СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 май 2013, 12:21

***
Գիտեմ՝ աղոթքներ կան հուզող հյուսիսից և հարավից,
Դու ես կյանքի ակունքը մեր և անկումը, Արարիչ.
Մեկը մի կաթ, մեկը մի թաս, մեկն աղբյուր է սառնորակ,
Ինձ էլ կյանք ու բախտ ես տվել – ինչու՞ ո'չ հորդ-վարարից:


***
Հաճախ թիկնում, միտք եմ անում ու զրուցում Աստծո հետ,
Հավատալով, որ կըլսի Արարիչն ինձ առանց հերթ.
- Խղճի լինել-չլինելը ի ծնե ես որոշում,
Ինչի՞ց է, Տեր, խիղճը մարդու մարմնի մեջ կավակերտ:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 май 2013, 16:50

***
Արարիչն է պատգամել, կրկնել է Հիսուսը.
«Քո ճրագից թող վառվեն այլոց կանթեղն ու հույսը»:
Այո, ճիշտ եմ հասկացել այս պատգամն էլ Արարչի.
«Զարկիր այտին ոսոխիդ, թող դեմ անի մյուսը»:

***
Ծանրութեթև արեցի բարդ մտքերս ուշ ժամին.
Արևից են վեհափայլ ծնվում հողմերն ու քամին:
Լոկ մի քայլ է նենգադավ, մի ակնթարթ ոխակալ
Նախկին «ընկեր» կոչվածից մինչ ապագա թշնամին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 25 май 2013, 20:50

Մենք

Մենք բոլորս մեկ ենք.
Երբ ծնվում ենք - մերկ ենք,
Դուք խոպան եք ամուլ,
Մենք արտեր ու հերկ ենք:

Մենք միասին, համուռ,
Ամրոց ենք հին, ամուր,
Այգում ծաղիկ, բերք ենք,
Ո'չ ձեզ նման մամուռ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 июн 2013, 09:18

***
Սխալ բաներ շատ եմ տեսնում արարողիդ արարքում,
Բախտ փոխելը ուժից վեր է, զուր ես դու, թամբ, առարկում:
Զարդարել են վառ ծոպերո՞վ: Պիտի մաշվես քրտնածոր,
Տերդ - հեծյալ, բախտդ - նժույգ, դու - երկուսի արանքում:

***
Թե մահն ինչու՞ արագ եկավ – պահը կարճ է, չես հարցնի,
Հավերժանա՞լ կրքով լցված – կիրքը հարճ է, չես դարձնի:
Տվածով է կյանքը հավերժ, բարությամբ է մարդը անմահ,
Գոհացնե՞լ կամքը մարդու – անտակ փարչ է, չես հասցնի:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 июн 2013, 21:29

***
Բնության մեջ չկա մեկը, որ ապրի կյանքն իր անհոգ,
Ծնվեց – հազար վտանգի դեմ մաքառում է՝ միշտ անօգ:
Ժամանակն է տերը մարդու, ակնթարթն էլ՝ տիրակալ,
Դերվիշ է ծեր, թե՝ շահնիշահ, կամ՝ հեթանոս քուրմ ու մոգ:


***
Ալիքներդ հոգնել են, տե'ս, Ծո'վ, իզուր ես խենթացել,
Քո ափերն են՝ վաղուց մաշված, զուր ես նրանց խորթացել:
Խոր, անհատակ գավաթ ես դու, կավե թաս ես անսահման,
Որից երբեք չես թափվելու, զուր ես հուզվել, հորդացել:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 июл 2013, 10:31

Քարավանն ու քարավանապետը
Առակ

Մատնության ճանկերում անողոք,
Քարավանն անսփոփ ու անբողոք,
Քայլում է՝ հուշերով անցյալի,
Գալիքի լույսով է նա ողոք:

Առաջնորդ է. ուղեղով իր հետին,
Պաշտոնում քարավանապետի:
Չափչփած անապատն անծիր
Ծեր ուղտը ավելին գիտի:

Երբ կյանքը դառնում է խնդիր,
Գալիքդ դու ինքդ ընտրիր:
Խոսքերն այս քարոզ չեն մատնիչ՝
Առակ են, պատգամ են ընտիր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 15 авг 2013, 10:56

***
Մեկը հաստից է դժգոհ, մեկը՝ բարակից,
Ինչքա՜ն ցավ ու վիշտ տեսանք լավին հարակից:
Սեր ու քեն ես բաժանում, Աստված, ամենքիս,
Այդ երկուսն, ո'վ Արարիչ, քո նույն դարակից:

***
Մարդը նստել գետափին, նետել է կարթը,
Ձուկ է որսում կենսատու՝ ապրելը բարդ է:
Ձուկը խափվում է որդով, կյանքի պայքար է.
Այսօր որսորդ, վաղը որս – այսպես է կարգը:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 10 сен 2013, 14:34

***
Ծնվելիս էլ մարդս պիտի լինի խելոք ու աչքաբաց, նույնիսկ՝ ճարպիկ.
Մեկը ծնվում – շապիկով է՝ հետն է բերում, մեկ ուրիշը առանց շապիկ,
Այդ հետո ենք հոգսեր ու ցավ՝ մեր ստեղծած, Արարիչի վրա բարդում,
Իսկ նա, ով որ շապիկով էր, այժմ՝ կարթով, անշապիկն է նրա կարթում:

***
Մարդը մարդ է մնում ի մահ՝ տեղացի է, թե՝ Իրանից,
Լոկ խոսքերն են մեր տարբերվում՝ այլոց սուտը մեր իրավից:
Ահա երկու բուռ կավահող՝ արքայածին և ստրուկի,
Ինչքան տակնուվրա անես, չես տարբերի այն իրարից:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 24 сен 2013, 11:46

***

Ով որ ծախու սեր է գնում,
Ինքն իր համար տեր է գնում.
Նախ տրվում է նա այդ մեկին,
Հետո ձեռքից - ձեռ է գնում:


***
Թե խելք ունես, ու՞ր ես ընկել էժան պատվի հետևից.
Վախկոտ շունն է գայլին թողած ընկնում կատվի հետևից:
Փառքը մարդու առջևում է, քաջությունն է աջակից,
Պատիվն այն, որ պոչն է բերում, պիտի հատվի հետևից:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 ноя 2013, 20:54

ԻՆՉՔԱ՜Ն ԱՐԱՏ ԿԱ, ԱՍՏՎԱԾ

Ինչքա՜ն արատ կա, Աստված, քո բարի գործում՝
Արարում ես մեզ թերի, շտկել չես փորձում.
Լեզուներ կան, որ պիտի դեմքերից զատվեն,
Դեմքեր լկտի, որ պիտի երեսապատվեն:
Ինչու՞ խիղճը, Արարիչ, քիչ է մարդուս մեջ,
Կամ՝ փոքիրիկ մեր արտերում վիշտն է այսքան մեծ:
Սրտեր շատ կան, որ պիտի պաղեն անարյուն,
Եվ կիրք պիտի չունենա անպատկառ արուն:
Ինչքա՜ն արատ կա, Աստված, քո վեհ գործերում՝
Ինչքա՜ն նըրբին հոգիներ անզուսպ խոցերում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение