СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 окт 2011, 22:36

***
Գիտե՞ք, պարոննե'ր, թե որտեղի՞ց են այս կյանքի եղկանք-տգեղությունը,
Զուր մի' ջանացեք, երբեք չեն կպչի ձեր դեմքին խիղճն ու չքմեղությունը1
Դուք՝ մանր, փոքրիկ շահ-շահիկներդ, բազմած ձեր թզուկ գահ-գահիկներին,
Մեր աղքատության բկից եք քամում ձեր կյանքի շուքն ու շքեղությունը:

***
Մենք նման ենք մեր դարավոր անտառներին սարի դոշի.
Մասրենի ենք կպած քերծին, նման ենք և վայրի մոշի,
Փշեր ունենք՝ խոցող սուսեր, ծաղիկ ու բերք՝ բալասանող,
Մեր փշերից խոցվողը թող մեր արժեքը ճիշտ որոշի:

***
Ո'չ երեկն է դառնում գալիք, ո'չ այսօրն է այսօր մնում,
Ժամանակը հավք է թռչող, թուխս չի նստում սակայն բնում,
Ոչ տեղ ունի ժամանակը, ոչ տեր ունի, ոչ էլ՝ քանակ,
Անմիտ է նա, ով այդ հավքից անմահության ձու է գնում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 14 окт 2011, 18:53

ԿՅԱՆՔԻ ԽՆԴԻՐԸ
Շուտասելուկ

Մոտիկի, խորթի,
Արքայի, որբի
Որդը՝ որդից որդ,
Որպեսի խրթի
Մեզ՝ որդուց որդի,
Դրել է հերթի:
Բախտի՝ մեր խրթին՝
Ծըննդի, երթի
Եվ կյանքի խընդրի
Հիմքն է սա , որդի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 21 окт 2011, 22:45

***
Կյանք անդընդում անհատակ
Մարդն ունի դեռ նպատակ.
Դառնալ տերն այդ խորության,
Բայց մահին է հպատակ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 22 окт 2011, 20:35

ԿՅԱՆՔԸ ԹԵԼ է

Սերը կըրքով վարակած
Մահ-անդընդի պըռնկին -
Կյանքը թել է բարակած՝
Կապված բախտի իլիկին:
Անց են կենում հարակա
Կյանքի թելով այր ու կին –
Մեկն իր բախտը շալակած,
Մեկն իր բախտի շալակին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 ноя 2011, 12:34

ԵՐԿՅԱԿՆԵՐ

***
Այնքա՜ն ճոխություն՝ զուր ու անտեղի...
Գործով են դառնում սուրբ ուխտատեղի:

***
Կյանքը մեր ինչպես մի քարավեժում –
Անդարձ կորցրած կատարն ենք հիշում:


***
Կյանքի դասը գինու թաս չէ, թաս է դեղի,
Բայց խմվում է ինչպես լեղի:

**
Ճամփորդեցի կյանքի բոլոր ուղիներով ու հետ դառա,
Բայց ինձ համար՝ ինձանից լավ, ոչ տեր գտա, ոչ էլ՝ ծառա:

***
Դիվանագիտորեն այն մարդն է ճառում,
Ով թանկ գնում է՝ էժան վաճառում:

***
Խելք կշռելն է ամենից դժվարը,
Ուր միշտ հիմարն է պահում նժարը:

***
Ինչքան էլ ջորին նմանվի քեռուն, –
Ավանակից է, մեկ է, նա սերում:

***
Դագաղի գինն ու շքեղությունը
Չեն շտկում կյանքի տգեղությունը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 03 ноя 2011, 23:31

***
Զուր է անքուն գիշերը
Բորբոքում մեր հուշերը.
Բույրը վարդի չենք զգում,
Բայց խոցում են փշերը:

***
Օձն երանգներ ունի բազում,
Տե'ս, սողալիս ոնց է նազում:
Լավ է թունոտ ատամների
Թույնը չունի նաև լեզուն:

***
Գավ է մարդն այս՝ կավ է,
Կավից թըրծված գավ է,
Երբեք դատարկ չի մնում՝
Գավն այդ լիքը ցավ է:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 04 ноя 2011, 11:34

Սերը
Սոնետ

Անսփոփ է սերն հաճախ ու դառնակսկիծ,
Հառաչանքներ են թռչում սիրով ողող մեր կրծքից:
Ինչքա՜ն խոսքեր կան քնքուշ, ջերմ ու կերկերուն,
Ինչքա՜ն հույզեր, անրջանք՝ սիրո երգերում:

Թե համբույր է՝ կրքաշունչ, եթե հպում՝ քընքշանք,
Սերը՝ կըրքի արշալույս , արարում է նա նոր կյանք:
Սիրո ձմեռ չի լինում, նա գարունք է մի հավերժ,
Թե վերելք է՝ հրաբուխ, թե անկում է՝ խոլ ջրվեժ:

Ինչքա՜ն սերեր կան խոցված, ինչքա՜ն սրտեր մրրկածուփ,
Սերը - ժայռի ճեղքերում չքնաղ ծաղիկ նրբանուրբ:
Կիրքը գույնն է այդ ծաղկի՝ բոցեղեն, կամ՝ կապտագույն.
Ասում են այդ ծաղկի մոտ օձն է հաճախ դնում բույն:

Ահա ինչու սիրո մեջ և հեշտանքներ կան անզուսպ,
Եվ քաղցրություն կրքալից, և համբյուրներ՝ մեջը թույն:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 ноя 2011, 11:56

***
Բախտագուշակ չէ կուկուն՝ այդ թախծի երգ է հնչում,
Պայծառատես մոգ չէ նա, կամ՝ կախարդող մի գնչու,
Այլ հաշվում է դառն ապրած օրերն առանց իր զույգի,
Մենք՝ «Ինչքա՞ն է մնացել»: -Կուկու, այդ ու՞ր ես թռչում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 11 ноя 2011, 20:44


ՆՈՐ ՏԱՐԻ Է

Եղևնի ենք բերել տուն

Եղևնի ենք բերել տուն
Ու դարձրել տոնածառ,
Կախել լամպեր գունզգույն,
Ջերմ գույներով ու պայծառ:

Ձմեռ պապին հյուր կգա՝
Նվերների պակն ուսին,
Խաղալիքներ մեզ կտա՝
Ինձ, Արային ու Սոսին:


Ձմեռ պապին հյուր է եկել


Բակում ճերմակ ձյուն է եկել,
Ձմեռ պապին հյուր է եկել,
Խաղալիքներ բերել նվեր,
Նվերն ինձ շատ դուր է եկել:

Նոր տարի է

Դրսում ձյուն է ու ձմեռ,
Դահլիճում մեծ տոնածառ,
Շուրջը ուրախ մանուկներ,
Ծառին լույսեր կան պայծառ:

Արտասանում են, երգում
Մանուկները խելացի,
Որ հայրենի մեր երկրում
Ոչ մի մանուկ չըլացի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 ноя 2011, 19:20

Դուդուկ

Թե նվագի ջահել մի այր – քեզ խենթանալ չի լինի,
Եթե ոսոխ, օտար, մի այլ – մեզ խորթանալ չի լինի,
Հայի ոգի մեջդ, դուդու'կ, հայի արյուն, ավիշ ունես,
Հայի սիրտն է դառել քեզ հայր – էլ որբանալ չի լինի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение