СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 мар 2011, 22:02

***
Մարդ թողնում է աշխարհն այս լի՝ հոգնած ցավ ու կարիքներից,
Դառն, անողոք կյանքն է լքում՝ չլիացած բարիքներից:
Մանուկը միշտ մորն է գրկում՝ երբ պատժում է մայրը նրան.
Աստծո մոտ է մարդն ելք փնտրում՝ Աստծո տված չարիքներից:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 22 мар 2011, 18:38

***

Կյանքդ լավ է անցնի անշուք,
Հերոսությունդ ՝ աննշան,
Քան ստանաս կեղծ արքայից
Կեղծ ոսկեձույլ շքանշան:
Եթե ինձ ես - դարձիր առյուծ
Շնագայլի ոհմակի դեմ:
Պարգևներ կան՝ շղթաներ են.
Պողպատից են ձուլում շղթան:
Նվերներ կան՝ կապանքներ են,
Գերված ինձը նման է շան:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 мар 2011, 22:37

***
Ուր ես փքվել, է՜յ, նախա'նձ,
Ոչ գահ ունեմ, ոչ էլ՝ գանձ:
Արի, թողիր այս կյանքում
Հուշ ու անուն փառապանց:

***
Նախանձությունն անհրավեր
Ավերեց տուն, հույսեր, ջահեր:
Ասաց,- Սրանք ի՞նչ են, մարդի'կ,
Ավերել եմ բերդ ու գահեր:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 мар 2011, 10:48

***
Կեղծիքը միշտ կորցնում է իր հմայքն ու զորությունը.
Պղտորելով ջրփոսերը չեն փոխում հուն, խորությունը:
Լռության մեջ պիտի փնտրել իմաստության ակունքը խոր,
Հմայում է մարդուս անմիտ բամբասանքի նորությունը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 мар 2011, 22:45

ԿԵՂԾԻՔՆ ԱՐԱՏ Է
Սոնետ

Կեղծիքն ինքնագոհ՝ արհամարելով նախատինք բազում,
Թափառում է իր խոլանքով վայրի սրտերում տաքուկ,
Այդ վայրագագույն հողմը ամեհի դոփում է, վազում
Եվ ապականում ճշմարիտ մտքի սաղմերը փափուկ:

Ո՞վ տերը այդ նենգ բանսարկության՝ եղծանքով ողող,
Տերը՝ դյուրընթաց այդ սրտակեղեք արհավարիքի,
Որ ավերում է հավատը մարդու՝ սրբության կոթող,
Ցանում չարի սերմ՝կեղծ ու ապական, ոչ թե՝ բարիքի:

Կեղծիքն ապիկար արատ է լափող սիրտը մարդկության,
Որ ներս է հորդում, ջարդում հատակը հույսի գավաթի,
Պաշարում մարդու զգոնությունը, տանում մատնության,

Այրում անողորմ ու կենսազրկում սաղմը հավատի:
Ահա աղոթքով դիմում եմ քեզ, Տեր, արի' հայտնության,
Օգնիր ազատվել կեղծիք-չարիքից, տուր հույս փարատի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 мар 2011, 12:38

ՊԱՏՐԱՆՔ
Սոնետ
Թմրել է միտքս անդորրում մոլոր,
Նիրհն է գերել էությունն իմ հեգ,
Թախիծն է լքում նազանքով շորոր,
Զարկերը սրտիս թվում է նոր երգ:

Ոչ քնած եմ ես, ոչ՝ կարծես, արթուն,
Չեմ զգում կյանքի լլկանքն անբարիշտ.
Մի ջերմ երազ է հարկավոր մարդուն՝
Ուր չկա տանջանք, չկա դավ ու վիշտ:

Լքել են մտքերն խոլ, տագնապահար,
Անուշ թմրությամբ պարուրված եմ, լուռ,
Սրտիս մեջ կարծես հմայք կա մի հար:

Դարձել է հոգիս սրբության մատուռ...
Պատրանք է: Շուրջս աշխարհն է նույն չար,
Բախտիս նեղ ճամփեն՝ փակուղին անդուռ:



.
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 12 апр 2011, 19:11, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 апр 2011, 00:09

***
Իզուր ապրած տարիներ, անշուք անցած օր ու դար,
Ձեր պատճառով պիտ չապրենք տարիների ոսկե շար:
Ո՞նց հետ բերենք ձեզ, ասե'ք, ապրենք մի նոր իմաստով,
Քաղցրությունն այն խաբուսիկ այսօր շատ է թվում դառն:

***
Երբ քո սրտի գանձարանում
Քո իսկ խիղճն է արձանանում՝
Որպես զգոն պատվո պահակ -
Սիրո գանձն է անծայրանում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 12 апр 2011, 19:12

ԱՂՈԹՔ

Մութ տաճարում անսփոփ այրին
Խորանի առաջ զսպելով ճիչը,
Խնդրում է Աստծուն՝ աղոթքով լռին,
Որ տա բարության իր բաժին-քիչը:
Մոմը մարում է՝ բախտի պես խամր,
Պաղում է դեմքին արցունքի շիթը:
Աղոթքը լուռ է, իսկ ճիչը՝ համր...
Չի լսում աղերսն Տեր-Արարիչը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 апр 2011, 19:30

***

Թեկուզ նիրհի էությունդ՝
Մեկ է, մահը չի հորանջում,
Մոտենում է ծերությունդ,
Ջահելությունդ՝ նահանջում:
Ու դառնում է կյանքդ լեղի,
Երբ վատնում ես այն անտեղի:
Վերջնագծիդ աղջամուղջում
Աստված հաշիվ է պահանջում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 22 апр 2011, 15:43

Գանձակի գավառի մի խումբ հայրենասերների հետ միասին պապս՝ գետաշենցի Եղիշ Բաբաջանյանը սայլերով զենք է տարել (обоз) Վանի ինքնապաշտպանության մարտիկների համար: Այնտեղից վերադարձել է երկու տարի անց:
Այդ տարիների մասին ես ոչ մի բան չգիտեմ: Ես պապիս հիշում եմ միայն կաթվածից անդամալույծ, ծանր հիվանդ վիճակում:
Նվիրում եմ նրանց բոլորի պայծառ հիշատակին...


ՀՈՒՇՆ ԻՄ ՆԱԽՆՅԱՑ

Ահա աստղ մի լուսազարդ՝
Երազներիս կիպ, հարակից,
Այս կրքաշատ ժխորից բարդ
Կանչում է ինձ լուրթ հարավից:

Այն սուրբ երկրից իմ պապերի՝
Գավառներից Վան ու Գողթն՝
Այն ծովակից վիհ-ափերի,
Որից զրկեց եղեռն ու գաղթ:

Պապս այնտեղ տարել է զենք՝
Կտրիճներին Վանը պահող,
Երգ կար սրտում՝ տարել է երգ
Մաճկալներին կռվող, բոհող:

Ինձ պապերիս հուշն է տանում...
Սրբություն ենք թողել Վանում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение