Генрих Бабаджанян » 11 июл 2016, 16:29
ԱՐԾԻՎԸ
Թռիչքից հոգնած արծիվն իջել է քարափի վեմին.
Դեմը անդունդ է. կարծես թառել է աշխարհի շեմին:
Նման են իրար կամքը արծվի և ժայռն ապառաժ.
-Կյանքը թռիչք է, մահը՝ խոր անդունդ, ցնորք ու միրաժ,-
Տիրակալն եմ ես վիհ ու սարերի՝ առանց խույր ու թագ,-
Խոկում է հավքը,- թռչելն ապրելն է՝ լոր ես, կամ թե՝ սագ:
Սողալու համար թույն է հարկավոր՝ ծորող քծնանքից,
Խայթելու համար՝ չնչին մի առիթ ոխի հորձանքից:
Կյանքը թռիչք է, թռիչքը՝ պայքար, իսկ պայքարը՝ թագ,
Ի՞նչ ունես, ասա, թռիչքից չքնաղ, գոյամարտից թանկ:
Թռիչքից հոգնած հառել արծիվն հայացքը վիհին,
Տեսնում է կարծես անդնդի խորքում ինքը իր մահին:
-Ժամն է պայքարի, պահն է մաքառման, ե'լ, հարատևիր,
Թռիչքը կյանք է, իսկ կյանքը՝ պայքար, ե'լ, հարաթևիր: