ԳԱՅԼՆ ՈՒ ՇՈՒՆԸ
Առակ
Թողած թակարդում գայլը թաթ ու ոտ՝
Գալիս է մի օր ցեղակից շան մոտ,-
-Արի' հաշտվենք, անգին բարեկամ,
Ապրենք միասին քանի ողջ եմ, կամ:
Ե'կ թողնենք մի կողմ կասկած-թարախը,
Հսկենք միասին հոտն ու փարախը:
Ո՞վ ունես կյանքում ինձանից բացի,
Ինչու՞ չես գալիս, ցեղակցիդ, այցի:
Ահա պատճառը այս լիրբ հեզության.
Նենգ մարդու սրտից՝ միտքն է չարոտը,
Կարիքն է բերում քեզ ջերմ տեսության
Չար բարեկամիդ, ոչ թե՝ կարոտը:
