СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 дек 2013, 22:52

Տրիոլետ – 10

Նայում եմ հեռու, պաղ հորիզոնին՝
Մեռնում է օրը խավարի գրկում,
Տխրելով՝ օրին ոչ ոք չի փրկում,
Նայում եմ հեռու, պաղ հորիզոնին:
Կաղնուտը դանդաղ լույսից է զրկվում,
Չի զգում օրվա մահը և հոնին...
Նայում եմ հեռու, պաղ հորիզոնին՝
Մեռնում է օրը խավարի գրկում:

Տրիոլետ – 11

Եթե հանդիպես քո ճանապարհին՝
Գնում ես մայթով, թե՝ անապատով,
Ողջյունիր լքված սիրուն կարոտով՝
Եթե հանդիպես քո ճանապարհին:
Տխուր է սերը մոռացման պահին,
Գգվիր դու նրան, լցրու հավատով,
Եթե հանդիպես քո ճանապարհին՝
Գնում ես մայթով, թե՝ անապատով:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 16 янв 2014, 15:46

Տրիոլետ - 12

Քո նուրբ ձեռքերը լույս են վաղոդյան՝
Լցված ջերմությամբ սուրբ ճառագայթի,
Այգով են ներկում խավարն ակաթի՝
Քո նուրբ ձեռքերը լույս են վաղոդյան:
Հանգույց են դառնում կիրք - որոգայթի,
Եվ ծիրը սիրո-կրքի հաղոդման :
Քո նուրբ ձեռքերը լույս են վաղոդյան՝
Լցված ջերմությամբ սուրբ ճառագայթի:

Տրիոլետ - 13

Լուսինը ի՞նչ է թվում շներին,
Ինչու՞ է դրդում դեմքով իր դալուկ,
Գուցե կարծում են միս եփող խառու՞յկ:
Լուսինը ի՞նչ է թվում շներին:
Նայում եմ մի պահ նրանց բներին -
Լուսնահաչն այսօր հնչում է առույգ:
Լուսինը ի՞նչ է թվում շներին,
Ինչու՞ է դրդում դեմքով իր դալուկ:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 янв 2014, 23:28

Տրիոլետ – 14

Վեր կենամ, գնամ սիրուս ընդառաջ.
Սերը ակունքն ու լույսն է բարության,
Սերը աղբույրն է և սուրբ մայրության,
Վեր կենամ, գնամ սիրուս ընդառաջ:
Հոգոց է ելնում սրտիցս, հառաչ՝
Հանուն արարման, նաև՝ հայրության,
Վեր կենամ, գնամ սիրուս ընդառաջ՝
Սերը ակունք ու լույս է բարության:



Տրիոլետ – 15

Նեղվացք է, գուցե, այս փոքրիկ երկրում,
Գնա', թափառի'ր անհունում օտար,
Քո կեղծ կարոտի մորմոքը մի տար –
Նեղվացք է, գուցե, այս փոքրիկ երկրում:
Մայրն էլ է, գիտե՞ս, լինում մինուճար,
Մայրը, որ բազում զավակ է երկնում...
Նեղվացք է, գուցե, այս փոքրիկ երկրում,
Գնա', թափառի'ր անհունում օտար:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 18 янв 2014, 11:46

Տրիլոետ – 16

Ոստայն է գործել սարդը ամենուր,
Մարդը թիթեռ չէ թևերով փխրուն,
Շուրջը ժանիքներ և ո'չ խրխրուն...
Ոստայն է գործել սարդը ամենուր:
Զուր են թևաթափ այրերը տխրում,
Փշրեցե'ք թելեր, հանգույց ու մլուր...
Ոստայն է գործել սարդը ամենուր,
Մարդը թիթեռ չէ թևերով փխրուն:

Տրիլոետ – 17

Այդ ցերեկն է, որ սադրանքներ ունի,
Գիշերն՝ անուրջներ, խորհուրդներ բազում,
Հույսեր կենսառատ, իղձեր անհուզում,
Այդ ցերեկն է, որ սադրանքներ ունի:
Այնտեղ երազիդ փերին է նազում,
Հույսդ է ճախրում թևով թռչունի,
Այդ ցերեկն է, որ սադրանքներ ունի,
Գիշերն՝ անուրջներ, խորհուրդներ բազում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 янв 2014, 21:39

Տրիոլետ – 18

Երդումներն այժմ անհիմն են ու լիրբ՝
Ինչպես ճահիճը մարդու ոտքի տակ,
Կարծր էր հնում, ադամանդ էր թանկ,
Երդումներն այժմ անհիմն են ու լիրբ:
Մեկն Աստուց ունի քծնելու մեծ ձիրք,
Մյուսը՝ բարի խիղճ ու հավատամք:
Երդումներն այժմ անհիմն են ու լիրբ՝
Ինչպես ճահիճը մարդու ոտքի տակ:


Տրիոլետ – 19

Երեկ երկնային ուժ կար հավատում,
Այսօր՝ երկրային, սակայն դրոշում,
Այսօր ուժը և փողն է որոշում...
Երեկ երկնային ուժ կար հավատում:
Ուժը շատ է և գինու գավաթում,
Բայց հենց գինովցան - եղծում են, խորշում:
Երեկ երկնային ուժ կար հավատում,
Այսօր՝ երկրային, սակայն դրոշում:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 22 янв 2014, 21:13

Տրիոլետ – 20

Գիտեմ խաբում ես որերրորդ անգամ,
Ծիծաղելի է քծնանքդ անդուր,
Կեղծիքիդ կշիռ, նաև հավատ տուր,
Գիտեմ խաբում ես որերրորդ անգամ:
Հավատս քո դեմ մատուռ է անդուռ,
Իսկ դու կեղծիքիդ գերի ես անկամ.
Գիտեմ խաբում ես որերրորդ անգամ,
Ծիծաղելի է քծնանքդ անդուր:

Տրիոլետ - 21

Չեն նիրհում սրտերը, արյունը չի նիրհում,
Աննինջ սրտերում արթուն են սերերը,
Մաշկը պարուրել արյունը` գերել է,
Չեն նիրհում սրտերը, արյունը չի նիրհում:
Հոսում են արյունի գետեր-թելերը,
Եփվում են այնտեղ կրքերը մեր հում.
Չեն նիրհում սրտերը, արյունը չի նիրհում,
Աննինջ սրտերում արթուն են սերերը:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 02 фев 2014, 11:27

Տրիոլետ – 22

Խտացած գույներ կան աշնան սիրո մեջ՝
Ջերմությամբ ողողված, դեղձի պես հյութեղ.
Բոսոր են, ծիրանի՝ հուրհրան, անթեղ՝
Խտացած գույներ կան աշնան սիրո մեջ:
Կրքերը բարի են, հասուն են այնտեղ՝
Ծերացող տարվա երանգներն անշեջ:
Խտացած գույներ կան աշնան սիրո մեջ՝
Ջերմությամբ ողողված, դեղձի պես հյութեղ.

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 05 фев 2014, 08:32

ԳԱՀՆ ՈՒ ԱՐՔԱՆ
Առակ

Արարչից է արքան օծված,
Թե՝ ընտրված հանրությունից,
Գահն է ճըռռում բեռից հոգնած՝
Ազատվելով համրությունից,
Ոչ թե Տիրոջ կամքով օծված
Գահակալի ծանրությունից,
Կամ՝ անվայել դերից խոցված,
Այլ՝ արքայի... մանրությունից:

Լավ չէ իշխելն ծախ ու առքով,
Գահիդ, արքա, տիրիր փառքով:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 06 фев 2014, 09:12

***
Խաղացող ես, թե՝ խաղալիք պարապ ժամի,
Կամ՝ միջանցիկ անօգտակար, անհոգ քամի -
Տես, թռչում է ժամանակը այդ քամու պես,
Թողնում կյանքդ անարժեք ու առանց համի:


***
Մեկ գալիքն եմ մտաբերում, մեկ՝ մութ, ունայն անցյալը.
Գալիքն էլի լի իղձերով, անցյալն է միշտ անիծյալ,
Ինչ տալիս է, կամ էլ՝ տանում - ներկան է՝ անմնացորդ.
Այսօրն այսօր է կենդանի, վաղը, ավաղ - հանգուցյալ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 фев 2014, 19:57

***
Համբերեք քիչ խոլ հորձանքում այս «իմ» ու «ես»-ի,
Անցան դեմքերն հիասքանչ, դար է աներեսի:
Ի՜նչ դիմակներ, ի՜նչ դմակներ... Գազա՞ն են, թե՝ մաքի՞:
Դիմակները դմակի մոտ հերթ են կանգնել պագի:

***
Մեր մեղքերը այսօրվա վաղվա օրն է հավելում՝
Ստվերի պես սերտ կպած հին ու նորի հայելում,
Բարիք, չարիք՝ մեր գործած, հատուցում է ապագան.
Պապը հիմնում է այգի՝ բերքը թոռն է վայելում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение