ԿՅԱՆՔԻ ԳԵՏԸ
Սոնետ
Ես իջնում եմ սարից գետի հոսանքն ի վար՝
Ջրերն արծաթ են սուրբ, կոհակներվ, վարար:
Կաթիլներն են ցայտում՝ կարծես խաղ է մանկան,
Ջինջ են ջրերը՝ պա՜րզ, բայց և խենթ են այնքա՜ն:
Ակունքներից այն սուրբ, ջրվեժներով այն վեհ
Հոսում է գետն ուրախ՝ թողած կիրճեր ու վիհ,
Եվ անտառներ դալար, կախարդական ու խիտ՝
Ուր ինձեր են վըխտում, հովազ, պախրա ու վիթ:
Կյա'նք, նման ես գետի ակունքներով բազում՝
Ուր երկնում ես ցավով, դեպի անդունդ վազում -
Մերթ իմաստուն մի այր, մերթ պատանի անմիտ:
Գիտե՞ս, այնտեղ ցածրում չար է աշխարն ու բիրտ,
Ու՞ր ես թռչում, ի'մ խենթ, այս սրբության գահից,
Այն անդորրում ճահճոտ չես տարբերվի մահից:
