СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 июл 2012, 21:59

***
Սիրտդ բաժանիր, արա երկու կես,
Կեսն ընկերոջդ, կեսը պահիր քեզ,
Ու թե ընկերդ չզգա ցավը քո –
Քեզ արժանի չէ այդ ընկերը, տե'ս:

***
Բառեր էին լոկ – մտքեր են դառել.
Լույսը չեն կիսում - օգնում են վառել,
Սրտերում հազար խոսքեր կան, որոնք
Ցավը չեն կիսում - հոգում են մարել:

***
Որ երևան թույլ լույսիդ փայլերը -
Ոճիռ է այլոց արև մարելը.
Նշխարի գինը սովն է որոշում,
Գիտենք – խավարում հեշտ է փայլելը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 авг 2012, 20:14

.***
Ի՞նչ ես երգում, բարի կուկու, ու՞մ համար է երգդ տրտում,
Երկար երգիր, գուցե մեկը հարցեր ունի պահած սրտում:
Շատ վաղուց է գրված, գծված մարդու կյանքի ծիրն ու ուղին,
Երգիր, կուկու, հանկարծ մեկի կյանք ես փրկում թառած ճուղին:

Առակ-քառյակ
-Ի՜նչ ճաշկերույթ էր, հարգում են նորին,-
Հպարտ դեմքին է նայում հայելում:
-Որտեղ տիրոջը պաշտում են խորին,
էշն էլ է այնտեղ գարի վայելում:


***
Ո՞նց չզարմանալ, երբ սրտներս լի թույն
Մեկ-մեկի հոգս ու ցավ ենք պատճառում,
Հետո պահանջում դատ, արդարություն՝
Անմեղ ձևացած Աստծո տաճարում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 06 авг 2012, 20:58

Հիմն հայրենիքի

Հայոց երկիր,
Արտդ հերկվի,
Հասունանա՜,
Հացով նեկվի:

Ճըկվի հևքով՝
Այգիդ, երգով,
Գարնան կրիքի
Աշնան բերքով:

Միշտ զորանաս,
Հզորանա՜ս,
Հինդ դարձվի,
Դու նորանաս:

Ղողանջեն թո'ղ,
Վանք ու կոթող,
Ցնծությամբ, ո'չ
Ցավով ողող:

Երգդ հնչի,
Մեզ տուն կանչի,
Բախտդ սև էր՝
Թող կանաչի,

Որ ժպտաս միշտ,
Չունենաս վիշտ,
Ու ոսոխն այս՝
Չար, անբարիշտ:

Մեր հայրենիք,
Մեր մայրենիք,
Գիրկդ լինի
Միշտ հայով լիք:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 авг 2012, 01:11

Ճոճանակ իմ, ճոճանակ
Մանկական

Ճոճանակ իմ, ճոճանակ,
Ճոճիր, ճոճվեմ շարունակ,
Որ ես առանց թևերի
Հասնեմ երկինք կապուտակ:

Այդ ինչպե՞ս ես թռչում վեր
Առանց փետուր ու թևեր,
Ճոճանակ իմ, ճոճանակ,
Տար ինձ երկինք, նորից բեր:

Ճոճիր, ճոճվեմ, լիանամ,
Աստղերին միանամ,
Աստղ բերեմ երկնքից,
Նրա փայլով հիանամ:

Ճոճանակ իմ, ճոճանակ:

.
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 24 сен 2012, 09:58, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 авг 2012, 22:39

***
Շատ գլուխներ են դափնիներ փնտրել,
Սաղավարտ էլ չեն, է՜հ, խեղճերը գտել:

***
Մինչև խոսքը լեզվին տալը,
Վատ չէ մի քիչ պահել «տանը»:

***
Ի՞նչ ես ուզում, ստրո'ւկ, արքայից:
Արքան ի՞նչ ունի, բացի... շղթայից:

***
Գործդ սկսում, թողնում ես թերի –
Տարիքդ քիչ, բայց նման ես ծերի:

***
Ներքին խավից ես, թե՝ վերին խավից –
Չեն տարբերի, մարդ, քո կավն իմ կավից:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 авг 2012, 22:34

***
Կյանքում դառը, հրաշալի լինում են միշտ պահեր անթիվ,
Երբ արծիվ ես ազնվածին, ոսոխ ունես քեզ պես արծիվ.
Դժբախտ ես, երբ ընկերդ նենգ բանսարկու է, անկարեկից,
Ու բախտավոր, երբ ոսոխդ անաղարտ է, նաև՝ ազնիվ:

***
Աստված ասաց արարելով,-
-Սա ատրուկ է, սա իշխանն է:
Մոծակն ասաց ալարելով,-
-Շատ եմ փորձել, Տեր, նույն համն է:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 31 авг 2012, 13:51

***
Քայլում է մարդը գոհ ու երջանիկ՝ խժռելու ծանր ավարը ուսին,
Թվում է սակայն ծալքերը սիրո այդ մարդու սրտում խավար են ու սին:

***
Գազանությունը ձև է ապրելու՝ գազանի համար բնածին արվեստ:
Մարդը բանական ու հնարագետ հեշտ է դարձնում արվեստն այդ արհեստ:

***
Կյանքը բերել է, մարդ, քեզ փորձությու՞ն,
Մի' հուսալքվիր, ցույց տուր ոձություն:


.
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 24 сен 2012, 09:56, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 18 сен 2012, 20:16

Կաչաղակն ու գանձը
Առակ

-Այս որտեղի՞ց է գալիս այս աղաղակը:
-Աղբանոցում գանձ գտավ գող կաչաղակը:
Բնում ունի արծաթե երկու մատանի,
Մեկը, ասաց, Արծվին նվեր պիտ տանի:

Զուր ես ընկել, բարեկամ, մտքերով նեղը,
Տեղը գանձն է որոշում, ոչ թե՝ ուղեղը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 дек 2012, 19:31

Մանուկների համար

Ամպե ձին

Թուխպը ամպին ասաց .- Ամպ,
Դու ձի դարձիր, ես էլ՝ թամբ:
Այն ամպիկը գորշ ու թաց
Դառնա հեծյալ, նաև՝ սանձ:
Անցնենք մանկաց անրջով,
Ծիածանի կամուրջով,
Նմանվենք գիժ-խելառի՝
Իջնենք ձորը Գետառի,
Հասնենք շերտերը վերին,
Ողջունենք մայր Արևին,
Ճեղքենք ամպերը մեր թաց,
Մտնենք գյուղը սրընթաց,
Անցնենք այգով ու բակով
Լույսեր վառենք սմբակով.
Լիցքավորվենք այնքան շատ,
Որ որոտանք, դառնանք շանթ,
Խառնվենք բյուր ամպերին,
Անձրև բերենք հանդերին:

Անձրև դարձան, թափվեցին
Ամպե թամբն ու ամպե ձին:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 янв 2013, 17:31

Գիշեր
Սոնետ

Սառսռում է մութը քամուց տռփանքոտ կեսգիշերին,
Ամպի ծվեններ կան բոսոր Լուսնի դալուկ թշերին:
Թալկանում են կրքերը խոլ, մոտենում է այգը շեկ,
Ամպի մաշված վարագույրից աստղեր են կաթում լերկ:

Արթնանում են հավքերը բյուր, քնանում է միայն բուն,
Քամին մոլոր ճամփորդի պես շտապում է կարծես տուն:
Ինչ որ մեկը ցավից հոգնած բախտն է մաշում իր բարձին,
Պառավ մի մայր սպսում է կորած որդու տուն դարձին:

Ամպը շուտով պիտի ճաքի հաչոցի հետ անտուն շան,
Փեշի տակից անկիրք մութի կելնի Արևն-ատրուշան:
Մի ջահել կին արթնացել է սուր ցավերից երկունքի,
Նրանց տանը հրեշտակ կա բարիքներով երկնքի:

Ջահել մի այր հայր կդառնա, մի ծեր - պապ՝ ո'չ աննշան,
Նոր օրվա հետ կյանք կծնվի՝ ողող լույսով բերկրանքի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение