СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противнику

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 ноя 2014, 08:47

Տրիոլետ – 47

Այո, դժվար չէ առանց մատնության,
Բայց հմայում է փայլը արծաթի:
Համբույր կա - մատնիչ՝ նման է խայթի.
Այո, դժվար չէ առանց մատնության:
Այդ հետո Տերը եկավ հայտնության,
Որ մեր մեղքերից արյուն չկաթի
Այո, դժվար չէ առանց մատնության,
Բայց հմայում է փայլը արծաթի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 ноя 2014, 12:55

ԱՐԾԻՎԸ
Ռոնդո

Կըռնչում է երկնի մովում մի քաջ ուրուր,
Փախչում են չիք ծիտ ու ծիծառ ահապարույր,
Նրանից վեր ճախրում է լոկ Արծիվը քաջ.
Ճանկերն հավքի երկար են, սուր, իսկ որսը՝ կարճ,
Կամքն Արծվի պողպատ է կուռ, կտուցն՝ արույր:

Աչքերը վառ կանթեղներ են, ինքը՝ սևթույր,
Չկա Արծիվ՝ տեսքով արքա, իսկ հոգով՝ հարճ
Եվ բնույթով՝ քաջ գիշակեր աստվածահաճ.
Կըռնչում է երկնի մովում...

Ուժեղները տանտերեր են, թույլերը՝ հյուր,
Բայց ուժեղն էլ գիշ է մի օր գարշապարույր՝
Մահ-թռչունը թառում է տուն-բնի առաջ.
Ծնվելիս՝ ծիվ, իսկ մեռնելիս՝ ցավահառաչ
Կըռնչում է երկնի մովում...
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 дек 2014, 21:13

ՍԻՐՏ ԻՄ
Հայկական ութնյակ*

Բարի լույս, սիրտ իմ,
Չարի դեմ բիրտ իմ,
Դու հավերժ սիրող,
Իմաստուն, կիրթ իմ:

Հույս ու կիրք սերող,
Հույզերով գերող,
Բանող հակինթ իմ,
Իմ խենթ, իմ ներող:

*Բանաստեղծական կայուն ձև: Կազմված է երկու քառյակից,
որոնք ունեն ընդհամենը երկու հանգ:
Հանգավորվում են հետևալ կերպ. aaba bbab:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 21 дек 2014, 22:23

ԷՇԸ, ՄԱՐԴԸ ԵՎ ՎԱԽԸ
Առակ

Խոտի դեզը մեջքին, ձորից եկող մի էշ
Մթնում տագնապածին մարդուն թվաց հրեշ:

Մարդը գոռաց ահից, խախտելով նինջ, անդորր,
Էշն այդ ձայնից խրդնեց, նետվեց անդունդը խոր:

Եվ ազատված մի պահ բեռ կրողի դերից ,-
-Փառք քեզ, Աստված,- ասաց,- ինձ փրկեցիր բեռից:

Մարդն էլ ասաց Աստծուն՝ ահից փրկված պահին,-
-Գովք քեզ, Տեր իմ, քանզի բաժին չարիր մահին:

Այս առակը ունի երեք իմաստ՝ հատուկ,
Ահա ինչ է ասում, բեռից հոգնած մարդուկ.

Միչև մահդ պիտի կքվես հոգսիդ ներքո,
Թե կռնակիդ բեռը դրեց Տերն իր ձեռքով:

Վախկոտ սիրտը երբեք արյաց դաս չի սերտում՝
Ահը մնում է միշտ այդ վեհերոտ սրտում :

Եվ երրորդը. Երբեք մի վախենա տեսքից,
Ահը գալիս է միշտ օձ, գազանի հերսքից:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 дек 2014, 12:20

ՓՆՏՐՈՒՄ Է ՄԱՐԴԸ
Ռոնդո
Փնտրում է մարդը հրաշք դյութական՝
Որտեղ կա բարիք՝ այն էլ նյութական,
Փնտրում անսասան, լուրջ ու անհուզում.
Այլոց թաքցրած գանձերը բազում՝
Հին սկյութների, նաև՝ խեթական:

Երազանքներն այդ խոլ ու հերթական
Բորբոքվում են հար և ոչ թե՝ նազում՝
Անհնարինը հիմա է ուզում:
Փնտրում է մարդը...

Որ ամեն գանձից լինի ութական՝
Ութը խեթերի, ութ՝ սկյութական:
Երազանքները իրար է դասում
Իր ագահության անհատակ թասում:
Փնտրում է մարդը...
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 дек 2014, 13:38

ՍՈՆԵՏ ՏԱԳՆԱՊԻ

Ով պիտի չվեր – չվել է երեկ,
Մնացել են լոկ ագռավ ու արծիվ:
Չգիտես որին ասես. «Քեզ երնե՜կ»,
Ագռավը սակավ, արծիվն է անթիվ:

Խառնվել են իրար կռռոց ու կռինչ,
Ուր արձագանքող ոռնոց կա գայլի,
Կա յուրայինի աղերսանք ու ճիչ
Եվ ահաբեկող քրքիջներ այլի:

Մեղավոր չէ ով ծնվում է գազան.
Տերը չի կանչում նրանց քավության,
Գազաններ դարձած կան հազար-հազար՝
Գիշակերներին խառնված դավությամբ.
Կան վերածնվող օքուզ ու խազար՝
Մեր ջինջը պղծող իրենց թավությամբ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 27 дек 2014, 15:58

ԴԱՀԻՃ
Ռոնդո

Ի՞նչ ես խորհում կյանքի մասին, ասա', դահիճ,
Մի՞թե ինքդ չես վախենում անարգ մահից:
Դա արհե՞ստ է, թե՝ հույզերի տոն ու բերկրանք,
Զոհն աղուն է, դու պտտվող չարխ ու երկանք,
Քո աչքերում կա՞ արտասուք, վիշտ ու թախիծ:

Ասում են թե՝ մարդ դահիճ է դառնում վախից,
Իսկ ծնվու՞մ է սրտիդ խորքում զղջալու կամք,
Աշխարհն անծայր զոհասեղան՝ կանք... ու չկանք:
Ի՞նչ ես խորհում կյանքի մասին...

Դու կդառնաս մի չար ուրի, տունդ՝ ճահիճ,
Չես ունենա նիրհ ու անդորր, ոչ էլ՝ մահիճ:
Մարդուց էժան չկա ոչինչ... և ոչ էլ՝ թանկ,
Քո ուշացած խոսքը զղջման ու՞մ պիտի տանք:
Մի այլ դահիճ վաղը պիտի գա քո հախից...
Ի՞նչ ես խորհում կյանքի մասին...
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 янв 2015, 16:35

Տրիոլետ – 48

Անցյալից անգո չես փոխի ոչինչ՝
Թեկուզ և դիմես բախտագուշակի:
Բախտն ուղին ունի իր որոշակի,
Անցյալից անգո չես փոխի ոչինչ:
Թե ներկան լինի պարզություն մի ջինջ
Եվ միտքդ մնա հավերժ հուշակիր,
Անցյալից անգո չես փոխի ոչինչ՝
Թեկուզ և դիմես բախտագուշակի:

Տրիոլետ – 49

Ելքեր են փնտրում կրքերը հասուն՝
Զսպված խենթ ու ցոփ տռփող երանքում:
Խոլացած սիրո- կրքի արանքում
Ելքեր են փնտրում կրքերը հասուն:
Իրար տարփանքի հրով վարակում՝
Եռալով սիրո սաղմերում բազում,
Ելքեր են փնտրում կրքերը հասուն՝
Զսպված խենթ ու ցոփ տռփող երանքում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 14 янв 2015, 14:38

ԼԱՎ ՄԱՐԴԸ

Կյանքում այս բիրտ, խոլ ու բարդ՝
Խառնված երամ, հոտ, հարդու,
Փնտրում էին երկու մարդ՝
Փնտրում էին լավ մարդու.
Մեկը՝ ազնիվ ընկերի,
Մեկն՝ արժանի թշնամու:
Կյանքը դաշտ չէ անբերրի՝
Գտան նրանք... իրարու:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 янв 2015, 13:20

ՏՐԻՈԼԵՏ - 62
Պատիվ տալիս են արժանավորին.
Ոսկոր չէ նետած բակ հսկող շանը,
Նա է քո գոյի փրկիչ վահանը՝
Պատիվ տալիս են արժանավորին:
Ատիր անպատիվ ու անհարգ գոյին՝
Գալու է մի օր եղծի քաղհանը...
Պատիվ տալիս են արժանավորին.
Ոսկոր չէ նետած բակ հսկող շանը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение