СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 янв 2012, 21:00

***
Մի դարձրու անհագ տռփանք
Ու փոթորիկ՝ սերդ ծփանք,
Այս ալեբախ կրքի ծովում
Այսօր – լողորդ, վաղը – չկանք:

***
Թեժ պայքար է այստեղ պատվի,
Ո՞վ է տեսել, որ նա պարտվի -
Վե'հ, աննկուն, անբասի'ր է՝
Թեկուզ մարդուս կյանքը հատվի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 25 янв 2012, 21:41

***
Երբ պատիվը մարդ կոչվածի արժեք չունի, այնքան չէ թանկ,
Քըծնվելիս պատիվն այդ սին հեշտ է ընկնում ոտքերի տակ:

***
Խոնարհվելը անչափ խորին – մեծարանք են վերագրում.
Երբ ճկում են մեջքները շատ – հետույքներն են ցուցադրում:

***
«Օ, ինչ թռիչք մարդկային:» Ու՞մն է այս չար կատակը.
Մարդ թռչում է, բայց մինչև անդընդի չոր հատակը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 янв 2012, 20:33

***
Գահին բազմեց – շուք ու փայլ է՝
Եթե նույնիսկ շնագայլ է:
Ո'չ, նման չէ նա առյուծի,
Առյուծների փայլը այլ է:

***
Դեռ շուրթերին պաչը տրփի
Համբուրում է աջը սրբի,
Թե եկել է դուռն Աստծո,
Որ պիղծ պաչը խաչը՞ սրբի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 мар 2012, 12:15

***
Այս աշխարհից հեռանալիս թող չլինի մոտդ կասկած,
Որ այստեղի վայելքներդ այնտեղ պիտի դառնան արկած:
Դու ոչ քուրմ ես հին հեթանոս, ոչ՝ փարավոն եգիպտական,
Այնտեղ պիտի քեզ հարցնեն,- Ու՞ր է, հոգի, դաշտդ հերկած:

***
Իրոք, շատ ենք ոտքերի տակ տրորել բյուր խոտ ու ծաղիկ,
Որոնց վրա կիրքն Արևի սփռել է սուրբ սիրո շաղիկ:
Ամեն ծաղիկ իր սերն ունի, մրջյուն, բզեզ կիրք ու հոգսեր,
Զգույշ անցիր, աշխարհն այս նուրբ սիրո դաշտ է, ոչ թե՝ թաղիք:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 мар 2012, 09:53

***
Մարդ, ունեցիր կյանքի ճանփին ծառ շուքավոր ու աղբյուր,
Հով տուր, զով տուր այս տոչորված ճամփորդներին բազմաբյուր:
Մարդ ծնվածը տարագիր է, կյանք կոչվածը ճանապարհ,
Այսօր դու ես հյուրընկալում, վաղը դու ես նրանց հյուր:

***
Հիմարն էլ է ուսուցանում՝
Իր սին մտքի սերմն է ցանում:
Է՜յ, իմաստուն, դու տեղյա՞կ ես,
Թե մանուկդ ում է սանում:

***
Օրը՝ լի ցավ,
Ձորը անցավ,
Հինը մարեց,
Նորը դարձավ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 мар 2012, 20:11

***
Մարդ, քո կյանքը ակնթարթ է, հիշատակդ՝ մի քիչ երկար,
Լա՞վ չէ ցավով ասեն,-Էդ ու՞ր, քան՝ եղծանքով,-Ինչու՞ եկար:

***
Սերը գորգ չէ նուրբ, բազմերանգ, ոչ էլ՝ նունիսկ էժան խսիր,
Կնոջ սրտի խորքում պահիր, ոչ թե ոտքի տակը գցիր:

***
Խոսքդ այսօր բալասան է, վաղը՝ գուցե, թույն ու լեղի,
Կյանքը որ կա՝ ժամ է, մատուռ, չեն աղոթի, մարդ, անտեղի:


***
Պատիվ կա՝ ծիտ, ագռավ, արծիվ՝ և բարին, և չարը ունի,
Զուր ենք հույսով հայացք թեքում՝ ամեն հավք իր թառը ունի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 мар 2012, 19:02

***
Ասա', տեսնենք հասցրեցի՞ր խմել ջրից անմահական -
Մահն ամենքի համար մեկ է, թեկուզ կյանքն է անհատական:
Անմահության ջուր չես գտնի, բայց կան սերմեր հավերժության,
Անցածն՝ անգո, ներկան՝ զսպված, վաղը կտա գնահատական:

***
Լքել դժոխքն այս չարակամ, սանձազերծված, նենգ, նյութական,
Ուր կեղծիք են լոկ քարոզում՝ դիմակներով մեզ հերթական,
Ուր սադրանք կա ու մատնություն և առ ու ծախ խղճի, պատվի,
Գնալ երկիրն սիրո կըրքի՝ հեքիաթային ու դյութական:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 мар 2012, 22:41

***
Մեկ հայտնիի փոխարեն խոստացան մեզ հինգ անհայտ.
Մարդս շատը կամեցավ՝ թեկուզ հինգ օձ ու հինգ խայթ:

***
Ծառն արմատով է ուժեղ, մարդը՝ բազում ճյուղերով,
Ճերմակ եղե՞ռն է անցել, ա'զգ, քո դատարկ գյուղերով:

***
Մեկը ընկավ ցանցը ամուր, մեկն՝ անողոք կարթը.
Մահից առաջ խըժռածով պարծեցավ խեղճ մարդը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 14 апр 2012, 16:47

***
Ես էի, դու, Արև-Արփին այն սիրահեղ արշալույսին:
Մութ է հիմա: Ես եմ ու դու, կիրքն է գերել մեր երկուսին,
Մեզ թվում է, թե գաղտնիք է սերն ու կիրքը մեր խոլական.
Մեր կրքերի մասին գիտի արթուն, ապշած մի կեռ լուսին:


***
Քիչ հապաղի'ր, ու՞ր ես թռչում, տես, դեռ ինչքան հոգս ունենք,
Կիսատ գործեր, իղձեր բազում, ինչքա՜ն չասած խոսք ունենք,
Կյանքը մարդուս ջուր է հոսող՝ մեկ պղտոր է, մեկ՝ զուլալ,
Այս կարկաչող աղբյուրներին նոր ուժ տվող հոսք ունենք:


***
Թե երդումնալից ճշմարիտ խոսքը դու վեր ես դասում,
Իզուր ես փնտրում այն խենթ գինով լի այդ կավե թասում:
Գինովությունը անցնում է անհետ... Փըշրված թասի
Այս դառը դասը մեզ լրջորեն է այդ մասին ասում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 апр 2012, 17:09

***
Դժվար գտնես պատիվ ու հարգ
Այդ տապանի տակ բազմահարկ:

***
Ամեն ոք կյանքում ունի իր դերը.
Ձիու փառքն է շատ, իսկ ջորու՝ բեռը:

***
Գեշ ընկերոջ գործը գեշ է.
Ագռավի տան կերը լեշ է:

***
Փորձով, գործով են գտնում իմաստությունն ու բարին,
Ոչ՝ խելոքին նայելով, ոչ էլ՝ տգետ հիմարին:


***
Հենց որ շունն է գահից կառչում,
Աղվեսն էլ է շան պես հաչում:

***
Գաղտնիք կոչվելը շուտ է վերանում,
Երբ գտնվում է երկու բերանում:

***
Եվ չարը կա մարդուս մեջ, և կա բարին, անկասկած,
Ուր միշտ արթուն սատանան, ուր նիրհում ես դու, Աստված:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение