СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 апр 2013, 22:29

Ջահելությանը

Քեզ գինին է հուր տալիս,
Ես բալասան ունեմ սառ,
Քեզ տռփանք է դուր գալիս,
Ես խրատներ ունեմ դառն:
Ես պատգամներ գիտեմ սուրբ՝
Աղոթքահամ, խնկախառ,
Դու - անհամբեր խենթություն,
Ես - համբերել գիտեմ դար:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 11 апр 2013, 21:49

Հոսք դեպի անհայտություն

Ափը ափին չի ճանաչի,
Ծանծաղ գետը չի կարկաչի,
Երբ որ խորն է հունը գետի,
Ափը սին է, չի կանաչի:

Գետը հայոց ակեն հարյավ,
Հորդաց հյուսիս, հոսեց հարավ՝
Ոռոգելով հանդն ուրիշի,
Արտը հայոց թողած ծարավ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 12 апр 2013, 21:17

***
Այն աշխարհի առևղծվածից բան չգիտի մարդը, Տե'ր,
Ինչու՞ այնտեղ գնալն, Աստված, կամավոր չէ դարձել դեռ:
Հոժար կամքով այցելողին դու դժոխք ես խոստանում,
Երբ մարդն անկոչ մոլախոտ է քո երկրային բոստանում:

***
Կյանք ծախողին բան չի մնում – եկել գինն ես հարցնում,
Նորն էլ կարքին մի գին չունի, բայց դու հինն ես հարցնում:
Ի՞նչ ես ուզում կյանքիդ դիմաց, թե հոգնե՞լ ես նրանից:
Քոնն անգի՞ն է, չես վաճառու՞մ: Ա'խ, դու իմն ես հարցնում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 апр 2013, 17:34

***
Դու երազում թագավո՞ր ես – նինջդ եկավ – թագդ դիր,
Գա՞հ ես տեսնում արքայական – մի հապաղիր - տակդ դիր:
Հենց արթնացար – ստրուկն ես հեգ և քո փորի, և այլոց,
Կյանքը առ ու ծախ է պատվի, քո նժարին թանկդ դիր:

***
Կյանքի դասը բան չի տվել, ի՞նչ ես փնտրում թասի մեջ,
Թե մեկի մեջ գանձ չգտար, չես գտնի և տասի մեջ:
Սիրտդ, սերդ մաս-մաս արա ու բաժանիր բոլորին,
Գանձ կգտնես կյանքից էլ թանկ քեզ մնացած մասի մեջ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 апр 2013, 19:07

***
Երբ քաղցն է անտեր շան բկից կառչում-
Նախկին տիրոջը էլ չի ճանաչում,
Մարդ չի հասկանում լեզուն շների.
Հաչով վանում են, գուցե և... կանչում:


***
Ձիդ առու՞յգ է, սրընթա՞ց – համընթաց է ձեզ քամին,
Պայտեր ունի գովարժա՞ն – չմոռանաս և գամին.
Չենք գնհատում մենք, ավա՜ղ, մանրուքը մեզ ապավեն.
Առագաստն է քամով լի, բայց կապված է այն կայմին:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 апр 2013, 21:45

Մտքերին պետք են թռիչքներ

Ծորուն մտքերից խուսափեք մի քիչ.
Ճահիճ է գետը – հենց որ բարակեց,
Մտքերին պետք են թռիչքներ ու ճիչ,
Ճահճում կա սադրանք դավին հարակից:

Ալիքների մեջ խենթ ու խոլական
Կան անկում, վերելք՝ տարրերքով դեռ լի,
Կա պայքար անմիտ, նաև՝ խոհական
Եվ հաղթանակներ անսպառելի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 19 апр 2013, 20:06

***
Փառքեր շնորհված Արծիվը մեռավ, Ագռավը անփառ տիրացավ գահին,
Փառքը արծվի անառիկ էր, վեհ: Պատի՞վ – չեն տվել կռռացող շահին.
Երբ հեթանոս են եղել մեր նախնիք, սրբություն էր վառ լույսը Արևի,
Ջահն է լույս տվել ատրուշանի պես – պաշտել են լույսին և ոչ թե՝ ջահին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 апр 2013, 20:41

***
Փողն է որոշում կյանք-կեցությունը,
Գուցե և Աստծո սեր-մերձությունը
Եվ փայլը, ուժը մեր մտքի, սակայն
Փառքն է որոշում վեհ-մեծությունը:

***
Հաղթանակ է, թե՝ պարտություն
Դառնում է հուշ ու պատմություն:
Հաղթողը՝ դու, պարտվողը՝ դու.
Ինքնասպան ես դու, մարդկություն:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 апр 2013, 23:20

***
Գերի հոգի ու մի բուռ հող – ունեցածդ սա է, մարդ:
Ի՞նչ, մարմինդ զարդարում են գոհար, ակաթ, ադամա՞նդ:
Մարդը - գանձ է մահից հետո՝ Հողը հաց է տալիս սուրբ,
Հաշվիր, քանի՞ բուռ հող ունի, քանի՞ մարդ են ամեն հանդ:


***
Գահեր, պղծված հետույքներով, հաճախ անցնող ձեռքից ձեռք,
Թագեր ունեք սաղարթի պես, բայց անծաղկունք, առանց բերք,
Ոչինչ պետք չէ ձեր ստրուկին՝ ժողովրդին արարող,
Անցնող-դարձող բանակի պես լոկ եղածը չավերեք:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 май 2013, 21:20

Օգնիր, Աստված


Փոթորկվում եմ չարից հաճախ – օգնիր, Աստված, հարթ լինեմ,
Բնույթով՝ ջինջ, գործում՝ շիտակ, բայց մտքերով բարդ լինեմ,
Եղծության դեմ լինեմ անբիծ, այլոց ցավին կարեկից.
Իղձը իմը, կամքը քոնը, օգնիր, Աստված, այդ լինեմ:

Թե բուժելու ճար ու փարատ – ապաքինող խայթ լինեմ,
Քընքշաբույր թույնից լավը սուր փշերով վարդ լինեմ,
Թե խոլ ծովում ո'չ առագաստ – հոգեփրկիչ լաստանավ.
Իղձը իմը, կամքը քոնը, օգնիր, Աստված, այդ լինեմ:

Թող չլինեմ գանձ-ադամանդ, բայց մարդկանց մեջ զարթ լինեմ,
Ուժ տուր, Տեր իմ, մոլորվածին իր տուն բերող մայթ լինեմ,
Ում հոգին որ վրդոհված է, մխիթարեմ – խաղաղվի.
Իղձը իմը, կամքը քոնը, օգնիր, Աստված, այդ լինեմ:

Իշխան՝ գահին, թե՝ շահնիշահ, օգնիր, Տեր, միշտ մարդ լինեմ,
Այրերի մեջ իմաստացած թող ես էլ ի հայտ լինեմ,
Ով որ վշտից տառապում է՝ դառնամ նեցուկ, ապավեն.
Իղձը իմը, կամքը քոնը, օգնիր, Աստված, այդ լինեմ:

Ոչ թե գահի նստատեղի – հենակ, ձեռնափայտ լինեմ,
Դամասկոսյան սուր չեմ ուզում, Տեր իմ, ձիու պայտ լինեմ,
Ոսոխի դեմ՝ չար, նենգամիտ - աներկյուղ, քաջ ու անհաղթ.
Իղձը իմը, կամքը քոնը, օգնիր, Աստված, այդ լինեմ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение