СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 27 июл 2011, 23:59

***
Արքան խըժռեց գինն էշի լեշի,
Միթե ՞ չկերավ արքան լեշն էշի:

***
Ծեր էշից ոչ ոք չի հանում կաշին՝
Նա էլ է դառնում գայլերի բաժին:

***
Կատարյալ աշխարհ՝ ոչ մի բան թերի.
Դառել է արքան իր գահին գերի:

***
Ներկա է էշը արքայի ճաշին –
Թմբուկ է դաձել նրա հաստ կաշին:

***
Ծեր առյուծն էլ է բռնության գերին –
Երբ կեր է դառնում շնագայլերին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 авг 2011, 21:49

***
Դա մե՞ղք է, ասա, բարությու՞ն օրհնած,
Ու՞մ մոտ են գնում մեղքի թողության.
Չէ որ ինքդ ես հույսը և նրանց,
Ովքեր գնում են, Տեր ի'մ, գողության:

***
Այդ գանձերի առկայությամբ
Ազատ չեք ձեր արքայությամբ.
Դուք ստրուկն եք ձեր գանձերի,
Մենք տերը մեր աղքատության:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 01 сен 2011, 20:23

***
Ասա, Արարիչ, երբ որ մարդկության ցավն ես փարատում, տքնում ու հոգում,
Տեսնու՞մ ես, թե ինչ դեմքով են նրանք տիրում գահերի, իշխում ու ... լքում.
Գալիս՝ սիրադեմ, տիրելիս՝ դաժան, լքելիս այնքան խեղճ են, ողբալի՜...
Ուրա՞խ են նրանք քո ծոց դրախտում, թե՞ փնտրել նրանց գեհեն դժոխքում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 сен 2011, 20:52

***
Ի՞նչ կա արարված առանց թերության,
Մարդ տերն է միայն իր անտերության.
Ծնվեց – ստրուկն է իր որովայնի,
Մեռավ - դժոխք են տանում՝ գերության:

***
Մահն անողոք ահ չունի,
Թեկուզ բանակ, գահ չունի,
Կամքը փոխող չի եղել,
Հապաղելու պահ չունի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 07 сен 2011, 01:59

***
Բարի անուն չմնաց,
Ոչինչ հանուն չմնաց,
Պատվի պես թանկ ինչ որ կար
Նույնիսկ քամուն չմնաց:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 сен 2011, 20:18

ԴԻՄԱԿՆԵՐ ԵՎ ԴԵՄՔԵՐ
Սոնետ
Դիմակներն՝ ուրախ, ցավին չեն օգնում,
Թեկուզ ժպտալուց երբեք չեն հոգնում,
Լինում են թախծոտ, անտարբեր, թշվառ,
Դիմակ կա դեմքից պոկվում է դժվար:

Դեմքեր, դիմակներ... հաճախ չեն ջոկվում,
Նրանց դեմ խափված մեջքեր են ճկվում,
Այնտեղ գոցվում է մարդկության թերին,
Դառնում են մարդիկ դիմակի գերին:

Փոխվում են կյանքի կարգն ու տերերը,
Դիմակներն ունեն իրենց դերերը:
Նորերն են գալիս, լքվում է հինը,
Դեմքեր կան – չունեն դիմակի գինը:

Կյանքն անծայր բեմ է՝ դիմակահանդես,
Խառնվում են դիմակ, դմակ ու երես:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 сен 2011, 21:15

***
Եկա՞ր: Վայելի'ր, մի' պղծիր դարը,
Թող խղճուկ հոգիդ չլացի դառը՝
Տեսնելով վերից, որ արժանի չէ
Քեզ այդ ճոխ ու թանկ տապանաքարը:

***
Մենք մի կավից, մի քարից,
Մենք խոշտանգված մի չարից,
Զուր ենք ատյան սպսում
Մեզ բախտ տվող հանճարից:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 окт 2011, 12:30

Ե

***
Պատիվը հեշտ է դառնում փող ու գանձ.
Հնչում է ցավով... Թախծալի՜ մոտիվ:
Բայց հետո գանձը՝ ինքնագոհ, անսանձ
Այդ նույն հեշտությամբ չի դառնում պատիվ:

***
Այս նենգ դարում գայլ ու գողի
Պատիվներ կան բարձիթողի,
Բայց բույնն ավեր հավքի նման
Բույն չեն հյուսում ամեն ճյուղի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 окт 2011, 19:45

ԾԱՂՐԱՐՔԱ
Առակ

Մեկը կես-կատակ հարց տվեց Աստծուն,-
-Ինչպե՞ս է արքա դառնում ծաղրածուն:
Արարիչն ասաց,- Մտքերը մթին
Խելքին չեն նայում, նայում են մռթին:
- Արծիվ չի դառնա հոպոպի ածուն,
Սակայն արքա է դառնում ծաղրածուն:
-Իմաստուն շատ կա, դա հարց չէ խրթին,
Ծաղրարքա պետք է լոկ ժողովրդին:

Այս կարճ առակի՝ չար ու անառակ,
Մի կեսը լուրջ է, մի կեսը՝ կատակ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 12 окт 2011, 22:41

***
Փառք կա մի վեհ պահի մեջ՝
Իմաստացված մահի մեջ,
Փառքը՝ ապրել մի օր հերոս,
Ոչ թե՝ մի դար ահի մեջ:


***
Ասին՝ դարի վերջը կգա,
Հետը՝ չարի վերջը կգա,
Մի ընկճվիր այս վերելքում-
Մեկ է, սարի վերջը կգա:

***
Ազգս մնաց լոկ մի բուռ -
Եվ տարագիր, և սփուռ:
Բացե'ք, այրեր իմաստուն,
Վերադարձի մուտք ու դուռ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение