СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 май 2011, 21:16

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ
Սոնետ
Այս հույզով լի գարնան ակոսված թարմ հերկում
Արթնացել է սերը ու տռփանք է երկնում:
Արյունն է խոլ հոսում երակներով բազում,
Նրանց միջով կարծես երամակ է վազում:

Եվ սրտերն են դոփում նժույգների պես խենթ
Ու պատրաստ են տիրել սիրո ամրոց ու բերդ՝
Լարած մկան ու կամք, լարած ուղեղ ու միտք:
Մաշկի վրա նրանց չկա մի կետ անկիրք:

Շրթունքները էգի սիրո հմնն են երգում,
Կոշտ ձեռքերը որձի էգի մաշկն են հերկում:
Երանքները լեցուն իմաստով նոր կյանքի

Վայելում են հաճույքն իրենց կրքոտ վարքի:
Այդ տռփանքից, սիրուց մի նոր կյանք է երկնում,
Թող այն լինի բարի՝ գրկում սիրո, փառքի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 май 2011, 13:05

ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ
Սոնետ

Ես ինքնակամ, մենակ, պարափակված ու լուռ,
Մեկուսացված կյանքի լլկանքներից եռուն,
Հեռու տարերքներից, տագնապներից անդուր,
Գուշակել եմ ուզում մոտ գալիքն ու հեռուն:

Իմ մենության փոքրիկ դրախտում լուռ, անհոգ՝
Ինչպես բախտագուշակ՝ պայծառատես մի մոգ,
Քըրմի նման մի սուրբ,՝ արձանացած ու մունջ,
Գուշակել եմ ուզում գալիքը տագնապաշունչ:

Բայց չեմ տեսնում ոչինչ հեռվում փոթորկահույզ,
Որ ներշնչեմ մարդկանց, բերեմ հավատ ու հույս.
Աստված – Աստվածն է նույն, մարդը՝ խեղճ ու անկամ,
Իշխողներն են կոփում այնտեղ կապանք ու գամ:

Սերը նույնն է այնտեղ՝ ինչպես անբիծ մի լույս...
Եթե ինձ տան նոր կյանք՝ ես էլ այնտեղ կգամ:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 06 май 2011, 23:27

***
Եկե'ք, հայեր, ուղեղ ու միտք իմաստության ջահ դարձնենք,
Յաթաղանը մեր թշնամյաց հայոց արտում բահ դարձնենք,
Լինենք մի ազգ, մի հայրենիք, մի ժողովուրդ հրաշագործ,
Անհուն սերը մեր սրտերի համայն Հայքին գահ դարձնենք:

***
Հենց որ կյանքն ես դու հասկանում – արդեն շատ է ուշ լինում.
Քանի տեղյակ չես աշխարհից – կյանքն այնժամ է նուշ լինում:
Վատն այն է, որ արդեն գիտես, լավը՝ որ չես իմանում -
Ինչքան շուտ ես կյանքն հասկանում՝ այնքան շատ է փուշ լինում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 май 2011, 23:39

***
Այս աշխարհի լավ ու վատով լիանում ենք ու անց կենում,
Կյանքի գաղտնիք-առեղծվածով հիանում ենք ու անց կենում:
Մի օր կյանքը իմաստուն է, մի օր, կարծես՝ սին, անմիտ,
Հետ չդարձող քարավանին միանում ենք ու անց կենում:

***
Կյանքը անցավ խենթ քամու պես – խորհելու պահ չմնաց,
Հողմը սիրո կանթեղ մարեց - լույս տվող ջահ չմնաց:
Գալիքը միշտ ապառիկ է, ներկան լափում է կանխիկ,
Մարդ կարծում է գանձ է անգին – այդ գանձից շահ չմնաց:

.
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 23 май 2011, 19:10, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 май 2011, 21:27

***
Սուտն ու կեղծիք սիրող մարդը չի հարցնի - ճիշտը ու՞ր է,
Ողբ ու ցավով տառապածը չի փնտրելու - վիշտը ու՞ր է:
Ինչքան ցավ տաս տանում է մարդ, ինչքան ոսկի՝ չի կշտանում,
Լիացած մարդ չեմ տեսնում, Տեր, ասա տեսնեմ - կուշտը ու՞ր է:

***
Թեկուզ դեղին, թեկուզ փայլող – չխաբվես, մարդ, ոսկի չեն,
Տասն իմաստուն այր ժողովես – երկուսը մի խոսքի չեն:
Ամեն մի մարդ յուրովի է այս աշխարհում խենթանում՝
Մի հորդ գետի ջրերն անգամ, հավատա', մի հոսքի չեն:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 май 2011, 19:07

ՀԱՎԱՏԻ ԱՐՇԱԼՈՒՅՍ

Անզուսպ հույզեր, անսանձ կիրք՝
Տարերքածին, բոցեղեն,
Փոխած բնույթ, ձև ու դիրք
Դարձաք դժոխք մի գեհեն:

Խորտակում եք անողորմ
Սաղմն հավատիս՝ բարեփառ:
Հետ քաշվեցե'ք, բուք ու հողմ,
Փայփայել եմ այն մի դար:

Հավատիս հար կանթեղում
Բոցկլտում է մի սուրբ լույս...
Զուր եք, հողմե'ր, անթեղում –
Դարձել է նա արշալույս:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 24 май 2011, 11:46, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 май 2011, 11:28

ԲԱՐԻ ԵՐԹ

Այս ծովերում փոթորկված,
Ափերի մոտ մրրկածեծ,
Հույսիս մակույկը՝ փրկված,
Առագաստ է դառել մեծ:

Նորից նիրհ կա ու անդորր.
Հոգնել եմ խոլ տարերքից,
Ծիր եմ փնտրում ես մի նոր՝
Կրքի, սիրո հարակից:

Հեռվում այգ կա ծիրանի,
Ու անկործան սիրո բերդ,
Ով այնտեղ է – երանի՜,
Ով ճամփին է – բարի' երթ:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 31 май 2011, 23:09

***
Կյանքի ծանր բախտանիվն, ասե'ք, ո՞վ է պտույտ տալիս,
Մեր չարության ու խենթության կողերն ո՞վ է խտուտ տալիս:
Աշխարհը լի ցավ ու դավով, կեղծիքով, չար ահ ու մահով,
Մեր խղճի պես լուռ, անտարբեր Աստված էլ է մտիկ տալիս:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 01 июн 2011, 23:31

***
Մարդու փառքի գագաթ է պետք, համեստության ձորն ինչի՞ն է,
Մի դար կապրի ահ ու վախով, հերոսության օրն ինչի՞ն է:
Կյանքն իմաստուն միջին ունի, բայց ոչ մեկի այն չի գերում,
Հարստության ծովում խեղդվում - աղքատության չորն ինչի՞ն է:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 июн 2011, 11:19

***
Մեկի՝ լի ծով, մեկի՝ թաս,
Մեկի՝ մի հատ, մեկի՝ տաս:
Հետո՝ հակառակը, մարդ,
Եթե նորից աշխարհ գաս:

***
Աղոթքներ եմ կարդում կրկին,
Որ ինձ Աստված գթա, փրկի:
Ես Աստծո ոտքի տակ եմ,
Ո՞վ է՝ տեսնես, նրա գրկին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение