СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 апр 2009, 21:21

ԱՌԱԿ-ՔԱՌՅԱԿՆԵՐ

***
- Քեզանից արին երեկ դեռ չկար,
Ծերացա՜ր, Արծիվ, թու՜յլ ես ու տկար,-
Հեգնեց Ագռավը: Արծիվը ասավ,-
-Լավ է՝ ծեր Արծիվ, քան՝ ջահել Ագռավ:


***
-Աղվեսները շատ են, արքա, պալատում,
Արքայածին Ձեր պատիվն են թերատում:
Արքան ասաց,- Աղվեսներից վախ չկա,
Ինձ ցեղակից առյուծներն են թրատում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Meriko » 16 апр 2009, 21:36

Генрих Бабаджанян писал(а):հայտնում եմ ձեզ բոլորիդ խորին շնորհակալություն: Այդ դուք եք ինձ ոգեշնչել:


Փոխադարձ է…
Մեծ բավականություն ենք ստանում Ձեր տողերը կարդալուց…
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Vard » 17 апр 2009, 16:40

Генрих Бабаджанян писал(а):Ինչքա՞ն է հաջողվել, ինչպիսի՞ն են ստացվել այդ ստեղծագործությունները, թող որոշեն ընթերցողները

:34: :appl:
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 19 апр 2009, 16:39

ԻՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ


Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Դու հայի համար ավետյաց երկիր:
Բերդըդ պաշարված, երկինքդ երթիկ
Մեր հույսի, սիրո,սաղմոսված երգի:

Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Տարագիրների հանգրվան երկի'ր,
Հզոր թևերդ տարածիր երկինք
Մեր հավերժության գովերգը երգիր:

Իմ փոքրիկ երկիր, իմ Մեծ Հայրենիք,
Իմ հերկված, երգված, իմ լքված երկիր,
Մեր հույսը՝ ներկա, մեր իղձը՝ գալիք
Անթեղված հըրիդ կայծերից երկնիր:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 07 янв 2010, 22:03, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 апр 2009, 22:56

***
Միթե՞ նման չէ իմ սերը ձերին.
Չեմ եղել երբեք կեղծ խոսքի գերին.
Այո', չեմ սիրում քծնողին, սակայն,
Խղճում եմ անչափ քծնանքասերին:

***
Թե բարդություն եք գտնում այս հարցում՝
Ո՞վ է երջանիկ, հարցրեք Աստծուն.
Նա, ո՞վ մեռնում է՝ մնալով հիմար,
Թե՞ ով ծնվում է՝ արդեն իմաստուն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 апр 2009, 20:35

ԱԶԳԻ ՊԱՏԻՎԸ

Այսօր Ապրիլի 24-ին հիշեցի իմ մանկությունը: Իհարկե, դա եղեռնի հետ ոչ մի կապ չունի, բայց առժե վերհիշել, թե ինչպես են իմ ծնողները իրենց զավակների մեջ սերմանել հայրենասիրության ոգին:
Հիշում եմ մորս խրատական խոսքերը, երբ վազում էի փողոց խաղալու,-
- Քեզ լավ պահիր, վատություն մի' արա ուրիշների, որ չհայհոյեն ո'չ ծնողներիդ, ո'չ հանգուցյալներիդ:
Երբ մի քիչ մեծացա, և մեկ-մեկ կռվում էինք հարևան գյուղերի ադրբեջանցի հասակակից պատանիների հետ, և քանի որ նրանք մեզ իրենցից տարբերում է էինք ավելի շատ, ոչ թե՝ հայ, կամ թուրք, այլ՝ հայ և մուսուրման , խրատում էին մեզ հետևյալ խոսքերով,-
-Այնպես արեք, որ չպղծեն մեր հավատը և չհայհոյեն մեր Աստծուն:
Հետագայում, երբ հնարավորություն ստացանք գնալու ուրիշ հանրապետություններ, ավելացան խրատների թիվը մեր ծնողների կողմից,-
-Բարձր պահեցեք մեր ազգի պատիվը, այն ամենից թանկն է հայի համար, մանավանդ, երբ գըտնվում ես ուրիշ երկրում, ուրիշ ազգերի շրջապատում:
Այժմ, երբ հայության մեծ մասը սըփռված է ամբողջ աշխարհով մեկ, հիշելով ծնողներիս սուրբ պատգամը, ուզում եմ խնդրել մեր սփյուռքահայ երիտասարդությանը,-
-Բարձր պահեցեք մեր ազգի պատիվը, այն ամենից թանկն է հայի համար, մանավանդ, երբ գըտնվում ես ուրիշ երկրում և ուրիշ ազգերի շրջապատում:
ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 25 апр 2009, 22:44

ՃԱՆՃՆ ՈՒ ԵԶԸ
Առակ՝ ըստ էզոպոսի

Վար անելիս՝ ակոս-ակոս –
Մի ճանճ նստեց եզան պոզին:
Նստեց մի քիչ լուռ ու անխոս,
Հետո դարձավ հոգնած եզին,-
-Չհամարես խոսքս անհաճ,
Եզ, թե դե՞մ չես – թռչեմ, գնամ:
-Ոչ քո գալը իմացա, ճանճ,-
Ոչ գնալդ պիտ իմանամ:

Այս է իմաստն այս հին խոսքի.
Մարդիկ կան, որ՝ հնում, հիմա,
Իրենց զարդ են թվում ոսկի,
Թեկուզ չարժեն մի սին լումա*:

*Լումա – փողի նվազագույն միավոր հին Հունաստանում:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 07 янв 2010, 22:09, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 27 апр 2009, 19:17

Այսօր առավոտյան ես արթնացել եմ մտքիս մեջ կըրկնելով այս տողերը.

***
Այն հեքիաթի երկրում ես լինում եմ հաճախ,
Ուր փնտրում են հավերժ, բայց չեն գտնում, ավաղ,
Այն, ինչ դեռ չի եղել ու չի լինի երբեք,
Գնում՝ ոխ ու քենով, հետ եմ գալիս խաղաղ:

Գրի առնելուց հետո որոշել եմ պարզաբանել քառյակի իմաստը:
Սա երևի հենց քնի ու երազի մասին է: Ինձ հետ առաջին անգամն է այսպիսի բան տեղի ունենում:

Հենրիկ Բաբաջանյան
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 07 янв 2010, 22:14, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 апр 2009, 21:09

***
Ես նման եմ ծառին այն խեղճ,
Որն աճում է ճեղքում քարի -
Երազներ կան ճյուղերիս մեջ,
Արմատներս հավերժ գերի:


***
Աղբյուրի նման՝ ակունքից անբիծ,
Իմ երազները երկունքի գահից
Հոսում՝ չեն կորչում անհետ, աննշան,
Դառնում են չքնաղ մի հովտաշուշան:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 29 апр 2009, 22:40

***
Այս աղբյուրի ջրում հստակ
Սառը՝ ինչպես ձյունի փաթիլ,
Ողբից ծնված, ցավով վաստակ
Կա արցունքի մի ջերմ կաթիլ:

***
Գողերը հաճախ են մատաղներ անում,
Որ պարտակեն հանցանքներն անցած:
Բայց այդ ինչու՞ է, շատ եմ զարմանում,
Այդպիսի զոհեր ընդունում Աստված:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение