СТАНЬ VIP
Архиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 апр 2009, 23:01

***
- Իմ դերն ի՞նչ է աշխարհում,- մի հարց տվի ես Աստծուն:
- Ո'չ շատ տգետ ես,- ասաց,- որ ձևանաս իմաստուն,
Ո'չ շատ խելոք – դառնաս տեր հարստության, գանձերի,
Արարել եմ քեզ, ավա՜ղ, կես՝ կատարյալ, կես՝ թերի:

***
Սերն է բերում մարդուն կըրքի բույրն անուշ,
Կիրքն է մարում սիրո բերած հուրն անուշ:
Ինչու՞ կրքից ծնված սերը բարություն է, Արարիչ,
Կրքից ծնված տրփանքը – մեղք՝ թույն անուշ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 07 апр 2009, 19:11

***
Սիրտս գերի վանդակում,
Վրան սեր ես քանդակում,
Ի՞նչ է, սիրտս քի՞չ է, որ
Սերս էլ ես բանտարկում:

***
Առանց արատ զարդ չկա,
Առանց հավատ մարդ չկա,
Ով ոսկուն է պաշտում, փողին՝
Սրտում խղճի խայթ չկա:

***
-Կան ճամփաներ - մեկ՝ վեր, մեկ՝ վար,
Ասա', հերոս, որո՞վ եկար:
-Կարճով եկա՝ քարոտ, խրթին,
Որը հարթ էր – շա՜տ էր երկար:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 апр 2009, 21:00

Ինչ ասել է ագահանա՞լ, –
Երբ չեն ուզում անգահանալ:
***
Ճերմակից բացի կաթի սևն էլ կա,
Այն , որ սնում է գող ու սրիկա :
***
Ո՞վ է պտըտում անիվը բախտի,
Երբ մենք միշտ զոհն ենք գլխապտույտի:
***
Իզուր ես գառի պես բառաչում,
Գայլին ձայնով չեն ճանաչում:

***
Ոչինչ', եթե դառն է միրգըդ,
Մենակ քաղցր լինի միտքըդ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 апр 2009, 22:51

***
Ա'խ, ինչքա՜ն է տե'ս, ընկեր ջան, կյանքը բարդ .
Օձը՝ օձ է մնում նույնիսկ առանց խայթ,
Թույնն առանց օձ մարդու ձեռքին սին հեղուկ,
Մահացու է, հենց որ օձ է դառնում մարդ:

***
Տեսիլք էր. Ե'ս կես-քնած, կես-արթուն,
Ինձ խրատ էր տալիս մի ծեր իմաստուն,-
- Անգիտությո'ւն արատից մարդ չի տուժում ,
Իմաստությո'ւն ցավն էլ երբեք չի բուժվում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 апр 2009, 19:35

***
Հավատում էի հեքիաթի ստին.
Երջանիկ էր շատ իմ մանկությունը,
Բայց հետո վերքեր թողին իմ սրտին
Էական կյանքի ճշմարտությունը:

***
Ով ծնվել է ու ծերացել շղթայակապ,
Նա գերի չէ, նա ստրուկ է իր կյանքի չափ:
Ծեր ստրուկին ազատությո՞ւն... թո'ղ չգթան,
Հարազատ են վաղուց արդեն մարդն ու շղթան:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Vard » 13 апр 2009, 19:41

Генрих Бабаджанян писал(а):Հավատում էի հեքիաթի ստին.
Երջանիկ էր շատ իմ մանկությունը,
Բայց հետո վերքեր թողին իմ սրտին
Էական կյանքի ճշմարտությունը:

:34:
Կրկին ու կրկին անգամ համոզվում եմ,որ շատ լավ եք գրում,այդպես շարունակեք!) :21:
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 14 апр 2009, 17:36

ԱՌԱԿ - ՔԱՌՅԱԿՆԵՐ

***
Հարցեց մի օր ջահել առյուծը արքային իր ծեր,-
-Ո՞րն է անհաճոն և անվայելը, փառաշատ իմ տեր:
-Անվայել է, երբ աղվեսի նման քծնում են, խափում,
Տհաճ է անչափ, երբ որ արքայի բաժինն են լափում:

***
Տեսա այսպիսի պատկեր մի տհաճ.
Կեղտի հաստ շերտին բազմել էր ճանճ...
Սա է իմաստը այս կարճ առակի .
Այստեղ է փայլում ճանճը ճարակի:

Հենրիկ Բաբաջանյան
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 апр 2009, 21:54

***
Կյանքդ կանցնի տեսիլքի պես մի անձև,
Կդառնաս կավ՝ թողնելով գահ ու գանձեր,
Ու կբուսնի շիրիմիդ մի չքեղ ծառ,
Ծառին մրգեր, բայց մեղքերիդ նման դառ:

***
Նախանձությունն անհրավեր
Ավերեց տուն, հույսեր, ջահեր:
Ասաց,- Սրանք ի՞նչ են, մարդի'կ,
Ավերել եմ բերդ ու գահեր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Берёза » 15 апр 2009, 22:59

Генрих Бабаджанян писал(а):Կյանքդ կանցնի տեսիլքի պես մի անձև,...

:appl:
Берёза
Полуночник
Полуночник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 апр 2009, 20:55

Берёза
Ողջույն, սիրելի հայրենակիցներ:
Երկար ժամանակ չէի կարողանում գրանցվել ոչ մի հայկական քայտում, այդ պատճառով էլ ընթերցող չունեի: Ստիպված ըկսեցի թարգմանել ռուսերեն և հրատարակել ստիխի. Ռու պորտալում: Մի քանի ամիս անց զգացի, որ արդեն ոչ մի տող հայերեն չի գրվում: Թվաց շատ սարսափելի է դրությունը: Լույս էր հարկավոր այդ փակուղուց դուրս գալու համար, բայց գտա ԳԻՇԵՐ, որն էլ հետ բերեց իմ հայերենը: Այս մի քանի ամիսների ընթացքում, Ձեզ հետ ծանոթանալուց հետո, գրել եմ տասնյակ, իմ կարծիքով, սքանչելի առակներ և քառյակներ: Այդ առիթով հայտնում եմ ձեզ բոլորիդ խորին շնորհակալություն: Այդ դուք եք ինձ ոգեշնչել:
Հարգանքներով՝ Հենրիկ Բաբաջանյան
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение