СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 июн 2011, 13:13

***
Եթե սուրբ է խաչը արծաթ – կեղծ համբյուրից չի կեղծվում .
Երբ պիղծ մարդն է գետը մտնում – գետի ջուրը չի եղծվում:

***
Դեղ ել խմես՝ թույն է թվում մանրանախշած այն գավից,
Որի կավը օձ է եղել... ու թրծվել է այդ այդ կավից:

***
Մորդ կաթը քոնն է հավետ՝ նա կաթը քեզ պահ չի տալիս,
Մայրդ ծեծեց - սեր կա հետը՝ նրա ծեծը ցավ չի տալիս:

***
Ճամփիս մի սև օձ պատահեց՝ սողաց խաղաղ, անցավ, գնաց,
Մեկ էլ մի մարդ, որի ներսում հազար տեսակ օձ կար քնած:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 июн 2011, 14:57

***
Մեծի խոսքը օրենք չի, չէ', իմաստություն ու կարգ է,
Փոքրի համար կյանքի դաս է, մեծ համար դա փառք է:


***
Թե հուսալի մարդ ես, բարի, բարին էլ քեզ կըգտնի –
Մեջք մեջքի տաք՝ ոսոխը ձեր ձեզ ոչ մեկիդ չի գետնի:


***
Մեկի բարիք, խինդ են բերում, մեկի՝ շարան վերքերի,
Պտուղներն այն, որ ծննունդ են միատռփանք կրքերի:


***
Շիտակ խոսքը խրատական իր մեջ միտք ու իմաստ ունի,
Եթե նույնիսկ ծուռ է շուրթը քեզ խրատող իմաստունի:


***
Այնքա՜ն բան կա այս աշխարհում - իմանալը շատ գեշ է,
Լավն այն է, որ չի իմանում էշ ծնվողը, որ՝ էշ է:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 июн 2011, 13:00

ՍԻՐՈ ՊԱՏՅԱՆ
Սոնետ

Ասե'ք, ինչպե՞ս կանխատեսել մահը սիրո մեր փառահեղ.
Մենք պարփակված շերամի պես մեր մետաքսե բոժոժի մեջ,
Իսկ չորս կողմը կյանքն է եռում փոթորկածին , հրով ահեղ,
Մենք՝ կախարդված երջանկության ճառագայթով ջերմ ու անշեջ:

Մրրիկները խոլ, ամեհի նիհր, քուն չունեն, խիղճ ու փարատ,
Կյանքի հևքը նենգ, բանսարկու տագնապներ է բերում ու աղբ,
Ջրհեղեղ է բերում, սակայն, մենք սեր, կիրք ենք ուզում առատ,
Խորտակված բյուր սիրո ծվեն, առագաստ է նետում նա ափ:

Մենք զուր ելանք մեր պատյանից՝ սիրո, կըրքի, երանության.
Չէինք լսում փոթորկաշունչ երգը անդուր ու հանցալի...
Ուշացումո՜վ, ուշ հասկացանք պահերն անցնող երջանկության:

Ավա՜ղ, չունենք ծիր ու կածան տանող գիրկը ջերմ անցյալի.
Փշրել է պետք կապանքները կենսազրկող վերանության,
Թռչել առաջ, դեպի նոր սեր, դե'պ ապագան մեր անձկալի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 27 июн 2011, 20:47

ԿԱՐԳԸ ԲՆՈՒԹՅԱՆ

Վիհին թառած մի արծիվ՝
Ապրած օրերն իր անթիվ,
Խորհեց կարգը բնության,
Կըռնչաց միտքն այդ արթիվ,-
-Երեկ կորյուն էր մի գիժ՝
Անողորմ ու անբարիշտ,
Այսօր՝ արքա բռնության,
Վաղը՝ սատակված մի գիշ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 июл 2011, 12:31

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մանուկների համար

Ծիտն աղավնուն ասաց,- Ծիվ,
Ո'չ տառ գիտեմ, ո'չ էլ՝ թիվ,
Արի', ընկեր, գումարի
Հինգ ցորենին չորս գարի:
Կտցահարեց աղավնին՝
Հաշվապահի նման հին,
Հինգ ցորենն ու չորս գարին՝
Ասաց,- Ծիտիկ, ուղղիղ ինն:
Բայց չգտավ ծիտը խեղճ
Համով կուտը բընի մեջ:
Ագռավն ասաց հիմարին,-
-Դու գումարի քո գարին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 14 июл 2011, 21:54

***
Ժամանակը չունի սկիզբ, չունի կենտրոն, հևք ու վերջ,
Ես կամ, դու կաս, մենք անգո չենք այս դյուրընթաց երթի մեջ:
Իմ ծնվելուն դու դեմ չէիր, իսկ ես՝ քոնին, բայց հիմա
Սիրով իրար տեղ ենք զիճում մեռնողների հերթի մեջ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 июл 2011, 20:08

***
Երկու ախոյան կա մեր մեջ, թեկուզ ունենք մենք մի մարմին,
Մեկն ընկեր է մեզ ի ծնե, մեկը մինչ մահ մեր թշնամին:
Ատելություն, Սեր են կոչվում, փնտրիր, ընտրիր, ի'մ բարեկամ,
Զույգն էլ լի են տարերքներով, հակամետ են ու անմարմին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 июл 2011, 22:23

***
Տե'ր, քո գործում չես շտապել՝ արարել ես դանդաղ.
Նախ՝ դաշտ ու ձոր, արտ ու այգի, մարդուն, բահ ու մանգաղ,
Հետո՝ դաշույն ու յաթաղան, հետո՝ թույն ու սուսեր...
Առատ բերք ես հավաքում, Տեր, ուր կան չհաս հույսեր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 25 июл 2011, 12:13

Երբ Աստված է ալարում-
Սատանան է արարում,
Թալկանում է սերը մեր-
Չարությունն է վարարում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 июл 2011, 22:19

***
Արքան է'լ ունի բնույթն իր վայրի,
Էշին էլ պետք է վեհությամբ նայել.
Մերթ էշն համառ՝ արքայավարի,
Մեկ արքան խրդնած՝ իրեն ոչ վայել:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение