***
Մտքեր կան՝ մահով են լի,
Խոսքեր կան՝ ահով են լի,
Իսկ սիրող սրտերը հուր՝
Կանթեղված ջահով են լի:
***
Ով որ սևին իշխանական ասում է՝ սև,
Ով որ խևին արքայական ասում է՝ խև,
Թեկուզ լինի մի նուրբ թիթեռ՝ հեքիաթային,
Նրանց աչքին պիտի թվա մարդակեր դև:
***
Անչափ շատ ենք հպարտացել խելակորույս մեր խենթերով,
Որ քարեր են անդունդ նետել՝ տագնապածին, գիժ երթերով...
Այժմ հերթն է հանճարների – հղկեն քարերն ու դուրս հանեն,
Ու զարդարեն երկիրն Հայոց պալատներով, նոր բերդերով:
