***
Մարդու հոգին մահից հետո դառնում է հավք` թռչուն,
Թև է առնում, ուժ ճախրանքի, համբառնում ու թռչում:
Մի տեղ շատ են ագռավները, մի տեղ՝ ծիտ ու ծիծառ,
Արծիվների կըռինչն է , որ միշտ սակավ է հնչում:
***
Կյանքը նման դարբնոցի, մենք հավերժ այս հնոցում
Գութան դարձած ակոսում ենք, սուր ենք դառնում ու խոցում:
Ինչ կամենան – այն ենք դառնում, ու երբեք չենք առարկում՝
Մենք շիկացած, փափուկ երկաթ սալ ու մուրճի արանքում:
.
