Այսպիսին ենք ,
Այնպիսին ենք ,
Տնապաշտ ենք ,
Բնապաշտ ենք ...
Մի կածանի հող չենք թողնի
Մեր հարեհաս հարևանին,
Մի դուռբացի տեղ չեն զիջի
Որդին ու հեր,
Եղբայրն եղբորն է թշնամի,
Ջահել թե ծեր.
Հարդի տակին դրված պեծ է,
Մի լաքատեղ հող չի զիջի
Օձով ծեծես,
Էլ չեմ ասում մի թզամեծ ,
Էլ չեմ ասում մի տնամե՜րձ...
Մինչև անգամ
Գերեզմանի տեղի համար
Փոր ենք թափում...
Մեր թևով
Մեր փոսն ենք չափում...
Էսպիսին ենք.
Բուն թշնամուն
Միշտ էլ հեշտ ենք
Տարածք զիջում ,
Նվեր տալու նման դիտում,
Ասես ,
Դռան սոված շանն ենք
Ոսկոր նետում....
Հետո նստում
Ու ազգովի ողբ ենք միտում.
Թե ` արդար չէ,
/Տեր ու աստված /
Գել ու գազան եկան անկուշտ
Մեր միս կերան թողին ոսկոր..
Հետո նստում ողբ ենք ասում՝
Ինչպես պոկված մսի մրմուռ.
Այս անգամ էլ
Մի թուլափայ հող տվեցինք,
Խորհուրդ խրատ վեր դրեցինք,
Այս անգամ էլ ասինք`
Ոչինչ,
Մի պատառ է, մի մեծ բան չէ,
Մեր ջիգյարից պոկված պատառ....
Ու էնքան էլ
Հարկավոր չէր :
Իրար գտա՜նք,
Թաշկինակդ առ ու արի
Ծնկներիդ տուր,
Ձեն ձենի տանք ,
Ես ողբ ասեմ ,
Դու էլ անսա` առանց լալու...
Դու էն ասա՝
Վաղը ու՞մ և ի՞նչ ենք տալու...
21․05․2016
