СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 янв 2013, 12:40

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍՈՆԵՏ

Шаганэ ты моя, Шаганэ…
С. Есенин

Իմ շիկահեր տրփուհի, ցուրտ հյուսիսից բքախոս՝
Կեչիների վեհ երկրից՝ սլացիկ ու արծաթե.
Ուր ամառներ կան պայծառ ու գիշերներ ակաթե,
Մեր հոկտեմբերը արի՝ կրքիդ հրով հեթանոս:

Մեր հոկտեմբերը արի, քո մերկությամբ անամոթ,
Մարիր կրքերը իմ խոլ՝ գգվանքներով ցանկալի:
Դու տրփանքի դիցուհի, քնքշությամբ, սիրով լի,
Քո գիրկը գամ գիշերով, հեռանամ վաղ առավոտ:

Ինչքան հույզեր դու բերիր քո հյուսիսից սիրակեզ
Ու տարար իմ հարավից ջերմությունը իմ սրտի,
Որ քեզ համար բաբախեց, դողդողաց... ու դեռ պիտի...
Դու հեռացար ժպտալով, սիրտս արիր երկու կես:

Մեր հոկտեմբերը արի, առանց քեզ այն կցրտի,
Դարձիր Արև ու Լուսին, սպսում եմ նորից , քեզ:
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 14 июл 2017, 22:55, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 янв 2013, 18:52

***
Կրքերի գահին.
Դրվացք է սա հին,
Ստրկանում են
Հարճն ու թագուհին:


***
Կյանք կոչվածի իմաստից ե'կ, մտքերի ուժ քամիր՝
Ուր խրատներ կան բազում, իմաստություն, հուշ քանի.
Թո'ղ ընկերդ ունենա հավատարիմ, քաջ ընկեր,
Իսկ ոսոխդ չունենա թույլ ու վախկոտ թշնամի:


***
Արարել է Աստված շատերին կավից,
Բայց մեզ՝ հայերիս, մեր երկրի քարից:
Թափառում ենք մենք խուրջինում բոշի,
Փըշրվում, սակայն չենք դառնում փոշի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 янв 2013, 22:25

Հանելուկներ

Ասե'ք, ո՞վ է այդպես փչում,
Հսկայի պես հևում, շնչում,
Մեկ ավլում է բակ ու փողոց,
Մեկ աղբ, տերև բերում, փնջում:
(Քամի)

Մեջը հարյուր էջ ու թերթ,
Ամեն մի էջ ունի հերթ:
Կարդացին էջ-թերթերը,
Խելոքացան խենթերը:
(Գիրք)

Անուշ բույրով, փշապատ
Մի թուփ ունեմ պարտեզում,
Ծակծկում է բուռ ու մատ,
Երբ պոկել եմ ես ուզում:
(Վարդ)

Դըղրդոցով, որոտով
Հազար կաթիլ է կաթում,
Հոսում ձորով, արոտով,
Դառնում ջրվոր մեր արտում:
(Անձրև)

Երկու դանակ ու մի գամ:
Դարձիր դերձակ, եկ, քեզ տամ:
(Մկրատ)

Շոր է կարում – քիստ է օձի,
Զգույշ կարիր, որ չխոցի:
( Ասեղ)

Մութ երկնքից ոնց են կառչել
Մարդկանց նայող հազար աչքեր:
(Աստղեր)

Մի կարճ ձողով՝ մեջը թանաք,
Գիր եմ գրում ես անքանակ:
(Գրիչ)

Այգի է գալիս ամեն մութ գիշեր,
Ոտից մինչ գլուխ ունի սուր փշեր:
(Ոզնի)

Որս է անում առանց ընկեր,
Որսածն էլ ի՞նչ – միայն մկներ:
(Կատու)

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 01 фев 2013, 21:29

***
Արքայի մոտ ամեն գազան թույլ է, վախկոտ, նսեմ անգամ.
Ինչքան մոտ է նա արքային, այնքան շատ է ստրուկ, անկամ:

***
Ընկերդ բերդիդ կողպեքն է՝ դռան.
Դու մարտից առաջ ճանաչիր նրան:

***
Քո անախտ փառքը լույս է հրեղեն՝
Այրում է այլոց կրակով գեհեն:

***
Գերի է, զոհ է մարդն իր թերությանբ,
Երբ տառապում է ցուցամոլությանբ:

.
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 28 авг 2021, 13:02, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 фев 2013, 11:39

***
Արարեց Աստված... Կյանքը լքելիս պատվիրեց մարդուն գանձն իր շալակի:
Տիրել է, մաշել բազում գահ ու թամբ, բայց հոգու մեղքի սանձն է շալակին:
Ինչքա՜ն բարիքներ վայելեց հողից, այժմ՝ կենսազուրկ, անսփոփ ու սին,
Ու լուռ ժողովուրդ՝ տխուր, անտարբեր, տանում է՝ հողի վարձն է շալակին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 фев 2013, 22:04

Լուծն ու լծկանը
Հայաստանի նախկին և գալիք նախագահներին

Ոնց էլ ժողովես մտքերդ մոլոր՝
Գնաս դժնդակ դարերի խորքը.
Անհաղթելի են ազգերը բոլոր,
Պարտվում են, հաղթում արքան ու զորքը:

Ով է քեզ տիրում՝ հայը, թե՝ հույնը,
Կամ՝ ով է բազմած գահին չինական -
Լուծն ու լծկանը մնում են նույնը,
Գահեր էլ չկան նույնիսկ հիմնական:

Ուրիշ փաստ չկա մտքերս բեկող,
Այս մեկն է՝ ցցված վիհի պես, առկա.
Թիվն ստրուկների պակսում է մեկով,
Երբ որ ստրուկը դառնում է արքա:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 12 фев 2013, 21:52

Կուզեմ նստել, Տեր, քեզ հետ, չարիքը հաշվել


Կուզեմ նստել, Տեր, քեզ հետ, չարիքը հաշվել.
Ինչքան սրեր են կոփվել ու ինչքան մաշվել:

Մի ձեռքով խոփ տվող Տեր, մյուսով՝ սուսեր,
Մեկը կյանք է ավերում, մեկը վառում է հույսեր:

Ինչու՞ խոցում են, գոչում. «Հանու'ն Արարչի»,
Դատողն, ասա, դահիճին պե՞տք չէ ճանաչի:

Կասկածն, Աստված, հավատին դյուրին է հաղթում,
Զի դահիճ կա զոհի հետ քո լույս դրախտում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 фев 2013, 17:11

Հույզերի հեղեղներում

Տուն ենք շինել լաստի վրա՝ ոչ հիմք ունի, ոչ՝ առագաստ,
Փոթորիկն է մեզ հալածում ու մեղմ քամին պահում զգաստ:
Լեռներ ունենք մեզ ապավեն՝ հավերժության ձև ու չափով,
Մենք խոլ ծովում , բայց ուրիշի քարավանն է անցնում ափով:

Ջրհեղեղներ թեկուզ լինեն, սարեր ունենք՝ պատսպարան,
Ամեն մի վիհ բերդ անառիկ՝ ոսոխի դեմ մտած դարան:
Բայց մենք այսօր Նոյ ենք դարձել միրաժի մեջ այս անխափան,
Ուր խարխլված լաստն է, ավա՜ղ, դարձել հոգի փրկող տապան:

Խենթ հույզերի հեղեղներում, տարերքներում խոլ ու անսանձ,
Մեզ չեն փրկի նավ, առագաստ՝ ուր ափեր կան՝ վիհեր անանց:
Մենք մաճկալ ենք, ոչ՝ նավաստի, ո՞վ է խոփով ծովը մտնում:

Ծիրն են փառքով լուսավորում մեր՝ անսփոփ, մոլոր անձանց,
Լեռները մեր՝ փարոսները՝ մեզ տուն տանող սևթույր մթնում.
Երբ մարում են հույզերը խոլ, բեկյալը իր ափն է գտնում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 мар 2013, 12:23

Մարդու գինը
Առակ
Էշն Արարչին հարցով ասաց,-
- Մարդու գինը ի՞նչ է, Աստված:
- Երբ, Էշ, ինքդ գին ունեիր,
Մարդն էլ էր թանկ, չկա' կասկած:

Թեկուզ միտքն այս դառը հնչի –
Կարծիքն այս է Արարիչի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 мар 2013, 13:11

Մանուկների համար

Խխունջը

Մեջքին փոքրիկ մի տնակ՝
Կլոր, ինչպես շագանակ,
Սողալով ծույլ, լուռ ու մունջ
Պարտեզ եկավ մի խխունջ:

Մեջքով կպած դռնակին,
Տունը դրած կռնակին,
Արև լինի, թե՝ Լուսին
Տնակը միշտ իր ուսին:

Մտավ մարգերը մոտի,
Մի բան գտնի, որ ուտի:
Կաղամբ կերավ մարգերում.
Դա է Աստված պարգվևում:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение