СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 17 фев 2014, 13:37

Կիրք
Սոնետ

Շքեղ մարմինդ սիրո հորձանքում,
Աչքերիդ խորքում փայլն աստղերի,
Ամոթն է մարել կրքոտ տեղերի՝
Մենք՝ որոգայթի չքնաղ փորձանքում:

Շուրթերդ կրքոտ լուսաբորբ ճրագ,
Քնքուշ ձեռքերդ թովում են հեշտանք,
Դու իմ անամոթ սիրո հրեշտակ ,
Համբույրդ մոգիչ՝ գրգիռ է, կրակ:

Ժամանակն արդեն անգո է, աննյութ,
Տարփանքն է վազում մեր երակներով,
Այրում մեզ անզուսպ, խոլ կրակներով
Եվ լուսավառում գիշերը մեր մութ...

Կիրքն է մեզ լքում անհոգ ու անփույթ,
Բերկրանքի թույնը մեզ ներարկելով:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 фев 2014, 11:33

Տրիոլետ – 23

Դու եկար – կրակ ես, քաղաքս - ատրուշան,
Նայում եմ քո լույսին քրմի պես հեթանոս՝
Ինչպես սրբության՝ կախարդված ու անխոս.
Դու եկար – կրակ ես, քաղաքս - ատրուշան:
Գնացիր – աշխարհը անհուր է, աննշան,
Կանթեղ է մարած, անթեղված փարոս...
Դու եկար – կրակ ես, քաղաքս - ատրուշան,
Նայում եմ քո լույսին քրմի պես հեթանոս:


Տրիոլետ – 24

Դու չքնաղ կեչի ես հյուսիսում հեռու,
Ես բերքից կորացած ծառ եմ ծիրանի՝
Ծաղկել եմ բերքաշատ տարիներ քանի՜,
Դու չքնաղ կեչի ես հյուսիսում հեռու:
Քո նուրբ սաղարթում գարունն է եռում,
Իմ ճկված կոճղերը նման չեն գերանի...
Դու չքնաղ կեչի ես հյուսիսում հեռու,
Ես բերքից կորացած ծառ եմ ծիրանի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 мар 2014, 20:58

Տրիոլետ – 25

Օձերն օձերին քենից չեն խայթում,
Կեր չեն թըռցնում մեկ մեկի բկից,
Միշտ օձ են մնում ու բարի դրկից,
Օձերն օձերին քենից չեն խայթում:
Էգեր չեն խլում իրարու գրկից,
Նույնիսկ նախանձի հրից չեն պայթում,
Օձերն օձերին քենից չեն խայթում,
Կեր չեն թըռցնում մեկ մեկի բկից:

Տրիոլետ - 26

Գարուններ կան ծաղկած սիրո ճանապարհին,
Անշուք են հետդարձի ուղիները բոլոր:
Իզուր ես թափառում անհարկի, մոլոր,
Գարուններ կան ծաղկած սիրո ճանապարհին:
Գարուների գրկում գըգվանք մեղմօրոր,
Պարեր կան կրքի՝ հավերժի չափ հին:
Գարուններ կան ծաղկած սիրո ճանապարհին,
Անշուք են հետդարձի ուղիները բոլոր:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 06 апр 2014, 11:37

Ջրհորն ու դույլը
Առակ

Դույլը իջավ ջրհորը՝
Ջրով լցնի իր փորը:

Կպավ քարոտ հատակին,
Չհավատաց կատակին:

Նայեց դատարկ իր փորին,
Դիմեց հարցով ջրհորին,-

-Ջրերդ սառ, հորածին
Ինչպե՞ս և ու՞ր ծորացին:

-Հարցդ պարզ է ու դյուրին,-
Ասաց ջրհորը դույլին,-

Չկա հավերժ մատուցում
Առանց պարտքի հատուցում:

Որ ջուր խմի, մարդ, փորդ,
Մաքուր պահիր ջրհորդ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 20 апр 2014, 18:48

Տրիոլետ – 27

Անհրպույր է այսօր տըրտմությունը աշնան,
Վերջին տերևը երեկ տարավ գիժ քամին,
Առագաստն է կախվել նավի հոգնած կայմին՝
Անհրպույր է այսօր տըրտմությունը աշնան:
Մի հին դուռ է ճոճվում դարի ժանգոտ գամին,
Սըվսվում է արդեն եղեգնուտը խըշշան:
Անհրպույր է այսօր տըրտմությունը աշնան,
Վերջին տերևը երեկ տարավ գիժ քամին:

Տրիոլետ - 28

Կանչում են անզուսպ հուշերն անցյալից.
Հիշելով անցյալը մաշում ենք ներկան:
Ժամանակի մեջ՝ պըտտվող երկանք,
Կանչում են անզուսպ հուշերն անցյալից:
Երեկը լքել, ներկայում դեռ կանք,
Եվ գալիք ունենք վեհ ու պանծալից...
Կանչում են անզուսպ հուշերն անցյալից.
Հիշելով անցյալը մաշում ենք ներկան:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 25 апр 2014, 10:01

Սոնետ պատվի

Շատ ընտիր է ձևավորված Պատիվ կոչվող գանձը, անցվոր,
Գա՞նձ է արդյոք, թե աղբակու՞յտ, ո՞վ է, տեսնես, այժմ հարցվոր:
Պատիվ չունեն ու սրբություն շքեղանիստ վանք ու տաճար,
Երբ մուտքի մոտ կան մուրացող ու սովամահ բազում անճար:

Ամպամած է, թեկուզ՝ անձրև, Արև-Արփին հավերժ է միշտ,
Չեն ավերի փառք ու պատիվ հոգեկործան ճարակ ու վիշտ:
Ի՞նչն է ասօր կոչվում Պատիվ, անունն ի՞նչ է՝ գա՞նձ, թե պաշտո՞ն,
Դու ես մարդկանց արարել, Տեր, ու՞մ են նրանք այսօր պաշտում:

Պատվի մեծ ու փոքր չկա, բայց կան մարդիկ սին, աննշան՝
Թեկուզ զինված փայլով ոսկու, դրամներով թարմ, խըշխշան:
Կա իմաստուն մի հին զրույց՝ ոսկուց էլ թանկ, անճառելի,
Որ պատիվը չեն նվիրում և նա գույք չէ վաճառելի,
Եվ ոչ կեր է գյադանների, ոչ՝ արքայի սիրելի շան,
Նա բնույթն է ազնիվ մարդկանց և իմաստը հանճարների:
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 26 апр 2014, 21:10

Տրոլետ - 29

Հիմա աշխարհում ի՞նչն է գնհատվում,
Երբ մարդու կյանքը էժան է գավից՝
Սին գավից՝ թրծած այդ մարդու կավից:
Հիմա աշխարհում ի՞նչն է գնհատվում:
Լոկ Աստծո որդու կյանքը չի հատվում.
Զուր չեն ազատել խաչից ու գամից...
Հիմա աշխարհում ի՞նչն է գնհատվում,
Երբ մարդու կյանքը էժան է գավից:


Տրիոլետ – 30

Սուրբ անուրջների ծալքերում խրթին
Ծնվել են սիրո սաղմերը լուսե,
Առեղծվածները ոստայն են հյուսել
Սուրբ անուրջների ծալքերում խրթին:
Անզուսպ կարոտի իղձեր կան վսեմ
Կրքի, հույզերի հյուսվացքում մթին:
Սուրբ անուրջների ծալքերում խրթին
Ծնվել են սիրո սաղմերը լուսե:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 апр 2014, 12:17

Երդում

Դու էլ ես վաղուց արժեքից զրկվել, Երդում, էլ չունես ոչ հավատ, ոչ գին,
Շատերի համար, ներիր, դարձել ես մարմնավաճառ, անպարկեշտ մի կին:

Տղամարդն ինքն է, գիտե՞ս, կնոջը նսեմացնում, գնում ու ծախում,
Կինը դառնում է պատվազուրկ էակ կյանքի քմահաճ, անկուշտ երախում:

Դու էլ ես վաղուց արժեքից զրկվել, երդում, էլ չունես ոչ հավատ, ոչ՝ գին,
Մնայիր ազնիվ՝ տրվում ես Աստծուն, թե՝ դյուրահավատ ինձ նման մեկին:

Հնում Երդումը ստի, կեղծիքի հավատակործան ծնունդն էր կանխում,
Իսկ այժմ, Երդում, գայլ ես ու աղվես՝ դարձած պահակ մեր շեն փարախում:

Հավատարիմ է զույգված հավքերի արուն թխսակալ մայրացող էգին,
Արի, դու էլ քեզ մի դավաճանիր, նաև՝ միամիտ խեղճին ու մերկին:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 30 апр 2014, 14:45

Տրիոլետ – 31

Խառնվում է կյանքի բարիքը չարին,
Տնքում է մարդն իր բաժին խաչի տակ՝
Լիզելով իր բյուր խոցերը դեռ տաք ,
Խառնվում է կյանքի բարիքը չարին:
Տերն անողորմ է նայում անճարին՝
Առանց կարեկցանք և առանց կտակ:
Խառնվում է կյանքի բարիքը չարին,
Տնքում է մարդն իր բաժին խաչի տակ:


Տրիոլետ – 32

Կհաղթահարենք արգելքներ բազում՝
Ապրելու տենչը ուժեղ է մահից.
Կյանքը պայքար է արարման պահից,
Կհաղթահարենք արգելքներ բազում:
Կվառենք հույսեր հավատի ջահից,
Թեկուզ հոգսերը արագ են վազում:
Կհաղթահարենք արգելքներ բազում՝
Ապրելու տենչը ուժեղ է մահից.

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 09 май 2014, 20:08

Կյանքը հայելի
Ռոնդո

Արտացոլանք է մարդը կյանքի անհուն հայելում՝
Ամեն մեկը իր տեսքի հմայքներն է վայելում:
Հայելու հետ նա չունի տարակարծիք, ոչ էլ՝ վեճ,
Մարդ ցանկալին չի գտնում՝ իրականն է նրա մեջ՝
Էականն է հայելու արտացոլող փայլերում.

Մեկը նման նարցիսի ինքն իրենով վայելվում,
Մեկն իր տգեղ պատկերում խորոտանք է փնտրում պերճ,
Փնտրտանքը ցանկալի ունի սկիզբ, նաև՝ վերջ.
Արտացոլանք է մարդը...

Մարդ կա՝ ներսում բանական, կա՝ նման է վայրենու,
Արտաքինն է սոսկ, ավա՜ղ, արտացոլվում, հայելվում,
Կյանքը նման է գրքի՝ ամեն օրը մի նոր էջ,
Արծաթի մեջ հայելու մարդու հոգին ելևէջ .
Արտացոլանք է մարդը...

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение