***
Ջրերը անչափ շատ են համբերում
Իրենց հարազատ մաշված ափերում,
Բայց մի օր ամբողջ աշխարհն է ցնցվում,
Երբ համբերության ծովերն են լցվում:
***
Լինես դու արքա, թե՝ դերվիշ բոշի,
Դու էլ ես մի օր դառնալու փոշի:
Փոշի են դառնում այդ նույն որակի
Մարմինն արքայի, գողի, պոռնիկի:




