СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противнику

Հենրիկ Բաբաջանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 13 май 2014, 09:25

Տրիոլետ – 33

Խոլ նժույգներ են վազում սրընթաց՝
Հավերժությունը չի սիրում անդորր,
Անհայտությունից՝ անեզր, անդուռ
Խոլ նժույգներ են վազում սրընթաց:
Այն, ինչ հավերժ է - լինում է անտեր,
Այն, ինչ հավերժ չէ – չունի հետընթաց:
Խոլ նժույգներ են վազում սրընթաց՝
Հավերժությունը չի սիրում անդորր:


Տրիոլետ – 34

Մենք իրարից անչափ հեռու,
Եվ իրարու այսքան մոտ,
Մեր սերը ջերմ, արևահոտ,
Մենք իրարից անչափ հեռու:
Մեր սրտերը իրար կարոտ,
Կրքերն են մեր անհուր եռում.
Մենք իրարից անչափ հեռու,
Եվ իրարու այսքան մոտ:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 19 май 2014, 08:25


Փոթորիկ

Ռոնդո


Ճոճվում է նավը փոթորկված ծովում՝
Անեզր, անհատակ, ալիքված ծավում,
Ճռռում են հոգնած կապանք- գամերը,
Անհանդերձ ու լերկ ցցված կայմերը:
Զարկվում է կողերին ու ծովը ծորում
Հողմածեծ բախտի հավատը ծորուն:
Մարել են հույսի կանթեղ-մոմերը.
Մաքառող նավաստին երգում է «Հայր մերը»...
Ճոճվում է նավը:

Բեկյալն աղոթքը Աստծուն է ձոնում՝
Հիշելով ծեր մորը՝ մանկության ձորում,
Գառներին, հորթերին, քարաշեն գոմերը...
Այս ծովում անբարիշտ խոլական հողմերը
Մարում են գալիքը բեկված, ծուռ ծիրում...
Ճոճվում է նավը:


.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 22 май 2014, 11:42

Քծնանքն անուշ է
Ռոնդո


Քծնողն է միշտ ցանկալի իր ճառերով կերկերուն,
Բայց սադրանք ենք տեսնում լոկ ազնիվ, շիտակ խոսքերում:
Մի բուռ ճիշտը ի՞նչ է, մարդ, որ սրտերն է մեր խոցում,
Արի, թրծենք կամքը մեր արդարության վեհ բոցում,
Տեղ նրան մեր կամքի ու բնույթի խորքերում:

Մի ծեր աշուղ է երգել իր իմաստուն երգերում,
Որ վարպետ է քծնողն իր շողոքորթ ու մութ գործում,
Եվ թույներով քաղցրահամ միտքն ու կամքն է մեր գոցում.
Քծնողն է միշտ ցանկալի...

Նա ճարակ է մորմոքող՝ չսպիացող վերքերում,
Քաղցր խոսքեր ունի, բայց և սրեր կան ձեռքերում,
Արցունք չկա, հավատա, նույնիսկ նրա լաց-կոծում,
Միամիտն է կեղծողի թույն պտուղները կոնծում,
Նա անկամ է սադրանքի էությունը հերքելում.
Քծնողն է միշտ ցանկալի...

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 май 2014, 17:48

Տրիոլետ – 35

Նորից սերը մեզ եկել է այցի,
Արարել մեր մեջ գորով ու բերկրանք,
Սերը աղու է, ես ու դու՝ երկանք.
Նորից սերը մեզ եկել է այցի:
Թեկուզ նա բերի կարոտ-կսկծանք,
Անդուլ պտույտից ելք չկա դարձի:
Նորից սերը մեզ եկել է այցի,
Արարել մեր մեջ գորով ու բերկրանք:

Տրիոլետ – 36

Բուրմունքը սիրո նման է խնկի՝
Բխած սրտերից ազնվապարուր,
Բուրվառը նրա չի թողնում մրուր.
Բուրմունքը սիրո նման է խնկի:
Կնդրուկին՝ ոսկի, բուրվառին՝ արույր,
Մեծարեմ, պաշտեմ՝ իջնելով ծնկի:
Բուրմունքը սիրո նման է խնկի՝
Բխած սրտերից ազնվապարուր:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 29 май 2014, 18:53

Մարդն ու ծովը
Տերցին

Մարդն՝ անտեսելով աղետ ու փորձանք,
Փոթորկված ծովն է մտնում նավակով՝
Ծովում փնտրում է սեր ու կարեկցանք:

Նավը խարխլված, մարդը հավատով,
Բայց ծովը մարդուն միշտ անկարեկից,
Իսկ քաջությունն էլ լավ է ավարտով:

Ծովում ալիքն է մարդուն հարակից,
Ու միտքը՝ տանող նրան փորձություն,
Նաև՝ սին հույսը՝ փրկվել խառնակից:

Սրտում կա սխրանք, ծովում՝ հորձություն,
Իրարու բախվող ալիքներ բազում՝
Ավերող մարդու կամք ու որձություն:

Բեկյալն՝ այլայլված, ծովը ՝ լի հուզում,
Ներկայությունը չի տեսնում մարդու.
Նա փոթորկվում է և ոչ թե՝ նազում:

Խոլ հողմերի դեմ աչալուրջ, արթուն՝
Ծովը տարերք է, խենթ ու մարդակուլ.
Այդ Արարիչն է ծփանքը հարթում:

Մարդը գրկում է նավակը խարխուլ ՝
Կարծես ջանում է դուրս հանել ծովից.
Աղո՞թքն է համր, թե Աստվա՞ծ է խուլ:

Այդ փոթորիկը ծնվել է հովից,
Զեփյուռից մարմանդ, մեղմ ու վայելուչ.
Լուրթ հեռուների պերճահյուս մովից:

Մարդն ունի հավատ և հույս՝ սին ու փուչ,
Մի փոքրիկ նավակ խարխուլ, հողմածեծ,
Անսահման մի ծով՝ խոլ, փոթորկաշունչ:

Կա նաև Աստված՝ բարությամբ մի մեծ,
Նաև՝ խենթություն՝ տարրերքը սանձել՝
Բանականության օրենքներից զերծ:

Մարդ չի ունեցել կյանքից թանկ գանձեր
Եվ խենթությունից էժան նվաճում...
Զուր մի' վատնեցեք էությունը ձեր:

.
Последний раз редактировалось Генрих Бабаджанян 26 янв 2015, 18:40, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 июн 2014, 20:48

Կյանքի սոնետ

Ե'կ, կյանքին ասենք. «Ողջու՜յն, բարեկամ»,
Իսկ մահին անտես. « Մինչև տեսությու՜ն»:
Կյանքին զուգահեռ մահն է հարական,
Նրա դեմ մարդը անկամ հեզություն:

Մահը քեզ կասի. « Կհանդիպենք, մարդ»:
Կյանքը կսաստի. «Զուր ես շտապում,
Ինքդ ես հյուսում քեզ համար թակարդ
Լավ-վատ կյանքերի պայքարի տապում»:

Սիրում ես կյանքը – մահին էլ սիրիր,
Նա սիրելիին բարով է նայում:
Ժամանակից շուտ դաշույն չի սրի.
Գառն է՝ մատաղի, իր բախտը մայում:

Կյանքը կուկու չէ, կամ՝ սիրի-սիրի,
Մաքառման պահն է նրան հմայում:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 18 июн 2014, 07:55

Տրիոլետ – 37

Սիրո կապանքը նուրբ է, ցանկալի.
Գուցե դրախտի պատճենն է երկրում,
Որտեղ թալկացած կրքեր են երկնում –
Սիրո կապանքը նուրբ է, ցանկալի:
Ինչպես կենսառատ սերմը թարմ հերկում՝
Ծլարձակման խոլ մոլուցքով միշտ լի
Սիրո կապանքը նուրբ է, ցանկալի.
Գուցե դրախտի պատճենն է երկրում:



Տրիոլետ – 38

Նրանք կռվեցին միջև լուսաբաց՝
Ուր կյանքն էժան էր հայրենի հողից,
Ոսոխն անկամ էր սարսափի դողից.
Նրանք կռվեցին միջև լուսաբաց:
Հետո ուժ առան Արևի շողից՝
Արյունով, հոգով, իղձով սրբացած:
Նրանք կռվեցին միջև լուսաբաց՝
Ուր կյանքն էժան էր հայրենի հողից:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 28 июн 2014, 10:56

Զոհաբերություն
Ռոնդո


Մենք հանգիստ չենք տալիս նրան՝ մեր բարերար Արարաչին,
Մեր մեղքերով բազմաքանակ և զղջումով անչափ չնչին:
Մեղքի վրա մեղանչելով՝ չլիացած բազում հնով,
Դեռ քավել ենք ուզում հաճախ ուրիշների կյանքի գնով՝
Մի խեղճ գառով մատաղացու: Ընդունու՞մ է Տերը խեղճին:

Քավությու՞ն է, թե՝ կերուխում՝ կամ՝ Պոմպեյի օր՞ն է վերջին:
Խժըռելով մատաղացուն, համեմելով այն սուրբ գինով,
Պարծենում ենք զարդերով թանկ, ոսկեջրած թաս ու չինով,
Մենք հանգիստ չենք տալիս նրան...

Իսկ տեղյա՞կ Արարիչը մորթված գառան լաց-բառաչին,
Հավատու՞մ է մատաղացուն մատուցողի կեղծ հառաչին:
Սա հարցում է Երկնայինին և լցված չէ ոխ ու քենով,
Լի է շիտակ մտորմունքով, չունի ոչ մի կաթիլ փնով,
Իսկ հարցումն այս վերջինը չէ, ինչպես նաև՝ ոչ առաջինն.
Մենք հանգիստ չենք տալիս նրան...
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 08 июл 2014, 12:53

Գնամ, հավաքեմ
Տերցին

Գնամ, հավաքեմ մեղքերս գալիք,
Խաչս ծանրացած դնեմ կռնակիս,
Բաժանեմ մարդկանց հավատ ու բարիք:

Նվիրեմ նրանց հուրը կրակիս՝
Սիրտս դարձրած մի սուրբ ատրուշան,
Իսկ միտքս ՝ կանթեղ ի հաճ կտակիս:

Որ չանցնի կյանքս սին ու աննշան,
Արյունս դառնա շաղ արշալույսի,
Շունչս՝ մեղմ հովիկ արտում խըշխշան:

Փոխեմ հավատով նշխարս հույսի,
Բաժանեմ մարդկանց իղձերս բուռ-բուռ՝
Դարձած ուղեծիր ու փարոս լույսի:

Գնամ հավաքեմ մեղքերս սփյուռ,
Տանեմ Աստծո ոտքը քավության,
Որ հոգիս դառնա սրբաշունչ զեփյուռ:

Հանեմ վրայից շուքը թավության,
Իսկ Արևն օծի բույրով վարդերի,
Խափանի մութի ձիրքը դավության:

Որ չնմանվեն որբ ու անտերի,
Շուրջս ժողովեմ մեղսանքս չարիք.
Մարդս չի լինում սուրբ ու անթերի:

Գնամ, հավաքեմ մեղքերս գալիք,
Խաչս ծանրացած դնեմ կռնակիս,
Բաժանեմ մարդկանց հավատ ու բարիք:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Հենրիկ Բաբաջանյան

Сообщение Генрих Бабаджанян » 23 июл 2014, 08:17

Տրիոլետ – 40

Ճշմարտությունը նայում է մարդուն՝
Վաղուց չեն եղել հաշտ ու մտերիմ,
Փնտրելով անկեղծ, ազնիվ ընկերի
Ճշմարտությունը նայում է մարդուն:
Մարդ հեշտ է դառնում կեղծիքին գերի՝
Լինի խոր նիհրում, թե՝ լուրջ ու արթուն,
Ճշմարտությունը նայում է մարդուն՝
Վաղուց չեն եղել հաշտ ու մտերիմ:


Տրիոլետ - 41

Մենք աստղերին ձոնում ենք տաղեր,
Թեկուզ և լինեն աննյութ ու անգո,
Կայծերով մանրիկ հմայված ու գոհ
Մենք աստղերին ձոնում ենք տաղեր:
Նրանց լույսերը վաղուց են պաղել՝
Դարձած առևղծված, անրջանք ու խոհ.
Մենք աստղերին ձոնում ենք տաղեր,
Թեկուզ և լինեն աննյութ ու անգո:

.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение