ՄՏՔԵՐԻ ԹՌԻՉՔ
Ծորուն մտքերից խուսափեք մի քիչ.
Ճահիճ է գետը – հենց որ բարակեց,
Մտքերին պետք են թռիչքներ ու ճիչ,
Ճահճում կա սադրանք դավին հարակից:
Ալիքների մեջ խենթ ու խոլական
Կան անկում, վերելք՝ տարերքով դեռ լի,
Կան պայքար անմիտ, նաև՝ խոհական
Եվ հաղթանակներ անսպառելի:
