СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противнику

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 июл 2010, 21:36

ՏԱՐՓԱՆՔ

Անծիր մթում անուշ,
Խավարի մեջ անհուշ
Մենք՝ կրքերով հոսուն,
Տռփանքով լի, հասու՜ն,
Խոլ, երանքով բերի,
Խենթ տռփանքին գերի –
Ես կախարդված մի մանչ,
Դու կախարդող մի հարճ -
Անբանական, անհոգ,
Եվ էությամբ անգո
Արշալույսվում անուշ,
Անթեղվու՜մ ենք անուժ...
Հետո ինչպես փյունիկ
Նոր ուժ առնում, նոր՝ կիրք:

Օ՜, ի'մ հմա, ի'մ հարճ,
Գիշերն անու՜շ էր... կարճ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 29 июл 2010, 20:59

***
Ինչի՞ս է, ասա', քընքշանքն այս մեղմ,
Երբ որ պայքար ու բոհ կա ամեն տեղ,
Մեզ զենքեր են պետք, զրահ ու կապար,
Ձեզ՝ արքաներիդ, գուցե, ոսկե գեղմ:

***
Կյանքդ մաս-մաս տուր ամենքին ինչպես մի սուրբ ճրագ,
Ոչ թե՝ մենակ վատնիր գանձն այդ անտեղի ու անհագ:
Երբ ծերության խավարն ընկնես՝ անփարատ ու անօգ -
Եղիր հույսով՝ լույս են տալու մոմի նման մի օր նրանք:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 авг 2010, 21:13

***
Հավերժական չկա ոչինչ – չեմ էլ փնտրում,
Կորցրել եմ անցյալ մի ջինջ – չեմ էլ փնտրում,
Կյանքն այն անձկալ՝ բալասանն ու նուշն անուշ –
Այստեղ՝տատասկ ու եղինջ – չեմ էլ փնտրում:

***
Վեր մի' նայիր, նայի'ր դու ցած,
Այստեղ են քո օրերն անցած՝
Բարիքներդ, մեղքերդ բյուր...
Այստեղ տանտեր, այնտեղ ես հյուր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение grqo » 14 авг 2010, 23:03

Ձեզ դեռ երկար տարիների առողջ անձնական և բազմարժեք ստեղծագործական կյանք ենք մաղթում Վարպետ
" YA ZERKALO OTRAJAYUSHEE TEBYA SAMOGO, YA OTVECHAYUSHEE TEBE - EXO TVOYO "
Аватара пользователя
grqo
Активный участник
Активный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 авг 2010, 12:45

Շնորհակալություն բարի ցանկությունների համար, grgo ջան, հաճելի է երբ արժանանում ես մարկանց ուշադրությանը: Այսօր կարգի բերեցի ինտերնետս... դրա համար մի քիչ ուշացումով եմ պատասխանում: Հարգանքներով՝ Հենրիկ
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 сен 2010, 21:20

***
Ահա այսպես է կարգը –
Թըռչում է կյանքիս կառքը,
Բան չի տանում նա իր հետ,
Չի հարցնում իմ կամքը:

Թըռչում է կյանքիս կառքը,
Խենթ են ձիերիս վարքը,
Ձայն, փոշի ենք վեր հանում -
Կարծում , թե՝ սա է փառքը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 сен 2010, 11:08

ԱՀԱ, ԹԵ ՎԱՏ ՊԱՀՆ ԻՆՉՈՒՄ Է

Բծախնդիր մարդ եմ դառել...
Գիտե՞ք, թե վատ պահն ինչու՞մ է–
Որ առյուծի գահը չունի՝
Առյուծի պես մըռնչու՜մ է:

Դեռ թռչող չէ կարգին դառել՝
Վեհ ճախրանքի պահը չունի –
Արծվի պես գիտի թառե՜լ,
Արծվի պես կըռնչու՜մ է:

Գլխում չունի միտք ու բառեր –
Իմաստության ջահը չունի,
Բայց կարող է դատարկ ճառել՝
Ճառը անմիտ դեռ հնչու՜մ է:

Ահա, թե վատ պահն ինչում է...
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 сен 2010, 20:00

Տարիները ուղտեր են մեղմ,
Քարավանն է հույզով զուգվել,
Սեր են տանում գանձերի տեղ
Նրանց՝ ովքեր կուզեն զույգվել:

Նժույգներ են օրերը խենթ,
Կրքով լեցուն ու աննկուն,
Մերթ դոփում են անհոգ, մերթ՝
Խորհում ինչպես ծեր իմաստուն:

Չեն անցնում այդ օրերն անկարգ՝
Մեկ գիշեր է, մեկ՝ խենթ ցերեկ:
Մի թողնի օրն անցնի անփառք՝
Այսօրն հեշտ է դառնում երեկ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 27 сен 2010, 15:48

***
Ցերեկը հուր ես կանթեղի,
Գիշերը խմուր մի ջահ:
Լավ է սին կյանք անտեղի,
Քան՝ անիմաստ մի մահ:

***
Մի օր սառույց, մի օր ջուր,
Մեկ մոխիր ես, ու մեկ՝ հուր:
Ու՞ ես մարում, բախտ ի'մ խենթ,
Երազներս այս մի բուռ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 окт 2010, 00:41

***
Գինիդ լինի մաքուր, անչար, իսկ բաժակդ թերի,
Որ դու լինես իշխող գինուն, ոչ թե՝ դառնաս գերի:
Գինին սիրո գիրկ է տանում... և ոսոխի չար որջ,
Ո'չ, չի հաղթում նա թշնամու, բայց խոցում է ընկերի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение