ԵՐԿՏՈՂԱՆԻ
***
Թե չունես թիկունք, բռունցք ու սուսեր,
Սուր լեզիդ վրա մի դնիր հույսեր:
***
Օձ գոյականն էլ է ածական անուն,
Երբ խոսքը թույն է դառնում բերանում:
***
Երբ թշնամուդ հետ դառնում ես դու մի,
Բարեկամդ է դառնում թշնամի:
***
Աստված մարդուն ստեղծեց կավից,
Բայց իզուր վատը չըջոկեց լավից:
***
Գիտուն լինի մարդ, թե՝ անուս,
Անիմաստ է կյանքն աննամուս:



