ԴԱՐԸ ԲԱՆՍԱՐԿՈՒ
Դարը բանսարկու, խոլ ու սանձազերծ,
Սթափվել է կարճ նիհրից սնամեջ,
Տագնապ է բերել ժպիտով իր կեղծ
Եվ անարգում է մարդկությանը խեղճ:
Գալիքը կարծես գոց, անլուսաշող
Ցավ է ճարակում ՝ չեկած հիմնովին:
Ներկան կաշկանդված, եղծանքով ողող
Թշվառ ողբերգն է կաղկանձում իր հին:
Կանցնեն հողմերը բքաբեր ու բիրտ ,
Կվառվի հույսի կանթեղը լուսազարդ,
Կերկնի և հույս, և սեր ամեն սիրտ,
Կյանքը կծաղկի… մնալով միշտ բարդ:
.
