***
Խոսքի մեջ և հուր կա, և ջուր,
Խոսքի մեջ՝ հեղեղներ ու բոցեր:
-Սիրտն ասաց,- Զովություն ինձ տուր-
Լեզուները տվեցին խոցեր:
***
Ճիշտ չէ, որ արարում ես, Տեր,
Մեզ հավասար ու անխտիր.
Մի նենգ հոգու ծնում ես բեռ,
Չորս անմեղի՝ բեռնակիր:
Вернуться в Բանաստեղծություններ