
Գան, լողանան
Մեր անուշիկ
Բալիկները:
.
ԱՐԵՎ-ԱՐՓԻ
Արև-Արփի,
Բարև, Արփի,
Շողդ փռիր
Գետի ափին,
Որ տաքանա,
Ծփա ալին,
Հավքին տա երգ,
Համ տա բալին
Ու հմայք տա
Ձկան պարին,
Առատ լինի
Բերքը ծառին,
Վազին՝ ճութը,
Ծառին՝ թութը:
Արև-Արփի,
Բարև, Արփի,
Դու ոսկեհուր,
Ցերեկվա հյուր,
Մեր սարերին,
Ու ձորերին,
Ակոսների
Նուրբ ծլերին,
Սարից եկող
Պաղ ջրերին,
Ջերմություն տուր,
Որ տաքանան
Ալիքները՝
Գան, լողանան
Մեր անուշիկ
Բալիկները:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՍԵԼԱՎԸ
Վարարել է գետը՝
Տիղմ է բերել հետը,
Կորցնելով չափը
Ավերել է ափը,
Շեղել է իր ուղին,
Վնասել է գյուղին,
Գիժ սելավը ինքը
Քանդել է տան հիմքը,
Հին կամուրջն է տարել,
Որ պապս է շարել,
Ահ է բերել գեղը
Այս խոլ ջրհեղեղը:
-Լքեք գետի ափը,-
Ասաց Օհան պապը:
-Եղեք գետից բաժան,
Արհավիրք է դաժան:
Լավ է նստենք տանը՝
Խենթ է Որտանը:
Կխաղաղվի մի օր,
Խինդ կբերի մի նոր:
.
ՍԵԼԱՎԸ
Վարարել է գետը՝
Տիղմ է բերել հետը,
Կորցնելով չափը
Ավերել է ափը,
Շեղել է իր ուղին,
Վնասել է գյուղին,
Գիժ սելավը ինքը
Քանդել է տան հիմքը,
Հին կամուրջն է տարել,
Որ պապս է շարել,
Ահ է բերել գեղը
Այս խոլ ջրհեղեղը:
-Լքեք գետի ափը,-
Ասաց Օհան պապը:
-Եղեք գետից բաժան,
Արհավիրք է դաժան:
Լավ է նստենք տանը՝
Խենթ է Որտանը:
Կխաղաղվի մի օր,
Խինդ կբերի մի նոր:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՎԱՐՍԵՆԻ
Գարուն է: Ծաղկել է
Ձորում մասրենին,
Քաղել է Վարսիկը
Հյուսել վարսերին:
Եկել է ձորից
Փոքրիկ Վարսենին,
Բերել մասրենու
Բույրը վարսերին:
.
ՎԱՐՍԵՆԻ
Գարուն է: Ծաղկել է
Ձորում մասրենին,
Քաղել է Վարսիկը
Հյուսել վարսերին:
Եկել է ձորից
Փոքրիկ Վարսենին,
Բերել մասրենու
Բույրը վարսերին:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ԱՐՏՍ
Իջնում է շաղը հասկերին՝
Ցորենը դողում է,
Չեն փռվում հասկերը գետնին,
Արմատը հողում է:
Արեւը փարվել է արտին՝
Խնկվել ու շողում է,
Ալիքվող հասկերի վրա
Ծիծառը լողում է:
Ջրաղաց հունդ եմ տարել-
Բեռս աղուն է,
Չախչախը ցորեն է տալիս -
Քարը աղում է:
Մայրս տաշտը բերել,
Ալյուրը աղում է,
Օրհնանք է իջնում երկնից -
Աղոթքը շաղում է:
Մանուկս կուշտ է այսօր՝
Գետափին խաղում է:
.
ԱՐՏՍ
Իջնում է շաղը հասկերին՝
Ցորենը դողում է,
Չեն փռվում հասկերը գետնին,
Արմատը հողում է:
Արեւը փարվել է արտին՝
Խնկվել ու շողում է,
Ալիքվող հասկերի վրա
Ծիծառը լողում է:
Ջրաղաց հունդ եմ տարել-
Բեռս աղուն է,
Չախչախը ցորեն է տալիս -
Քարը աղում է:
Մայրս տաշտը բերել,
Ալյուրը աղում է,
Օրհնանք է իջնում երկնից -
Աղոթքը շաղում է:
Մանուկս կուշտ է այսօր՝
Գետափին խաղում է:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՏԱՌԵՐ
Դուք մեր լեզվի մաճն ու խոփն եք,
Մեր սրերի հուրն ու կոփն եք,
Հանգույցներն եք մեր վանկերի,
Պիրկ շաղախն եք հին վանքերի,
Աղբյուրներն եք Արագածի,
Անուշ բույրն եք մեր տաք հացի,
Մատյանն եք սուրբ Նարեկացու,
Գիտությունը՝ Շիրակացու:
Դուք մեր հունդն եք՝ մեր բարիքը,
Մեր անցյալն եք եւ գալիքը:
Մեր Այբ ու Բեն, մեր Գիմ ու Դա,
Ձեր փառքը թող հավերժ թնդա:
.
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՏԱՌԵՐ
Դուք մեր լեզվի մաճն ու խոփն եք,
Մեր սրերի հուրն ու կոփն եք,
Հանգույցներն եք մեր վանկերի,
Պիրկ շաղախն եք հին վանքերի,
Աղբյուրներն եք Արագածի,
Անուշ բույրն եք մեր տաք հացի,
Մատյանն եք սուրբ Նարեկացու,
Գիտությունը՝ Շիրակացու:
Դուք մեր հունդն եք՝ մեր բարիքը,
Մեր անցյալն եք եւ գալիքը:
Մեր Այբ ու Բեն, մեր Գիմ ու Դա,
Ձեր փառքը թող հավերժ թնդա:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՀԱՅՈՑ ԲԱՐԲԱՌՆԵՐ
Հայոց լեզու՝
Ոսկեեղնիկ,
Հին բարբառներ՝
Վեհ ու մեղմիկ,
Դուք վառ թելեր՝
Նախշուն նարոտ,
Մենք՝ ձեզ սիրող,
Միշտ ձեզ կարոտ:
Դու մեր վահան՝
Հազար տեղից,
Մեզ պաշտպանող
Հորդու ցեղից:
Սասունցի ես
Եւ արցախցի,
Մշեցի ես
Եւ վանեցի,
Գրաբար ես
Դու հնաբառ,
Հնագիր ես
Ու հնատառ:
Հայոց լեզու՝
Ոսկեղենիկ,
Մեր Բարի Լույս՝
Ջերմ ու մեղմիկ:
.
ՀԱՅՈՑ ԲԱՐԲԱՌՆԵՐ
Հայոց լեզու՝
Ոսկեեղնիկ,
Հին բարբառներ՝
Վեհ ու մեղմիկ,
Դուք վառ թելեր՝
Նախշուն նարոտ,
Մենք՝ ձեզ սիրող,
Միշտ ձեզ կարոտ:
Դու մեր վահան՝
Հազար տեղից,
Մեզ պաշտպանող
Հորդու ցեղից:
Սասունցի ես
Եւ արցախցի,
Մշեցի ես
Եւ վանեցի,
Գրաբար ես
Դու հնաբառ,
Հնագիր ես
Ու հնատառ:
Հայոց լեզու՝
Ոսկեղենիկ,
Մեր Բարի Լույս՝
Ջերմ ու մեղմիկ:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Մեր երկրում գարուն է,
Հայն իր արտը վարում է,
Սերմն ակոսում շարում է,
Հավքը առին թառում է:
Մեր երկրում ամառ է,
Արևն այստեղ համառ է,
Երկինքը լուրթ-կամար է,
Ամպը թեթև մարմար է:
Մեր երկրում աշուն է,
Օրը արդեն մաշում է,
Այգու միրգը նախշում է,
Մանուկներին բախշում է:
Մեր երկրում ձմեռ է,
Ձունը ճերմակ թիթեռ է՝
Դող է, տրոփ, թրթիռ է,
Մեր տանիքին նա բեռ է:
.
ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Մեր երկրում գարուն է,
Հայն իր արտը վարում է,
Սերմն ակոսում շարում է,
Հավքը առին թառում է:
Մեր երկրում ամառ է,
Արևն այստեղ համառ է,
Երկինքը լուրթ-կամար է,
Ամպը թեթև մարմար է:
Մեր երկրում աշուն է,
Օրը արդեն մաշում է,
Այգու միրգը նախշում է,
Մանուկներին բախշում է:
Մեր երկրում ձմեռ է,
Ձունը ճերմակ թիթեռ է՝
Դող է, տրոփ, թրթիռ է,
Մեր տանիքին նա բեռ է:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ
Հայոց հողում
Խոփն է շողում՝
Ակոսում է,
Առը թեղում:
Հայոց հողում
Սերմն է շողում,
Ծիլ է տալիս,
Արմատ թողում:
Հայոց հողում
Կյանքն է հեղում,
Լցվում սիրով
Ու հեղեղում:
Հայոց հողում
Սեր կա բեղուն,
Նա չարիքի
Ծիրն է շեղում:
.
ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ
Հայոց հողում
Խոփն է շողում՝
Ակոսում է,
Առը թեղում:
Հայոց հողում
Սերմն է շողում,
Ծիլ է տալիս,
Արմատ թողում:
Հայոց հողում
Կյանքն է հեղում,
Լցվում սիրով
Ու հեղեղում:
Հայոց հողում
Սեր կա բեղուն,
Նա չարիքի
Ծիրն է շեղում:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Մանկական բանաստեղծություններ, Հենրիկ Բաբաջանյան
.
ՏԻԿ-ՏԱԿ
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Ժամացույցն է երգում պատին,
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Օրվա ժամն է ասում տատին:
Տիկ-տակ, տակ-տիկ,-
-Ելիր քնից, իմ միահատիկ,
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Ողջույն ասա Երան տատին:
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Շողն է փայլում փայտե լաշին,
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Ելի՛ր, ժամն է նախաճաշի:
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Այսօր տոն է՝ երգ ու հանդես,
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Ելի՛ր, գնանք մանկապարտեզ:
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Շողն է ժպտում ծիրանավառ,
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Ասում,- Ողջու՜յն, Հայոց աշխարհ:
.
ՏԻԿ-ՏԱԿ
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Ժամացույցն է երգում պատին,
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Օրվա ժամն է ասում տատին:
Տիկ-տակ, տակ-տիկ,-
-Ելիր քնից, իմ միահատիկ,
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Ողջույն ասա Երան տատին:
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Շողն է փայլում փայտե լաշին,
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Ելի՛ր, ժամն է նախաճաշի:
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Այսօր տոն է՝ երգ ու հանդես,
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Ելի՛ր, գնանք մանկապարտեզ:
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Շողն է ժպտում ծիրանավառ,
Տիկ-տակ, տակ-տիկ՝
Ասում,- Ողջու՜յն, Հայոց աշխարհ:
.

Генрих Бабаджанян (Автор темы)- Постоянный участник

Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- Հենրիկ Բաբաջանյան
1 ... 54, 55, 56 Генрих Бабаджанян » 02 янв 2009, 21:54 - 559 Ответы
- 53420 Просмотры
- Последнее сообщение Генрих Бабаджанян
17 окт 2024, 17:32
- Հենրիկ Բաբաջանյան
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ
Harutin » 24 мар 2011, 23:44
- 2 Ответы
- 2453 Просмотры
- Последнее сообщение Harutin
24 мар 2011, 23:46
- ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ