СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 янв 2010, 22:15

***
Վայելքներում ճոխ, ընտիր՝
Քո նյութական դրախտում,
Մա'րդ, հուշերիդ անխտիր
Գոռոզությունն է հաղթում:
Մոռանում ես նրանց հար՝
Ինչպես մի կեղծ մոռացկան,
Ընկերներիդ՝ բախտից չար
Դարձած թշվառ մուրացկան:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 22 янв 2010, 00:16

Թախծոտ էտյուդներ
ԱՇՈՒՆ

Լուսինը պաղ - աշնան տերև՝
Քամու թևով հասած վերև,
Հավքի թևին ամպի ծվեն,
Երամ դարձած պիտի չվեն:


***
Մի չոր դեղծենի ու մի ծիրանի
Ջահել օրերին տվին երանի՜...
Այրվելով ժանգոտ վառարանի մեջ
Վերջին ձմռանը ծեր այգեպանի:


***
Բարդուց վերև թռչող երամ,
Բարդու վրա ճերմակ եղյամ,
Բնին հենված ծերուկ մի խեղճ,
Հոգին չվող երամի մեջ...

***
Փողոց վռնդված ծերացած մի շուն
Իր փառքով հսկած դղյակն է հիշում,
Չի ուտում՝ նստած աղբանոցի մեջ,
Իր նախկին տիրոջ դեն նետած խաշուն:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 24 мар 2010, 22:30, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 янв 2010, 22:48

***
Ո'չ, չի լինի փառքի, ոչ' էլ պատվի անկում,
Թե անունդ գտնես տգետների ցանկում,
Հիմարների արտում դու չես դառնա որոմ՝
Քո բանական սերմով՝ իմաստության ցանքում:

***
Փոփոխություն չկա ու վե'րջ -
Օրենքնքրը նույնն են ու հին.
Ծնվեց - փառքի, ճոխության մեջ,
Մեռավ – թշվառ, աղքատ ու սին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 фев 2010, 23:47

ԿՅԱՆՔԻ ՆԺՈՒՅԳ

Ո՞ւր ես փախչում, կյանքի նժույգ,
Դոփում մաշված քո պայտերով,
Հոգնել եմ ես այդ երկու զույգ
Սմբակներդ միշտ պայտելով:

Թալկացե՜լ ենք, գիտեմ ստույգ,
Վերջնագծի մոտ հայտնվելով –
Ես՝ անմաշիկ, դու՝ պայտից զուրկ՝
Դժվար ուղուն այս պարտվելով:

Ու՞ր ես փախչում, բախտի նժույգ...
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 19 мар 2010, 00:07

Երկու տողով

***
Չնայած ոչ ոք չէր հարգում էշին ,
Բայց շատերն էին հավաքվել լեշին:

***
Այսպիսին է, ընկեր, պոռնիկի ցեղը,
Մարմինն է թանկ, ոչ թե՝ ուղեղը:

***
Հենց որ վատին ընտելանում՝
Նրա հետ ենք ընկերանում:

***
Առյուծը՝ ծառա, աղվեսը՝ գահին:
Ո՞վ կծառայի այսպիսի շահին:

***
Կյանքի ուսուցած մի դաս էլ անցանք ՝
Ազնիվ լինելը դառել է հանցանք:

***
Ասեք, պարոննե'ր, ինչպե՞ս սրբացաք,
Երբ որ մանուկներ թողիք որբացած:

***
Դժվարանում եմ, Տեր հայր, մի հարցում,-
Հավտու՞մ եք ինքներդ Աստծուն:

***
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 19 мар 2010, 23:33

Մանուկների համար


ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Սովորել եմ կարդալ, գրել,
Գիր ու գրքով միտքս սրել.
Ա-ն՝ արևն է ելած ոտի,
Բ-ն՝ բարևն է առավոտի:
Գ-ն՝ գնում եմ նորից դասի,
Դ-ն՝ դպրոցն է Երրորդ մասի:
Ե-ն՝ եկել եմ դպրոցից տուն,
Զ-ն՝ էլ զանգն է դռան հնչում:
Է-ն՝ է՜յ, ինչքան լավ է տանը,
Ը-ն՝ էլ ընկեր Վարդանյանը:
Թ-ն՝ թվերն են ու թանաքը,
Ժ-ն՝ ժամն է ու ժամանակը:
Ի-ն՝ իղձերն են մանուկ սրտում,
Լ-ն՝ լռեցե'ք, դաս եմ սերտում:
Խ-ն՝ խաղալու ժամն է բակում,
Ծ-ն՝ ծիրանի ծառն է ծաղկում:
Կ-ն՝ կրպակն է մրգով լիքը,
Հ-ն՝ հարազատ իմ հայրիկը:
Ձ-ն՝ ձմեռն է, ձյունը մայթի,
Ղ-ն՝ ղողանջը մոտի վանքի:
Ճ-ն՝ ճտերն են, ճընճըղուկը,
Մ-ն՝ մայրիկն ու իր մանուկը:
Յ-ն՝ թիվ յոթն է՝ իմ տարիքը,
Ն-ն՝ նահապետ Նոյ պապիկը:
Շ-ն՝ շնիկն է բակը հսկող,
Ո-ն՝ ոչխարն է մեզ բուրդ տվող:
Չ-ն՝ չամիչն է, չիրն է բալի,
Պ-ն՝ պապիկն է իմ միշտ բարի:
Ջ-ն՝ Ջիվանն է ջութակահար,
Ռ-ն՝ Ռուբիկն է մեր ռազմավար:
Ս-ն՝ էլ սիրտն է մեզ ջերմ սիրող,
Վ-ն՝ վանքերն են մեր ղողանջող:
Տ-ն՝ տատիկն է միշտ հոգատար,
Ր-ն՝ րոպեն է, մեր խեղճ Ր -ը տառ:
Ց-ն՝ ցորենի հացն է անուշ,
Փ-ն՝ փնթին է ծույլ ու ապուշ:
Ք-ն՝ քաղաքն է մեր քարակերտ,
Ու-ն՝ ուլունքն է հուռութքի հետ:
Օ-ն՝ հինգերն են օրագրի մեջ,
Ֆ-ն՝ ֆինալը, այսինքն՝ ՎԵՐՋ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение grqo » 20 мар 2010, 00:16

Ապրեք վարպետ, այս բանաստեղծությունը նույնպես հրաշալի է.. :21:
հաշվի առնելով որ Ֆ տառը վերջին դարերում միայն ավելացավ հայկական այբուբենին (օտար բառերը գրելու համար)
ֆինալը – վերջը ավելի հուսալի կլինի :)
" YA ZERKALO OTRAJAYUSHEE TEBYA SAMOGO, YA OTVECHAYUSHEE TEBE - EXO TVOYO "
Аватара пользователя
grqo
Активный участник
Активный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 мар 2010, 22:38

Ողջույն, Գրիգոր: Ինձ համար միշտ էլ հաճելի է Ձեր ներկայությունը իմ ստեղծագործությունների էջերում: Արժանանալ գովեստին ավելի գրագետ մարդկանց - բազմակի արժեքավոր են ինձ համար: Խորին շնորհակալութուն եմ հայտնում:
Իհարկե , Մաշտոցի ժամանակ այդ Ֆ տառի կարիքը չի եղել, կարծում եմ նա չի նեղացել հայ լեզվագետերից այդ նորարարության համար: Բա մենք ո՞նց կաեինք « Արա, ու՞մ ես Ֆռռացնում» : Սա, անշուշտ, կատակ է:
Հարգանքներով՝ Հենրիկ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 06 апр 2010, 10:50

ԵՐԿՈՒ ՏՈՂՈՎ
***
Քաջերն էլ են միշտ զենք, զրահ կրում,
Բայց վախկոտն է շատ այն ցուցադրում:

***
Խոսք կա թուր է, դատ է, ատյան,
Դաստակ ունի, չունի պատյան:

***
Երջանկությունն է մեզնից նահանջում,
Երբ քիչը տալիս, շատն ենք պահանջում:

***
Թող չընկնի մի բուռ սիրտդ, մարդ, նեղը,
Ամեն ցավ այնտեղ ունի իր տեղը:

***
Երբ որ սերը սիրտ է հուզում –
Սրտում սերը բույն է հյուսում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 11 апр 2010, 21:46

Ո՞Վ ՈՒՆԻ ԸՆԿԵՐ

Կասկածամիտ եմ դառել ես այնքա՜ն՝
Դժվար թե ընկեր ունենա արքան:
Զուր եք անողորմ նայում ինձ գահից,
Զուրկ են ընկերից ամեն մի դահիճ:
Չունի ճաշակը, անձնագեղ ու նուրբ,
Ունի՝ մաճկալը, եզը, մշակը,
Եվ նա ով լի է հավատով մի սուրբ,
Անկասկած՝ և այս սին անճաշակը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение