ՔՈ ԱՉՔԵՐԸ
Քո աչքերը
Մատնել են քեզ
Քո սիրո մեջ՝
Աչքերդ սև,
Աչքերդ սեր:
Աչքերիդ մեջ
Զգացել եմ
Ու հասկացել
Այն, ինչ վաղուց
Պետք է ասվեր
Ու հասկացվեր...
Եվ իզուր ես
Դու թաքցնում,
Որ սիրում ես,
Որ սիրել ես:
Քո աչքերը՝
Աչքերդ սև,
Աչքերդ սեր,
Վաղուց-վաղուց
Մատնել են քեզ
Քո սիրո մեջ
Ու ինձ համար
Բացել մի էջ՝
Դեռ չբացված,
Դեռ կուսական
Եվ միշտ անշեջ
Ու սրբազան,
Մաքուր, անդարձ
Կյանքի մի էջ:
1975 թ.

Համենայն դեպս կարող եք օգտվել վերևում "поиск"ից