СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 18 дек 2010, 00:13

***'
Հազար ու մի գիշերներ խոլ տռփանքով լիք
Հազար ու մի ցերեկներում պահիր գաղտնիք:
Կյանք առեղծվածն ասպարեզ չէ խրախճանքի –
Հազար ու մի գիշերներ դեռ կանցնեն անկիրք:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 18 дек 2010, 21:53

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՐԳ
Մանուկների համար

-Աշու՜ն, աշու՜ն, աշ՜ուն,
Ջերմ գույներով, նախշուն,
Ո՞վ է այդպես շռայլ
Քեզ գույնզգույն նախշում:
Ո՞վ է երանգ ու փայլ
Քեզ նվիրում, բախշում:
Ժպտաց աշունը մեղմ՝
Մանկան նման անմեղ,-
-Ինձ ներկել է, Արփիկ,
Մեր մայր Արև-Արփին:
Նայեց Արփիկը վերև,
Ասաց,- Ողջու՜յն, Արև,
Դու՞ ես երանգ-երանգ
Ներկում ծառ ու տերև:
Ժպտաց Արևը մեղմ՝
Մանկան նման անմեղ...
Աշուն է, ջինջ աշուն,
Արփին ձորն է նախշում,
Հավքը չվում է հետ,
Օրը դար է մաշում:
Աշու՜ն է, ջերմ աշուն,
Ձորը գորգ է նախշուն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 дек 2010, 22:09

***
Միթե՞ մարդ չի ամաչում արդյունքից իր արարքի,
Երբ հյուսում է ու կոփում պիրկ շխթաներ կապանքի,
Սեր, կրքեր է բանտարկում, բարի իղձ ու երազներ,
Բարին է, Տեր, շղթայված, չարն է առանց կալանքի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 25 дек 2010, 18:20

ՍԵՐԸ

Սերս եկավ խնդալից՝
Ինչպես բույրը մասրենու,-
-Դեռ շատ եմ քեզ,- ասաց ինձ,-
Իմ հրի մեջ այրելու:
Բյուր ջանքերս անցան զուր՝
Տարա՜ն բույրը մասրենու...
-Բայց, փշերս,- ասաց,- սուր
Հավերժ քոնն են լինելու:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 дек 2010, 21:16

***
Ով գանձ չունի թանկ պատվից –
Իր բնույթով մի հատ է.
Գող առյուծն այս գող կատվից,
Շնագայլից էլ վատ է:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 29 дек 2010, 19:02

ԴԱՐՍ ՄԱՇԵՑ -ԿԵՍ ԵՂԱՎ

Դարս մաշեց - կես եղավ՝
Բախտիս ուղին հետը,
Կյանքս ջրի պես եղավ՝
Բարակում է գետը:
Աչքիս մութը դես եղավ՝
Էլ դիպուկ չէ նետը,
Քար ուզածս խիճ եղավ՝
Հավերժ չէ այս բերդը:
Անցած օրս ջինջ եղավ՝
Թուխպն էր առնում հերթը,
Մանկությունս քիչ եղավ՝
Շուտ մեծացավ խենթը:
Աղոթեցի՝ ճիչ եղավ՝
Հառաչանքս հետը,
Ջահել օրիս ի՞նչ եղավ...
Ծերությանն է երթը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 31 дек 2010, 13:28

ՆՈՐ ՏԱՐԻ

Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավյար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին հարկավուր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետապի,
Որն իր հսկա
Պարկի միջից-
Կամ էլ բըռի,
Գանգուրներին մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն խինդով սփռի:
Այս մի տոնին
Ո'չ հարս է պետք,
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է,
Եկեք ասենք -
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր
Շնորհավո՜ր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 янв 2011, 23:57

***
Նայում եմ դեպ երկինքն էլի,
Ու ծագում է իմ մեջ վարկած.
Գուցե փայլն այն աստղների
Ժպիտներ են բարի մարդկանց:
Գուցե սիրո լույսը անհուր
Այդ նրանք են վառում մեր մեջ,
Ու տեսնում եմ. ծանոթ մի ուր
Սեր ու լույս է սփռում անշեջ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 18 янв 2011, 12:18

***
Չի տարբերվում, ա'յ, անշուշտ,
Այլ ազգերից – հայինը.
Մարդու միտքն է, վա՜յ, անկուշտ,
Ոչ թե՝ որովայինը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 янв 2011, 20:08

ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱՏ Է

Մահից դաժան, վատ կյանքից վատ –
Անմահությունն է միայն.
Անցյալն՝ անհուշ, գալիքն՝ անհայտ,
Ներկան՝ անհուր և ունայն:
Մարդ հոգնում է կյանքից անդուլ,
Բարիքներից ձանձրալի...
Մարմի'ն, հոգու բերդն ես անդուռ...
Մա'հ, դու էլ ես անձկալի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение