СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 19 ноя 2013, 21:02

Տրիոլետ – 1

Սերերը գալիս են նույնիսկ աշնանը՝
Գարնան ջերմությամբ, հույզերով լցված,
Հույսերին, սրտերին, հույզերին կցված
Սերերը գալիս են նույնիսկ աշնանը,
Հուզմունքով բացում են սրտեը գոցված,
Իսկ բացված սրտեը բարության նշան են.
Սերերը գալիս են նույնիսկ աշնանը՝
Գարնան ջերմությամբ, հույզերով լցված:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 19 ноя 2013, 21:04

Տրիոլետ – 2

Կշռում են՝ կարծես գործ է դժվարին,
Մի փոքրիկ նժարի մի խղճուկ պատիվ՝
Մեծարման, վեհացման, գովեստի արթիվ
Կշռում են՝ կարծես գործ է դժվարին,
Այդ պատվի պատվին ճառեր կան անթիվ.
Միթե՞ մարդկության խիղճն է նժարին,
Մի փոքրիկ նժարի մի խղճուկ պատիվ
Կշռում են՝ կարծես գործ է դժվարին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 ноя 2013, 07:48

Տրիոլետ – 3

Ժպիտդ արև է ու ծիր է խավարում,
Թե մարդկանց ժպտում ես հեզությամբ, անկեղծ,
Բարությամբ ողողված, չարիքից միշտ զեղծ,
Ժպիտդ արև է ու ծիր է խավարում,
Մարում է անարգող մտքերը նա եղծ,
Չարության սաղմերն է արգանդում ավերում:
Թե մարդկանց ժպտում ես հեզությամբ, անկեղծ,
Ժպիտդ արև է ու ծիր է խավարում,

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 ноя 2013, 22:19

Տրիոլետ – 4

Կրքերն այն, որ Արև է մեզ տալիս,
Մարում է Լուսնյակը ղեղնաթույր,
Գգվանքով, սիրով են միշտ պարուր,
Կրքերն այն, որ Արև է մեզ տալիս:
Գիշերից գալիս է սիրո բույր՝
Թոփորկված հույզերում անխարիսխ:
Կրքերն այն, որ Արև է մեզ տալիս,
Մարում է Լույսնյակը դեղնաթույր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 21 ноя 2013, 21:25

Տրիոլետ – 5

Արթնացաք – զրուցիր խղճիդ հետ,
Խոլանքիդ կտա նա մի խորհուրդ՝
Թե գայլ չէ նենգամիտ, կամ՝ խլուրդ,
Արթնացաք – զրուցիր խղճիդ հետ:
Խիղճերը նիրհում են շատ խորունկ,
Արթուն է գազանը նենգ ու խենթ:
Արթնացաք – զրուցիր խղճիդ հետ,
Խոլանքիդ կտա նա մի խորհուրդ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 22 ноя 2013, 16:56

Տրիոլետ – 6

Դեմ է առել խոփը դարին.
Եվ դարն է քար, և տափ է չոր,
Ակոսներում անկիրք, տոչոր
Դեմ է առել խոփը դարին:
Թոկը լարված, եզը սովոր
Հերկում են, որ սերմեն բարին.
Դեմ է առել խոփը դարին՝
Եվ դարն է քար, և տափն է չոր:


Տրիոլետ - 7

Մի թեթև սուտ՝ ինչպես թիթեռ,
Սրտիս խորքում ճախրում է մեղմ,
Թըռվռում է կարծես անմեղ,
Մի թեթև սուտ՝ ինչպես թիթեռ:
Հուր է վառել սուտը անթեղ,
Չի հանդարվել, խոցում է դեռ.
Մի թեթև սուտ՝ ինչպես թիթեռ
Սրտիս խորքում ճախրում է մեղմ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 ноя 2013, 12:45

Տրիոլետ – 8

Երեկը ինչ-որ բան է խոստացել,
Էգուցը վաղն է լինելու հարցվոր,
Այսօրն իրենն է պահանջում, չէ որ
Երեկը ինչ-որ բան է խոստացել:
Շատ է շտապում Այսօրը այսօր՝
Մարում է լույսը, մութն է հաստացել.
Երեկը ինչ-որ բան է խոստացել,
Էգուցը վաղն է լինելու հարցվոր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 ноя 2013, 21:28

Տրիոլետ – 9

Մտքեր է հատում զգացմունք իր մեջ՝
Բանականության ոսոխն է կիրքը.
Լկտի հարճի պես տանելով գիրկը
Մտքեր է հատում զգացմունք իր մեջ:
Հետո են գալիս խոկանքն ու ձիրքը,
Թեկուզ պայքարն այդ տևում է անվերջ.
Մտքեր է հատում զգացմունք իր մեջ,
Բանականության ոսոխն է կիրքը:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 ноя 2013, 01:02

Սոնետ մաքառման

Քամին հոգնել է շատ սպասելուց, ուր-որ է ահա պիտ դառնա մրրիկ,
Անցնի ծովերի անդորրով կապույտ, վրդովի նրանց դեմքի հայելին,
Անցնի ափերով ինչպես հրոսակ, պերճ գեղեցկության շուքը վայելի,
Թողնելով բեկյալ նավ-առագաստներ, հողմածեծ ափեր ու արհավարիք:

Մարդը սովոր է խոլ տարերքներին՝ չկանխատեսված հոգսին անարգելք,
Մարդը սովոր է, Աստված անտարբեր. հետո է տալիս մաքառման ուժեր:
Տերն արարում է, հետո՝ ավերում՝ կամքն է Աստծո, պետք է հանդուրժել,
Մարդ վրդովվում է ու չի հասկանում՝ պատիժն էլ Աստծո պետք է որ հարգենք:

Դա Աստծո գործ է, բայց մարդն է հաճախ ցավ ու դավերի արարմանն ունակ.
Հավատացած եմ՝ մեր նախապապերը չեն եղել այդքան անողոք ու բիրտ,
Ինչքան աշխարհի տերերը ագահ՝ այսքան բանական ու քաղաքակիրթ,
Եվ այդքան դաժան, լիրբ ու անպատկառ, լի ագահությամբ մի անպարունակ:

Բայց ով բարի է, աստվածահավատ, չի հուսալքվում հոգսերից այս խիտ,
Խոնարհում եմ իմ գլուխը ճերմակ. «Քեզ՝ մարդ արարող, հազար գովք ու փառք»:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 дек 2013, 00:29

.


.***
Չեն լինում մեղքեր առանց հատուցման.
Ժամանակ է պետք ու տեղ՝ մատուցման:

***
Բնույթով գեշը՝ ամենագեշից –
Ձու գողանողն է Աստծո փեշից:

***

Մեղքն ուրիշինն է – ելք չկա հաշտման,
Մերն է – փնտրում ենք լավ դատապաշտպան:

***
Հույս մի դնիր կեղծ դիմակիդ՝
Մի դիմակ է լ դիր դմակիդ:

***
Չի հանդուրժի ազնիվ փառքը
Թանկ կանխիկով ծախն ու առքը:

***
Նախանձությունը աղ է խոր վերքիդ,
Վերջ տուր – ժպիտը բույն հյուսի դեմքիդ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение