Генрих Бабаджанян » 02 июн 2017, 11:55
.
ԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՈՐՈՇՈՒՄ
Այս խելացնոր, նենգադավ դարում,
Մարդ, կեցությունդ բան չունի տալու
Քո գիտակցության աղքատ ծալքերին
Մտքի, խոկումքի ճոխությանը վեհ,
Նաև մարդկության գոյին մաքառող,
Այլ հարմարվում է անդուր բարքերի
Ոսկեբեր, սակայն եղեռնող երթին՝
Դարձնող կյանքը դժոխքի գեհեն,
Հացը՝ արյունոտ, գինին՝ մահաբեր:
Գիտակցել է պետք կեցութուն ու խոհ,
Հասկանալ կյանքի իմաստն աներկբա՝
Սերը սերվածքի, ցավը՝ երկունքի,
Եվ մայրանալու սրբությունը վեհ,
Եվ հայրանալու պարծանքն անսպառ:
Խորհիր, բայց խորը, ոչ թե՝ անհիմն,
Սիրիր սիրվելով, ոչ թե՝ անտարբեր՝
Կյանքը պայքար է, բայց ոչ արյունոտ,
Բայց ոչ մահաբեր, բայց ոչ՝ եղեռնող,
Կեցություն, այո՛, այն էլ գիտակցված,
Այն էլ բարությամբ ու սիրով լեցուն: