СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 22 янв 2015, 12:19

ՏԵՐՆ ՈՒ ՇՆԵՐԸ
Առակ


Մի շուն շնից իր դրկից
Ոսկոր խլեց ճոռ բկից:

Հետո եկավ մի մեծ շուն,
Ասաց,- Իմն էր այս խաշուն:

Եվ իր ուժով ու կամքով
Կերավ ոսկորը համով:

Շներն հայցով այս չնչին
Բողոքեցին Արարչին:

Տերն ասաց իր թարեքից,-
-Ուժեղին եմ կարեկից:

Միտքն առակիս, եկ, քամիր,
Հուշիդ դարակին գամիր.

Որ չողբաս տեղն ի զուր -
Ժանիքներդ պահիր սուր:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 27 фев 2015, 12:46, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 фев 2015, 09:27

ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռոնդո

Մենակությունդ թախիծ է քամում.
Անդորր կա գերող մենության համում:
Երգում է զույգին տուն կանչող կուկուն,
Լացում է ձորում հովիվի պըկուն...
Չես լսում դու և ոռնոցը քամու,
Թեկուզ փոթորիկ լինի, կամ՝ սամում՝
Համրանում են շուտ ականջիդ բկում,
Նիրհելով քո պիրկ էության գրկում
Մենակությունդ...

Միտքդ աղոթք է տրտմության ժամում,
Չունես սեր ու հույզ սիրտ կոչվող ջամում,
Ամբոոխի ղժժոց, ժխորից պոռթկուն
Քեզ քո մենության պատնեշն է փրկում,
Կեղծիք ու լլկանք մոռացմանն գամում
Մենակությունդ...
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 27 фев 2015, 12:50

Տրիոլետ – 50

Հեռվում մնացին անուրջներ կապույտ՝
Ամեն մեկն ուներ գին ադամանդի
Եվ տոչոր կարոտ հայրենի հանդի.
Հեռվում մնացին անուրջներ կապույտ:
Գայթակղեցին՝ նմանված խանդի՝
Շուրջպար բռնելով մոլուցքով անփույթ,
Հեռվում մնացին անուրջներ կապույտ՝
Ամեն մեկն ուներ գին ադամանդի:


Տրիոլետ – 51


Մի մարդ իր վուշից պարան է հյուսում,
Մեկն էլ տաշում է սյուն՝ կախաղանի,
Պատիժն է ցավին դեղ-սպեղանի.
Մի մարդ իր վուշից պարան է հյուսում:
Փող կամեցողին փաստն այս չի հուզում.
Դագաղ է դառնում հումքը սեղանի...
Մի մարդ իր վուշից պարան է հյուսում,
Մեկն էլ տաշում է սյուն՝ կախաղանի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 06 мар 2015, 09:05

.
ԳԱԶԵԼ ՑՆՈՐՔԻ

Իմ հուշերի անուրջներով ցնորքի պես եկար, անցար,
Անդընդակապ կամուրջներով ցնորքի պես եկար, անցար:

Ինչպես փերի հեքիաթային՝ շղարշաշոր նուրբ փեշերով,
Հույզն ու կրքերն իմ փնջելով ցնորքի պես եկար, անցար:

Հեռուններից քո ձյունաթույր,կարոտներից հուզախռով
Մեր սրտերը կամրջելով ցնորքի պես եկար անցար:

Աշուններից շեկ, հրաբորբ ՝ կարոտներից մելամաղձոտ,
Հազար արգելք դու ջնջելով ցնորքի պես եկար, անցար:

Ճամփաններով մեզ բաժանող, նվիրումով անմնացորդ
Հույս ու հավատ կամրջելով ցնորքի պես եկար, անցար:

Չթառամող գորովանքով՝ աստվածուհու պես երկնային,
Սիրո խոսքեր մրըմնջալով ցնորքի պես եկար, անցար:

Ժամանակից՝ անգոացած, աննկատ ու աննյութեղեն,
Հավերժություն պահանջելով ցնորքի պես եկար, անցար:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 мар 2015, 13:46

ՇՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻ, ՆԱԵՎ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԻ ՄԱՐՏԻ 8 - Ը:

ՄԱՅՐ ԻՄ

Սիրտս, մայր, քո տունն է,
Օրս՝ քո սուրբ տոնն է:

Սուրբ ես, մայր իմ, սուրբ ես,
Նախատելիս նուրբ ես:

Սերդ՝ անզուսպ, գերող,
Եվ շատ հաճախ ներող:

Դու մայրության տուրք ես,
Սուրբ մեհյան ու կուռք ես:

Չարն ինձանից վանող,
Հրեշտակ պահպանող,

Իմ սրբահուր կանթեղ,
Ուղեցույց իմ անշեղ,

Սուրբ ես, մայր իմ, սուրբ ես,
Նուրբ ես, մայր իմ, նուրբ ես:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 06 апр 2015, 16:46

ԵՐԱԶ ԵՎ ՍԵՐ

Ես ուզում էի երազիս անզուսպ ու մոլորածիր՝
Պատված խավարի քղանցքով անգո,
Բարուրված մութի սևսաթ սավանով,
Քնքշանքներիս բերկրանքն անեզերք
Բերել քեզ նվեր՝
Ինչպես կուռքերին նվեր են բերում
Հյուսված բազմերանգ մի ծաղկապսակ՝
Նրանց հեթանոս տոնին ընդառաջ,
Առաջին սիրո վաղուց բաղձալի
Համբյուրի պես սուրբ ու հուզալեցուն:
Սակայն երազս փխրուն էր անչափ
Ինչպես աղջկա հավատը անկեղծ
Անարատ սիրո իրավ գոյության,
Ինչպես անբերրի, շեկ անապատի
Ավազը հոսուն ուղտի ոտքի տակ՝
Թեղված մրրիկի հևքից խոլապար:
Ես քնքշանքս դարձրի համբույր
Ու սիրո ավիշ կեսապարուրված,
Նրանով լցրի ափդ դողացող
Եվ սերը օծվեց հրով վաղորդյան,
Լույսով հրակեզ՝ ատրուշանի պես
Մեհյանի խորքում հեթանոս քրմի,
Ինչպես ծիրանը հասունանալիս
Ցայգին հաջորդող արևագալի
Ճառագայթների կրքոտ հպումից:
Ըմպիր քո բռից սերս նորաթուխ,
Հաղորդվիր նրա կարոտին լուսե,
Թող սիրտդ լցվի սիրո ղողանջով՝
Ինպես տաճարի զանգակաունը՝
Աղոթքի բերող թերահավատին,
Իր պղնձածին ելևէջներով,
Որ երկնի սիրուդ ղողանջը զնգուն
ԵՎ հարատևի, և հարատևի՜:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 11 апр 2015, 16:21

.
ԳԱԶԵԼ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ


Մենք հյուր կյանքում, դարերն անվերջ – իմը ո՞րն է, քոնը՝ ո՞րը,
Այս անսկիզբ հավերժի մեջ - իմը ո՞րն է, քոնը՝ ո՞րը:

Արի, ապրենք հաշտ, անբասիր՝ կեղծիք մեր մեջ չզետեղենք,
Մեր սուտը՝ սև, շիտակը՝ պերճ - իմը ո՞րն է, քոնը՝ ո՞րը:

Պարսավանքում մեր հիշաչար կա պառակտանք, չկա զղջում.
Չկան հավերժ պայքար ու վեճ - իմը ո՞րն է, քոնը՝ ո՞րը:

Փոթորիկ ենք խոլ, աննկուն, սրտերը մեր՝ չարի ակունք,
Խոսքով մրրիկ, խենթ ելևէջ - իմը ո՞րն է, քոնը՝ ո՞րը:

Այսօր դալար ու կենսառատ ծառ ենք, վաղը՝ պաղած մոխիր,
Մեկս չոր է, մյուսս՝ գեճ - իմը ո՞րն է, քոնը՝ ո՞րը:

Վերքի վրա վերք ենք բերում՝ միշտ անողոք, միշտ անսփոփ,
Խոցում ենք - բիրտ, խոցված ենք - խեղճ - իմը ո՞րն է, քոնը՝ ո՞րը:

Կերտածը մեր բանտ ու զնդան, հյուսածները՝ պիրկ որոգայթ,
Քաղցրացնենք, ե'կ, սիրտ, լեզու – սատկած օձը թոկ է անխայթ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 14 апр 2015, 12:01

.
ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ
Սոնետ

Ես գալիս եմ դեպի քեզ, ծիրանագույն արշալույս,
Քո ջերմ գիրկը բարեբեր՝ իղձով լեցուն, ինքնակամ,
Ինձ չեն պահի անցյալում ո'չ որոգայթ, ոչ էլ՝ գամ.
Ներկան խոլ ու մրրկալի, անցյալն անկիրք ու անհույզ:

Ծիրանազարդ ատրուշան, աղոթարան պերճաշուք,
Սեր ես երկնում անբասիր քո շողերում վաղորդյան,
Երանգներիդ գիրկը պերճ ես եկել եմ հաղորդման,
Իջել ծնկի քո առաջ, աղոթքներս բերել տուրք:

Ըմպեմ լույսդ, իսկուհի, ինչպես կաթը մայրական,
Քո գույներով շաղախվեմ, արփիաշող իմ սուրբ մայր,
Օծվի լույսով սրբասուրբ էությունն իմ արական:

Այդքան հեռու, այսքան մոտ, լուսահաղորդ սրբավայր,
Չկա ոչինչ հավերժվող, դու ես միակ հարական,
Դարձու շողդ ինձ նորից՝ դառնամ կանթեղ լուսափայլ:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 21 июл 2015, 14:41, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 май 2015, 21:42

.
ՍՈՆԵՏ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ


Մի փոթորկիր հոգիս ծով, մի հրկիզիր սիրտս նուրբ.
Հոգու ծովը չի մարում հրդեհները սրտերի,
Կիրք-հույզերը բորբոքված լոկ հավատ են մարում սուրբ,
Վստահության սաղմը թող ծլարձակի անթերի:

Լոկ ցասում է հուրհրում, երբ որ խիղճ կա տարագիր,
Երբ պատիվը երեկվա այսօր խսիր է շեմքին,
Կապանքը կեղծ երդումի մի օր պիտի բարակի.
Կեղծ երդումի շեղբը սուր խոց է բերում հին վերքին:

Խաբողն ինքն էլ է ուզում երդում սուրբ ու անպատիր,
Վրդովվում է ուրիշի կեղծիքներից ուխտազանց:
Եկ հավատի թելը նուրբ խոսքի թրով մի հատիր,
Մի թող անզուսպ խոլանա մտրուկի պես մի անսանձ:

Արդարության սուրբ ծովում լավ է լինել լոկ կաթիլ,
Քան կեղծիքի սնդուկում ՝ սրբապղծված հազար գանձ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 май 2015, 20:00

Հայկական քառյակ
(Բանաստեղծական կայուն ձև)


ԽՂՃԻ ԱՄԼՈՒԹՅՈՒՆ

Խիղճն համրության խեցում,
Խուլ, ամրությամբ լեցուն
Դեռ պիտ ապրի երկար
Իր ամլությամբ կեցուն:

Թե դառնությամբ եկար
Այս խառնության ներկան,
Դարձիր հույս ու նեցուկ
Եվ առնության նեկտար:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение