СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противнику

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 окт 2010, 00:24

ԱՂՎԵՍԸ ՀԱՎԱՆՈՑՈՒՄ
ԱՌԱԿ

Խստիվ հսկվող տերունական հավանոցում
Մի շեկ աղվես իրեն շուն էր ձևացնում,-
-Իջի'ր թառից, Աքլոր ախպեր,
Ես ձեր բակի շունն եմ ջահել:
-Ասենք շան են աչքերդ կեղծ,
Բայց ինչու՞ ես հաչելուց զերծ:

Ու՞մ է, արդյոք, փաստն այս այդքան
Ասե'ք, հավքեր, գոհացնում.
Շան պաշտոնում աղվեսներ կան
Տերունական հավանոցում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 окт 2010, 19:27

***
Կյանք առեղծվածը խրթին է այքա՜ն,
Որ բախտի ուղին չենք տեսնում անգամ,
Ամենուր սադրանք, թակարդ ու անդունդ,
Աստվածն ուղեցույց, մենք ճամփորդ անկամ:

***
Ես անդընդի պռընկին՝ վիհերին թույլ ու փխրուն –
Կյանքի խաղ է ու մահի, բայց տեսե'ք, որ չեմ տխրում:
Ես չեմ գործել չարիքներ, եղել եմ ճիշտ, անբասիր,
Շուրջս բարի պահապան հրեշտակներ են վխտում:

Ապրիլի 24

Մեր ցավի օրն է՝
Վերքի խորության,
Մեր վշտի Զորն է,
Բայց ո'չ թուլության:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 окт 2010, 19:45

Այս բանաստեղծների շարքում ես ինձ զգում եմ 15- րդ դարից եկած մի մոլորված աշուղի:))))) Հնացած ու պարզամիտ: Սա իմ տեղը չէ:)))))

Երկար մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ իհարկե, չեմ կարող ուրիշների պես գրել հանճարեղ բառարանային բանաստեղծություններ, բայց այն, ինչ գրում եմ՝ անհրաժեշտ են: :34:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 24 окт 2010, 10:44, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 окт 2010, 10:37

***
-Ինձ տուր այնքա՜ն,- ասի Աստծուն,- չնախանձեմ ուրիշներին,
Բայց ո'չ այնքան, որ նախանձեն ինձ կիսաքաղց ճորտն ու գերին:
Աստված խորհեց, խորհե՜ց երկար ու զարմացած այսպես դատեց,-
- Դու խնդրում ես, մա'րդ արարած, քո Արարչից անկարելին:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 окт 2010, 10:39

***
Պարտության խոր ցավն է իրոք պարտվածների սիրտը խոցում՝
Անսփոփանք ու անփարատ՝ հրակիզելով անշեջ բոցում:
Պարտվածներին թվում է, թե՝ հաղթողներին վեհացնող՝
Արձան, փառք, ձոն, շքանշան - այդ ցավերն են ոսկեզոծում:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 окт 2010, 20:57

***
Աշխարհում այս չար ու ահեղ,
Կանքում՝ լարված ինչպես աղեղ,
Երբ կա թույլ մեջք, ուժեղ ձգտում –
Դառնում է մարդ մի նուրբ բաղեղ:



.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 01 ноя 2010, 00:10

Առակ-քառյակ
***
Մի արծիվ էր արքայաբար երեկ ժայռի վիհին թառել,
Վիհն այդ պահին մի վեհաշուք արքայակիր գահ էր դառել:
Այսօր տեսա այդ նույն վիհին մի ագռավի: Օ՜, թշվառ պահ:
-Այդ արծիվն է արքա, ագռա'վ, քեզ թվում է, թե՝ վիհն է գահ:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 07 ноя 2010, 00:20

Ժամանակակից սպիրակ, կարմիր, դեղին և այլ գույների
բանաստեղծությունների մոտ այս քառյակը շատ պարզ է,
ավելի շուտ՝ անգույն , բայց ես ուզում եմ այն հրատարակել՝
նախօրոք իմանալով որակի մասին:

***
Գետ ես հոսող – հուն չունես,
Հավք ես թռչող – բույն չունես,
Օրդ առանց Հայրենիք
Սև է – ուրիշ գույն չունես:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 ноя 2010, 11:11

Շնորհակալություն, Գրիգոր ջան, համոզեցիր , որ իզուր չէ գրված:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 ноя 2010, 11:13

Առակ-քառյակ


***
Շունը շանն իր պոչի մասին պատմում էր մի արկած՝
Թաքցնելով գայլ-գազանից, որ չպոկեն հանկարծ:
Սա առակ է պոչի մասին, մի մեծ բան չէ, սակայն՝
Քիչ չեն մարդիկ գլուխ գովան՝ կա այսպիսի վարկած:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение