СТАНЬ VIP
Архиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 мар 2009, 01:11

ՄՈՐՍ
Մայրությունը մորս դեմքի
Շու՜տ է ծերացել :
Ծերացած այդ մայրությունից
Սև սաթ մազերն են արծաթվել:
Ու պատվել է կնճիռներով
Մայությունը մորս դեմքի,
Ավերել են հոգսերը բյուր
Նրբությունը սուրբ ձեռքերի,
Կոշտացրե՜լ, ճա՜ք են տվել
Ինչպես ծառի կեղևին չոր,
Ու թվում է, թե իմ մայրն է
Եղել մայրը Աստվածամոր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 мар 2009, 00:21

***
Արդեն ու՜շ է,
Ճիշտն ասել եմ՝
Պիտի տուժեմ:
Արդեն ո՜ւշ է,
Վարդն ուրիշ է,
Իսկ ես փուշն եմ:

***
Ուժ է հարկավոր
Մտքի ու կամքի
Ճամփեքին դժվար
Անվերջ վերելքի:
Ճամփին հետդարձի
Կտան մի քացի...:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 мар 2009, 22:52

ԽՐԱՏ
- Մարդկության մեջ այս զանազան
Մարդ կա՝ եղնիկ, մարդ կա՝ գազան,-
Ասաց պապս ծեր, իմաստուն,-
Կես քուն եղիր ու կես՝ արթուն:
Ունկ չդնես ամեն հաչի,
Ծունկ չդնես ամեն խաչի,
Շուրթ չդնես ամեն աջի,
Թուշ չդնես ամեն պաչի:
Մարդկության մեջ այս տարամիտ
Մարդ կա՝ հանճար, մարդ կա՝ անմիտ,-
Ասաց պապս ծեր, իմաստուն,-
Վարքը ատի'ր, ոչ թե՝ մարդուն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 мар 2009, 21:07

ՄԱՐԴՆ ՈՒ ՄԱՀԸ
Առակ ըստ Էզոպոսի

Գանգատվում է մարդն ալևոր
Նստած ցախի կապոցին չոր,-
- Ա՜խ, տանջվում եմ ես չարեչար,
Ու՞ր ես, Մահ իմ, ե'կ հոգիս տար,
Ցավս խորունկ ու հոգսըս շատ...
- Ինձ կանչեցի՞ր ... Եկել եմ, Մա'րդ:
- Մա'հ, չի լինի՞, խղճաս խեղճիս,
Ցախն այս ծանր դնես մեջքիս:
Ա'խ, ի՜նչ լավ է, որ դու եկար,
Բեռս ծանր, ճամփես երկա՜ր:

Միտքն առակի՝ որպես պատգամ,
Այս է պնդում ամեն անգամ.
Հենց տեսնում է մարդը Մահին-
Քաղցրանում է կյանքն այդ պահին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 12 мар 2009, 00:11

***
Երազանքներն են միշտ անուշախառը,
Իրականությունը, շատ հաճախ, դառը -
Աստծու ստեղծած գազանի բաժին
Կարող է դառնալ քո պահած գառը:

***
Փա'ռք Աստծո, վաղուց մեր գաղափարը
Լքել է դաճող իր կաղապարը,
Բայց, ցավոք սրտի, ինչպես չար դևեր
Ստացան ոմանք այլադակ ձևեր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 мар 2009, 00:11

ԱՂՈԹՔ
Խաղաղությու՜ն ամենեցուն…
Նրան, ում որ ահ կա ճամփին,
Նրան, ում որ մահ կա ճամփին,
Այն ճամփորդին, որ տանը չէ,
Այն կռվողին, որ մահը չէ:
Խաղաղություն քեն պահողին,
Ճիշտ, սակայն դառ խոսք ասողին:
Խաղաղություն լուրջ դատողին,
Լուրջ խոսքերը միշտ հատողին,
Շիտակ խոսքը ծուռ լսողին,
Մեր անբարիշտ, նենգ ոսոխին,
Եվ թշնամուն, և' դրացուն,
Խաղաղությու՜ն ամենեցուն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 мар 2009, 23:05

***
... Ու փնտրում էին
Ավերված ու հին
Նկուղում վանքի,
Մեկը ՝մագաղաթ,
Մյուսը՝ ոսկի...:

***
Ով սևով է ներկում ՝
Նա սևով է ներկվում:
Ով սիրով է հերկում՝
Նա սիրով է ներկվում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 14 мар 2009, 22:09

***
Դժգոհում են ճակատագրի քմահաճ փորձից,
Աստված ի'մ արդար, անմեղ, մեղավոր, և զոհ, և դահիճ.
Դահիճն ապիկար՝ դիմակավորված, ոխկալի գործից,
Զոհը դահիճի՝ սպանդաճիրան, մահաբեր խոցից:


***
Քայլում է կավը՝ կավի վրայով.
Ա՜խ, հաճախ վատը լավի վրայով:
Մարդն էլ այս կավ է, մեջը լի ցավ է...
Քայլում է ցավը՝ ցավի վրայով:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 мар 2009, 00:55

ԷԾՆ ՈՒ ՀՈՏԸ
Առակ

Ինքնահավան, հիմար էծի
Տվին պաշտոն հոտի մեծի,
Նա էլ բերեց գառ ու մաքի
Վիհերը սուր սար ու քերծի:

Ինչպես բրդի կծիկ ու գունդ
Ոչխարները թըռռա՜ն անդունդ...
Էծը նայեց նրանց վերից
Ու հայհոյեց խեղճերին թունդ:

Այս է առակն իմ կտակում
Կես լուրջ ասված չար կատակում.
Հանձնվում է ազգդ մահին,
Երբ հիմարն է բազմած գահին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 19 мар 2009, 00:41

ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ


Բերք փնտրելու համար՝ հասունացած կարգին,
Մի օր մտա, ընկեր, իմաստության այգին:
Ահա, թե ինչ տեսա ես գիտության այգում -
Տաքանալու համար տնկիներ են այրում,
Կըտրտում են ճյուղերն իմաստության ծառի
Ու հենակներ շինում հավանոցում թառի...
Սա բնազդն է մարդու՝ պարզ ու բնական –
Կա նյութական կարիք - չկա բանական:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение