***
Ատում եմ կեղծ պարգևները՝ սին գովեստներ, փառք տարածող.
Ուր արածով չեն պարծենում, մի' պարծեցիր, մարդ, չարածով:
***
Անմահահանա՞լ: Ժամանակը չունի ակունք և չունի վերջ,
Բայց կարող ենք հավերժանալ Աստծո տված շեկ կավի մեջ:
***
Կյանք կա – անմիտ, անհույզ, անհուշ...
Ու՞մ ես դու պետք, դատարկ, ծակ կուժ:
***
Ստրուկ, արքա, ազնիվ, թե գող -
Մարդ է մնում Մարդն առանց փող:
.
