СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Re: Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 01 дек 2009, 00:05

***
Խոնարհվիր միշտ Արդարության առջև միայն, արի մարդ,
Մահացու չէ ճշմարտությունն՝ ունի թեկուզ փուշ ու խայթ:
Թող նա լինի միշտ անքնին և դու լինես անաչառ
Չարության դեմ, իսկ կեղծիքի հանդեպ անեղծ ու անգայթ:

Հենրիկ Բաբաջանյան
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 03 дек 2009, 20:25

***
Բարի հավքը թևում անդուլ
Հասնում է մինչ բույնն իր անդուռ,
Բայց Աստծո գիրկն է հասնում
Ով սողում է, քծնում անդուր:

***
Դավից անվայել,
Սիրո նուրբ լարեր,
Խոցվում եք, դառնում
Սուր փշալարեր:

Հենրիկ Բաբաջանյան
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 дек 2009, 00:58

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ

Հոգիդ մատուռ խնկահոտ,
Սիրտդ կանթեղ-մոմակալ,
Երգդ կսկիծ ու կարոտ՝
Աղոթքով լի, ողբախառ:
Գերեզմանդ սրբավայր,
Հիշատակդ մեծահարգ,
Ամեն տողդ կատարյալ,
Ամեն խոսքդ պատարագ...
Աստվածասեր հեզություն,
Հայոց անհաս մեծություն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 дек 2009, 20:15

ԱԳՌԱՎՆ ՈՒ ՈՐԴԸ
ԱՌԱԿ

Վիճում էին երկու որդ՝
Հարազատներ, ոչ թե՝ խորթ.
Ո՞վ է համով - շեկ արքա՞ն,
Թե՝ ստրուկը՞ սևամորթ:

Ագռավը,- Լավն ու թերին,-
Ասաց եղբայր որդերին,-
Ես այսպես եմ որոշում...
Ու կուլ տվեց որբերին:

Ըստ ագռավի չարահորդ
Համն ու հոտը նույն են, ո'րդ,
Թե՝ արքայի շիկահեր,
Թե՝ ստրուկի սևամորթ:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 07 янв 2010, 21:51, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение grqo » 02 янв 2010, 17:28

shat havanetci dzer gortsere - xorimast, vogeshnchvats, haverj zgatsakan, srtantc, zorex harust barrapasharov, chqnax patkernerov hrashali taxandavor hexinak eq - uremn sharunakeq ev hamozvatc exeq vor knkatvi ev tex khasni..
knereq vor haykakan tarrerov chem karox grel - huysov em khaskatcvi ev amenakarevore xndrum em nerox lineq hamardzakutyans vorosh tpagrakan batctoxumner ev sxalneri vra dzer ushadrutyune uxxelu ev vorosh xorhurdneris ev maxtanqneris, dzez hajoxutyun em maxtum amen inchum, stextsagortseq yev azgin nvireq anhamar lav gortser - anpayman kgnahatvi vax te ush
" YA ZERKALO OTRAJAYUSHEE TEBYA SAMOGO, YA OTVECHAYUSHEE TEBE - EXO TVOYO "
Аватара пользователя
grqo
Активный участник
Активный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 03 янв 2010, 17:40

Բարև Ձեզ,grqo!
Նախ շնորհավորում եմ Ձեր Նոր Տարին և ցանկանում հաջողություններ և երկար կյանք:
Անչափ ուրախ եմ, որ Ձեզ հետաքրքրել են իմ ստեղծագործությունները, այլապես Դուք ուշադրություն չէիք դարձնի իմ սխալներին: Այստեղ նեղանալու առիթ չեմ տեսնում, քանի որ ինքս լավ գիտեմ նրանց առկայությունը: Թույլ տվեք արդարանալ.
Ավարտել եմ միջնակարգ դպրոց, տեխնոլոգիական տեխնիկում և արդեն 33 տարի է բնակվում եմ ռուսախոս միջավայրում: Անչափ դժվար է հիշողության պահել այն, ինչ սովորել ես դպրոցում ապրելով Հայաստանում՝ էլ չեմ ասում մնալով 33 ամյա վակումի մեջ՝ օտար երկրում, որտեղ խոսում են՝ կամ բառբառներով, կամ՝ ուրիշ լեզունրով: Չունեմ ոչ մի բառարան, չեմ ունեցել ոչ մի գրագետ ընթերցող, մինչև մեկ տարի առաջ չեմ գրանցվել «Գիշեր.ռու» սայթում: Հաճախ չեմ նկատում այդ տառասխալները, քանի որ ուղեղս տարվում է մտքի, հանգի, չափի, հըղկման և ձևավրման վրա:
Ձեզ, անշուշտ, ուղարկել է իմ ստեղծագործությունների էջերը ինքը՝ Աստված, ինչպես հաճախ թվում է՝ նաև այն բոլոր մտքերն ու թեմաները, որոնք առկա են իմ քառյակներում:
Իմ մշտական օգնականները այդ տարիների ընդացքում եղել են բանաստեղծությունների երեք ժողովածու՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»ը, Պարույր Սևակի վեցերրորդ հատորը և Ռազմիկ Դավոյանի
բանաստեղծությունների ժողովածուն: Ուրիշ գքեր չունեմ ցավոք սրտի: Այժմ կա ինտերնետ, որտեղ կարելի է գտնել ուրիշ հեղինակների գործեր: Ահա, թե ովքեր են եղել իմ ուսուցիչները օտարության մեջ:
Նորից եմ հայտնում իմ խորին շնորհակալությունը:
Հարգանքներով՝ Հենրիկ Բաբաջանյան:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение grqo » 04 янв 2010, 05:04

Բարև Varpet
es nuynpes շնորհավորում եմ Ձեր Նոր Տարին և ցանկանում հաջողություններ և երկար կյանք..
urax em vor indz jisht haskatsaq, gortsere iroq arjeqavor ev imastalits en, inche' mer ays jamanaknerum hajach chenq handipum, apreq - erkar kyanq dzes, ev stexzagortsakan hzor realizatsum.. bolorovin ardaranalu kariq chkar - manavand gortseri mets qanaki ev nranq texadrelu jamanaki arrumov batstoxumner ev sxalner kanxateseli en, bayts voronq voch mi kerp chen azdum dzer andznakan banimats patkeri ev gortseri makardaki vra, dzer stexcagortsutyunnere' arravel evs arjeqavorvum en hatuk banasirakan krthutyan ev masnagitakan uxxvatsutyan batsakayutyan patjarov, isk mijamtelus patjarre' - harganqs e dzer gortseri handep ev tsankutyuns nranq kardacoxnerin lavaguyns matutselu npatakov, :21: (aylapes im bolor grutyunnern el anteri chen), dzes maxtum em bazmahator liatoq stextsagortsakan kyanq :34: :34: xorin harganqnerov grqo
" YA ZERKALO OTRAJAYUSHEE TEBYA SAMOGO, YA OTVECHAYUSHEE TEBE - EXO TVOYO "
Аватара пользователя
grqo
Активный участник
Активный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 янв 2010, 20:02

***
Ամեն մարդ ունի իր մեջ զույգ աշխարհ՝
Վսեմ ու անարգ, եղծված ու արդար՝
Իրար հետ բախվող երկու ախոյան,
Ուր չկա անդորր, կա հավերժ պայքար:

***
Մարդ իշխող է դառել գահին՝
Կեղծարքներով իր անձնական,
Բայց ուզում եմ հայտնել շահին,-
-Ստոր, ոչ թե՝ ազնվական:

***
Սիրտս լցված է սիրով, ա՜խ, ինչ չքնաղ պահ է-
Ժամանակի թռիչքում, ափսո՜ս, վերջը մահ է…
Բայց գալիս է մի նոր պահ, միայն սերս չմարի,
Սիրով ամեն ակնթարթ կանթեղված սուրբ ջահ է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 янв 2010, 22:21

Հաճախ քառյակների հետ իմ մեջ ծնվում նաև երաժշտություն, բայց ցավոք սրտի ես ձայն չունեմ, չգիտեմ նոտաները և չեմ կարողանում այն ներկայացնել մարկանց:
Մեզ մոտ չկա հայերեն խոսող կոմպոզիտոր, որին կարելի է դիմել: Մեկը խոսք է տվել օգնել այդ հարցում, ես էլ որոշեցի Վանին նվիրված քառյակս շարունակել և դարձնել երգ:
Կուզենայի իմանալ ձեր կարծիքը այս՝ այժմ միայն խոսքերի, մասին:

ՎԱՆՔ ԻՄ ՎԱՆԱ

Երամը թըռռավ Վանի մութ ձորով,
Հավքերը որսված չեն փոխվել նորով,
Ազգիս երամից արյուն է ծորում...
Ավեր վանքեր կան Վանի սև ձորում:

Վանք իմ Վանա, Սուրբ իմ Վանա,
Փարվիր կրծքիս՝ թող սըրբանա՜:
Հո՜վ իմ Վանա, ծո՜վ իմ Վանա,
Հպվիր սրտիս՝ թող ծովանա՜:

Մոմ չկա վառած հին Սուրբ Խաչ վանքում՝
Հանգել է՝ ինչպես լույսն Աստծո աչքում:
Աղոթող չկա՝ տերտերն է խաչվել...
Ու՞մ թողներ վանքը, խեղճը ու՞ր փախչեր:

Վանք իմ Վանա, Սուրբ իմ Վանա,
Փարվիր կրծքիս՝ թող սըրբանա՜:
Հո՜վ իմ Վանա, ծո՜վ իմ Վանա,
Հպվիր սրտիս՝ թող ծովանա՜:

Կանթեղն այդ Հայոց ոչ ոք չի վառում,
Անթեղված, անհուր՝ մարու՜մ է, մարու՜մ...
Նա մեզ սպսող՝ թալկացա՜ծ , անլույս,
Աչքը մեր ճամփին... գուցե՝ ոչ անհույս:

Վանք իմ Վանա, Սուրբ իմ Վանա,
Փարվիր կրծքիս՝ թող սըրբանա՜:
Հո՜վ իմ Վանա, ծո՜վ իմ Վանա,
Հպվիր սրտիս՝ թող ծովանա՜:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 24 мар 2010, 22:28, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 11 янв 2010, 21:55

ՀԱՐԿԱՎՈՐ Է

Հարկավոր է մարդուն շա՜տ քիչ –
Մի սիրտ լի սեր, կըրքի թռիչք,
Ո'չ նախանձող, քեն պահող միտք,
Ո'չ չար հայացք , սաստող կըռինչ:

Հարկավոր է մարդուն շա՜տ քիչ –
Մի ջերմ ժպիտ, ոչ թե՝ քըրքիջ,
Լավ ընկերոջ մի թույլ ապտակ -
Ո'չ Հուդայի համբույր-մատնիչ:

Հարկավոր է մարդուն շա՜տ քիչ –
Սիրո մի ծիր, կըրքի թռիչք,
Երջանկության գիրկը տանող
Մի սիրտ լի սեր, ուրի՜շ ոչինչ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение