ԵՐԿՅԱԿՆԵՐ
***
Ճիշտ է, աղա չդառա,
Բայց չդառա և ծառա:
***
Կիքը՝ նժույգ, սերը՝գանձ է,
Զգույշ հեծիր առանց սանձ է:
***
Չար շներն են կատուներին
Պահում բարձր կտուրներին:
***
Չենք էլ նայում քանակին
Բեռի՝ այլոց շալակի:
